Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կնշվի՞ արդյոք «Է­րե­բու­նի-Երևան» տոնը

Կնշվի՞ արդյոք «Է­րե­բու­նի-Երևան» տոնը
27.09.2019 | 00:30
Երևա­նի հիմ­նադր­ման օր­վան նվիր­ված «Է­րե­բու­նի-Երևան» տո­նախմ­բու­թյուն­ներն ա­մեն տա­րի հոկ­տեմ­բե­րի սկզ­բին անց­կաց­վում էին մեծ շու­քով։ Որ­պես կա­նոն, նա­խա­պես ազ­դա­րար­վում էր այդ մա­սին, տե­ղե­կա­նում էինք, թե մո­տա­վո­րա­պես ինչ­պես պետք է նշենք մեր սի­րե­լի մայ­րա­քա­ղա­քի ծնն­դյան օ­րը, հյու­րեր էին հրա­վիր­վում, քա­ղա­քը պատ­րաստ­վում էր ու սպա­սում տո­նա­կան այդ ե­ռու­զե­ռին։
Այս տա­րի, սա­կայն, հոկ­տեմ­բե­րը մո­տե­նում է, բայց տո­նա­կան նա­խատ­րա­մադր­վա­ծու­թյուն չի նկատ­վում։ Հաս­կա­նա­լի չէ, թե երբ է նշ­վե­լու «Է­րե­բու­նի-Երևա­նը», առ­հա­սա­րակ նշ­վե­լու է, թե ոչ այդ տո­նը, ինչ մի­ջո­ցա­ռում­ներ են լի­նե­լու։ Ընդ ո­րում, շա­տերն են մեզ հարց­նում այդ մա­սին։ Գու­ցե ազ­դա­րար­վել է, բայց ինչ­պե՞ս, ե­թե հան­րու­թյու­նը չգի­տի։
Հաշ­վի առ­նե­լով «թավ­շյա» իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը նախ­կի­նից մնա­ցած ա­մեն ին­չի նկատ­մամբ, բա­րի ա­վան­դույթ­նե­րի նկատ­մամբ տո­տալ մեր­ժո­ղա­կա­նու­թյու­նը, չի բա­ցառ­վում, որ «Է­րե­բու­նի-Երևան» տո­նախմ­բու­թյու­նը, որ­պես հին Հա­յաս­տա­նի մնա­ցուկ, հան­վի օ­րա­կար­գից։ Կարևո­րը նոր Հա­յաս­տա­նի Քա­ղա­քա­ցու օրն է՝ իր խո­րո­ված փար­թի­նե­րով։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ