Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չենք ազատվում վատ բառապաշարից

Չենք ազատվում վատ բառապաշարից
18.07.2019 | 23:59

Նիկոլ Փաշինյանի` «Ազատություն» ռ/կ հետ զրույցի ողջ մեխը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելն է, որովհետև այսօրվա ՍԴ-ն նրանց ուզած ՍԴ-ն չէ, 2019-ի ՍԴ չէ: Բավական ուշագրավ հայտարարություններ է անում երկրի գործադիր իշխանության ղեկավարը դատական համակարգի առնչությամբ` փաստելով, որ ուղիղ միջամտում է այդ համակարգի աշխատանքներին: Անկախ ամեն ինչից Հրայր Թովմասյանն ինչ ճանապարհով է ՍԴ նախագահ դարձել, գոյություն ունի ինստիտուտ, որի հանդեպ փոքր-ինչ հարգանք պիտի ունենալ: Ինչպես կարելի է մի ողջ համակարգի ներկայացուցիչներին ասել փայտով գլխին են տալիս, պատերի տակ վնգստում են: Լավ, այս երկրում չպետք է, ի վերջո, ձևավորվի էլիտային բնորոշ բառապաշար, թե մենք միշտ գործ ենք ունենալու, կլիզմաների, բոմբոներկաների, ասֆալտին փռելու, վնգստալու, վզից բռնելու լեքսիկոնի հետ: Տարրական հարգանք է պետք նաև այն մարդկանց հասցեին, որոնց Փաշինյան այդպես վիրավորում է:


Իսկ ողջ հարցազրույցն դիտակտիկ նյութ էր, թե ինչպես պետք չէ խնդրահարույց հարցերին մակերեսորեն մոտենալ և ակնհայտ ցույց տալ, թե սիրողական մոտեցում ունի բարձրագույն իշխանությունը բոլոր հարցերում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ