Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երեք տաս­նա­մ­յակ՝ նկու­ղում

Երեք  տաս­նա­մ­յակ՝ նկու­ղում
20.09.2019 | 01:09
Լո­ռու մար­զի Գյու­լա­գա­րակ գյու­ղում բնակ­վող Սու­քիա­սյան­նե­րի ըն­տա­նի­քը տա­րի­ներ շա­րու­նակ ապ­րել է խո­նավ ու սա­ռը նկու­ղում: Բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րե­լու նրանց ո­րո­շու­մը ձա­խող­վել է 1988-ի երկ­րա­շար­ժի պատ­ճա­ռով: Տուն կա­ռու­ցելն այդ տա­րի­նե­րին դար­ձել էր դժ­վար, իսկ հե­տո՝ անհ­նար: Սու­քիա­սյան­նե­րի որ­դին՝ Ար­մա­նը, ե­րեք տաս­նա­մյակ ան­ցել է դժ­վա­րու­թյուն­նե­րի մի­ջով. պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին՝ քույ­րե­րի ու ծնող­նե­րի, իսկ ըն­տա­նիք կազ­մե­լուց հե­տո՝ կնոջ ու զա­վակ­նե­րի հետ: Նա փոր­ձել է քայ­լեր ձեռ­նար­կել, սա­կայն ֆի­նան­սա­կան ան­բա­վա­րար մի­ջոց­նե­րի պատ­ճա­ռով այդ­պես էլ չի հա­ջո­ղել. կի­սա­կա­ռույ­ցի պա­տե­րը մնա­ցել են հին, քայ­քայ­ված ծած­կի տակ: Տե­ղան­քին հա­տուկ՝ անձրևա­ռատ ու խո­նավ կլի­մա­յի պատ­ճա­ռով, ե­ղածն էլ է սկ­սել քա­րու­քանդ լի­նել: Իսկ նկու­ղում ապ­րե­լը դար­ձել է վտան­գա­վոր՝ ամ­բող­ջո­վին բոր­բո­սի մեջ կո­րած պա­տե­րի պատ­ճա­ռով:
Սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նի­քի տան խն­դի­րը հայ­տն­վել է Վի­վա­Սել-ՄՏՍ-ի և Հա­յաս­տա­նի «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրա­գիր ի­րա­կա­նաց­նող գոր­ծըն­կեր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ ար­դեն լուծ­վել է հին ու կա­թա­ցող տա­նի­քի խն­դի­րը: Տե­ղա­տա­րափ անձրևներն այլևս սպառ­նա­լիք չեն ըն­տա­նի­քի հա­մար:
«Ե­թե փոր­ձեի միայ­նակ լու­ծել խն­դի­րը, չէի կա­րո­ղա­նա: Իսկ ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ ամ­բողջ տա­նի­քը փո­խել ենք ըն­դա­մե­նը 4 օր­վա ըն­թաց­քում: ՈՒ­րախ եմ, որ ե­րե­խա­ներս ծած­կի տակ են: Հի­մա գու­ցե զգամ, որ նոր­մալ կյան­քով ապ­րում եմ»,-ա­սել է Ար­մա­նը:
«Տու­նը երկ­րա­շար­ժից հե­տո ա­հա­վոր վի­ճա­կում էր: Հայ­թայ­թած գու­մա­րը մի կերպ հա­վա­քե­լով՝ փոր­ձել ենք քա­րը քա­րին դնել: Մի ամ­բողջ կյանք՝ 30 տա­րի, ե­րե­խա­նե­րիս, իսկ հե­տո` նաև թոռ­նե­րիս հետ, հու­սա­հատ­ված ապ­րել ենք խո­նավ նկու­ղում: Այժմ ա­մեն ինչ փոխ­վել է. նոր հույ­սով ու ե­րա­զան­քով ենք ապ­րում: Այս­տե­ղից թոռ­նե­րիս ու­րախ տրա­մադ­րու­թյամբ եմ բա­նակ ճա­նա­պար­հե­լու»,- ա­սել է Ար­մա­նի մայ­րը՝ Գյուլ­փեր Սու­քիա­սյա­նը:
Սու­քիա­սյան­նե­րին հա­ջող­վել է ընդ­լայ­նել ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ակն­կալ­վող ա­ջակ­ցու­թյան ծա­վա­լը: Դրա շնոր­հիվ կանխ­վել է նաև կի­սա­մութ ու բոր­բո­սով պատ­ված սե­նյակ­նե­րում ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը քայ­քա­յե­լու ի­րա­կան վտան­գը:
«Վի­վա­Սել-ՄՏՍ-ի հետ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ի սկզ­բա­նե շեշ­տադ­րու­թյուն ու­ներ ա­ջակ­ցե­լու սահ­մա­նա­պահ գյու­ղե­րում ապ­րող ըն­տա­նիք­նե­րին, սա­կայն չպետք է ան­տե­սենք նաև ա­ղե­տի գո­տու և այլ ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­շի­նու­թյան խն­դի­րը: Այս ըն­տա­նի­քի հա­մար ա­ռաջ­նա­յին անհ­րա­ժեշ­տու­թյան խն­դիր էր տա­նի­քի վե­րա­նո­րո­գու­մը, սա­կայն մեր ներ­դր­մամբ կա­րո­ղա­ցել ենք լու­ծել նաև ներ­քին հար­դար­ման խն­դի­րը»,-ա­սել է «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» նա­խա­գահ Ա­շոտ Ե­ղիա­զա­րյա­նը:
Վի­վա­Սել-ՄՏՍ-ի և Հա­յաս­տա­նի «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» շնոր­հիվ հան­րա­պե­տու­թյան տար­բեր մար­զե­րում այս օ­րե­րին ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան ին­տեն­սիվ աշ­խա­տանք­ներ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ