Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել

ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել
20.07.2019 | 11:29

«Ժամանակը» գրում է. «Քոչարյանի բողոքի քննությունը ՍԴ-ում կասեցնելու և Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ ՍԴ որոշումը միաձայն չի կայացվել: Թեև Ալվինա Գյուլումյանը «Ժամանակ»-ին ասել է, որ ՍԴ այս որոշմանը կողմ են եղել ՍԴ բոլոր անդամները, սակայն մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանը դեմ է եղել, իսկ Վահե Գրիգորյանն առհասարակ չի մասնակցել նիստին: Ալվինա Գյուլումյանը թերևս բոլոր անդամներ ասելով՝ նկատի ուներ ՍԴ 7 անդամներին»։

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ