Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են փոխադարձ պաշտպանությունը

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են փոխադարձ պաշտպանությունը
15.09.2019 | 11:15

«Այսօր ես հեռախոսել եմ վարչապետ Նեթանյահուի հետ, որ քննարկեմ ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանական համաձայնագիրը խթանելու հնարավորությունը, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև հիանալի դաշինքը», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում: Քննարկման շարունակությունը կարելի է ակնկալել Իսրայելում ընտրություններից հետո, երբ Թրամփը և Նեթանյահուն կհանդիպեն ՄԱԿ-ում այս ամսվա վերջին:


Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Նույն օրը Նյու Յորքում սկսվում է ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր նստաշրջանը:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ