Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՌԴ ՊՆ պնդում է, որ Իդլիբում խաղաղ բնակիչների չի թիրախավորել

ՌԴ ՊՆ պնդում է, որ Իդլիբում խաղաղ բնակիչների չի թիրախավորել
23.07.2019 | 13:13

ՌԴ ՊՆ հերքում է իրավապաշտպանների տեղեկությունները, որ սիրիացի ապստամբների ձեռքում գտնվող Իդլիբի նահանգի Մաարատ-ալ-Նուման քաղաքին հասցված օդային հարվածների հետևանքով 23 խաղաղ բնակիչ է զոհվել:


Տեղեկությունը տարածել էր Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը»` հավելելով, որ օդային հարվածների հետևանքով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ վիրավորվել է: Հարվածների հիմնական թիրախներից մեկը եղել է քաղաքային շուկան: «Դրանք կեղծ լուրեր են: ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայի Արաբական Հանրապետության տվյալ հատվածում որևէ մարտական առաջադրանք չեն կատարել»՝ հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ