Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը 1,500 հոգանոց զորք կտեղակայի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ը 1,500 հոգանոց զորք կտեղակայի Մերձավոր Արևելքում
25.05.2019 | 17:08

ԱՄՆ-ը պատրաստվում է հավելյալ զորք և տասնյակ կործանիչներ տեղակայել Մերձավոր Արևելքում, որ Պենտագոնի փոխանցմամբ, պայմանավորված է վերջին շրջանում Իրանի հետ լարվածության սրացմամբ: The Guardian-ը գրում է, որ Պենտագոնում ընդգծել են, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործել: Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի սպառնալիքի ֆոնին:
Վերջին երեք շաբաթում Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը զգալի աճել է: ԱՄՆ-ն ավիակիր և տասնյակ ռմբակոծիչներ է ուղարկել Պարսից ծոց:


Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է Կոնգրեսի անդամներին, նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն շարժվում է դեպի Իրանի հետ բացահայտ առճակատում: «Իրականում ես կարծում եմ, որ Իրանը չի ցանկանում պատերազմել և այն էլ մեզ հետ»,-ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ