«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել սահմանախախտ ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել սահմանախախտ ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ
23.07.2019 | 13:18

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոց են արձակել երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ՊՆ-ն: Մի չինական ռազմական օդանավ ևս խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը։ «Յոնհաբ» գործակալությունը, հղում անելով ռազմական պաշտոնյաներին, հաղորդում է, որ հարավկորեական օդուժի F-15 և F-16 կործանիչները օդ են բարձրացել ռուսական ռազմական օդանավի կողմից Հարավային Կորեայի օդային սահմանը հատելուց հետո։ Քիչ անց ռուսական և չինական օդանավերը հեռացել են։

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ