Հռոմում հնագետները միջնադարյան կառույցներից մեկի ավերակներում 2000-ամյա մարմարե կիսանդրի են հայտնաբերել, որը կարող է պատկանել գինու և գինեգործության հնագույն աստված Դիոնիսոսին (Բաքոս): Կիսանդրին հայտնաբերել են քաղաքի սրտում անցկացվող պեղումների ժամանակ՝ ներկառուցված պատի մեջ: Փորձագետների կարծիքով՝ կիսանդրին եղել է ավելի մեծ արձանի մի մասը, որի աչքերը պատրաստված են եղել ապակուց կամ թանկարժեք քարից: Հաղորդելով հայտնագործության մասին՝ Կոլիզեումի հնագիտական այգին նշել է, որ գտածոն լավ վիճակում է: Արձանը, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարից մ.թ. 2-րդ դար:
Բաժնի բոլոր նորությունները »class="fb-like" data-width="1" data-href="http://www.irates.am/hyĆ£Ę’Ć¦ā€™Ć£ā€�Ć¢Ā¢Ć£Ę’Ć¢Ā¢/1573163882" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false"> |