Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը շնորհավորել է Ալիևին

Թրամփը շնորհավորել է Ալիևին
26.05.2019 | 01:10

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին առաջին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի կապակցությամբ: «Մեր երկրները ամուր համագործակցություն և մի շարք ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Ես գնահատում եմ Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում և Ձեր առաջնորդությունը` Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հարցում` «Հարավային գազային միջացք» ծրագրի միջոցով»՝ Իլհամ Ալիևին գրել է Դոնալդ Թրամփը: Նա հիշատակել է նաև ղարաբաղյան խնդիրն ու ողջունել Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերը:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ