Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բջնիի ղեկավարը՝ Հայկ Հարությունյանի մասին

Բջնիի ղեկավարը՝ Հայկ Հարությունյանի մասին
24.09.2019 | 22:20

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկի՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով: Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հարցաքննվել են տարբեր վկաներ: Նախաքննական մարմինը հերքում է մամուլում առավոտյան շրջանառվող տեղեկատվությունը, թե Հայկ Հարությունյանը մահվանից առաջ իր մոտ գտնվող անձին բողոքել էր Մարտի 1-ի գործով տարվող քննությունից, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ տա: Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ վկան, որը նախկին ոստիկանապետի կողքին է եղել, նման տեղեկատվություն իրենց չի հաղորդել, և առհասարակ նրանց միջև խոսակցությունը չի առնչվել Մարտի 1-ի գործին: Նախաքննական մարմինը հաղորդեց, որ Հայկ Հարությունյանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Նախկին ոստիկանապետի դին հայտնաբերել են Բջնիի իր առանձնատանը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:


Բջնի գյուղում Հայկ Հարությունյանին ճանաչողները ցավով են խոսում դեպքի մասին, ամեն դեպքում՝ չեն կապում տեղի ունեցածը Մարտի 1-ի գործի հետ, խուսափում են այս հարցին պատասխանելուց, նշում են միայն, որ շատ են զարմացել, քանի որ, ինչպես նրան ճանաչողներն են ասում, նախկին ոստիկանապետը հավասարակշռված անձնավորություն էր, իր առանձնատանը զբաղվում էր թռչուններով, ծառեր էր աճեցնում: Բջնի գյուղի վարչական ղեկավար Արմեն Մաթևոսյանը նշեց, որ 20 տարուց ավելի ճանաչում է Հայկ Հարությունյանին:


«Ես չեմ պատկերացնում՝ Բջնի գյուղում լինի մի մարդ, մի բնակիչ, որ Հարությունյան Հայկի մասին բացասական բառ արտահայտի: Անակնկալը ո՞րն ա՝ անակնկալը շատ փափուկ ա ասված, մինչև հմի ես հլը չեմ հասկանում, որ սենց բան էղել ա, որովհետև Հայկ Հարությունյանը շատ կշռադատված, հավասարակշռված, շատ լավ, շատ լավ ընտանիքի հայր էր էրեխեքի, ամուսին, և շատ լավ մարդ էր առհասարակ ինքը, շատ լավ մարդ էր: Սաղս էլ հասկանում ենք՝ որտեղից պտի գա էս քայլի սկիզբը, աղբյուրները, սաղս էլ հասկանում ենք, բայց չեմ պատկերացրել, որ ինքը կգնա էդ քայլին: Նախ ինքը շատ նաև, ոնց ասեմ, թույլ տղա չէր, պինդ տղա էր ինքը, շատ պինդ տղա էր, ես չեմ պատկերացնում, որ կարող ա ինքը գնար էս քայլին, ըտե գնալու նշանակում ա նենց հիմքեր են էղել, որ ինքը գնացել ա դրան», - «Ազատության» հետ զրույցում ասել է Բջնի գյուղի ղեկավարը:

Դիտվել է՝ 5371

Մեկնաբանություններ