Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
23.07.2019 | 13:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան մասին: Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ և նվիրումով»:

«Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում մեր հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Հայաստանում միշտ կհիշենք Յուկիա Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ, ով էական ներդրում է ունեցել ՀՀ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության ամրապնդման գործում: ՀՀ ժողովրդի և կառավարության անունից հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և զորակցությունը Յուկիյա Ամանոյի ընտանիքին և հարազատներին»:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ