Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը՝ Մեյի հրաժարականի մասին

Թրամփը՝ Մեյի հրաժարականի մասին
25.05.2019 | 17:07

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա մեկնելուց առաջ ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականն իրեն տխրեցրել է: «Ցավում եմ Թերեզայի համար: Նա ինձ դուր է գալիս: Մեյը հիանալի անձնավորություն է, ուժեղ կին, ով քրտնաջան աշխատում է»,- ասել է ԱՄՆ նախագահն ու հավելել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի քայլը շատերին է զարմացրել, սակայն նա դա արել է հանուն իր երկրի բարեկեցության: Թրամփը հիշեցրել է, որ Մեյի հետ կհանդիպի երկու շաբաթից:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ