Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եվրո­պա­կան քա­ղա­քակր­թու­թ­յան վեր­ջը

Եվրո­պա­կան քա­ղա­քակր­թու­թ­յան վեր­ջը
11.10.2019 | 01:39
ՄԱԿ-ի պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով, ե­թե ծնն­դա­բե­րու­թյու­նը մնա նույ­նը, ինչ այժմ է (1,5 ե­րե­խա յու­րա­քան­չյուր կնո­ջը), 2500-ա­կան թվա­կան­նե­րին Եվ­րո­պան ու­նե­նա­լու է 1-1,5 մի­լիարդ բնակ­չու­թյուն։ Այ­սօր­վա 500-550 մի­լիոն բնակ­չու­թյու­նից Եվ­րո­պա­յում մնա­լու է 100-120 մի­լիոն քրիս­տո­նյա։ Մեկ մի­լիար­դից ա­վե­լին կազ­մե­լու են մու­սուլ­ման­նե­րը։ Կա­րող ենք ա­սել, որ Եվ­րո­պան մոտ ա­պա­գա­յում կդառ­նա մու­սուլ­մա­նա­կան։ Էյ­ֆե­լյան աշ­տա­րա­կի վրա ծա­ծան­վե­լու է իս­լա­մա­կան դրո­շը, իսկ Օքս­ֆոր­դի և Քեմբ­րի­ջի հա­մալ­սա­րան­նե­րում ու­սու­ցան­վե­լու է ա­րա­բե­րեն։ Եվ­րո­պա­ցի­նե­րը ի­րենց եր­կր­նե­րում դառ­նա­լու են էթ­նի­կա­կան փոք­րա­մաս­նու­թյուն։ Ա­վե­լի ճիշտ` ան­հե­տա­ցած քա­ղա­քակր­թու­թյուն։
Ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րու­թյանն ենք ներ­կա­յաց­նում ՄԱԿ-ի, Եվ­րա­միու­թյան և Չե­խիա­յի վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը։
. 1960-ա­կան­նե­րին Եվ­րո­պա­յում բնակ­վում էր 4-6 մի­լիոն մու­սուլ­ման, և այդ ժա­մա­նակ 120 քա­ղա­քա­ցուց մեկն էր մու­սուլ­ման։ Այժմ բնակ­վում է 52 մի­լիոն (ըստ Եվ­րա­միու­թյան վի­ճա­կագ­րու­թյան), և 10-15 մի­լիոնն ա­ռանց կար­գա­վի­ճա­կի։ Ի­րա­կա­նում այն ա­վե­լի է։ Նշա­նա­կում է 8 եվ­րո­պա­ցուց մե­կը այժմ մու­սուլ­ման է։
. Լյուք­սեմ­բուր­գում բնակ­չու­թյան 45,9 %-ն օ­տա­րերկ­րա­ցի­ներ են, մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ մու­սուլ­ման։ Ա­մե­նա­քի­չը Լե­հաս­տա­նում է՝ 0,6 %։ Ֆրան­սիա­յում բնակ­չու­թյան 9,8 %-ն է մու­սուլ­ման, Իս­պա­նիա­յում՝ 10,6 %-ը, Գեր­մա­նիա­յում՝ 22,5 %-ը (2017-ի վի­ճա­կագ­րու­թյուն), Բել­գիա՝ 16 %, Հո­լան­դիա՝ 24 %, Ավ­ստ­րիա՝ 14,2 %, Նոր­վե­գիա՝ 10,9 %, Շվե­դիա՝ 8,5 %, Հու­նաս­տան՝ 7,6 %, Մեծ Բրի­տա­նիա՝ 9,9 %, Իռ­լան­դիա՝ 11,9 %, Կիպ­րոս՝ 18,1 %, Ի­տա­լիա՝ 9,3 % (տվյալ­նե­րը՝ Եվ­րա­միու­թյան վի­ճա­կագ­րա­կան կենտ­րո­նի, 2014 թ.)։
. Քրիս­տո­նյա­նե­րը 1900-ա­կան թվա­կան­նե­րին կազ­մել են երկ­րագն­դի բնակ­չու­թյան 26,9 %, մու­սուլ­ման­նե­րը՝ 12,4 %, 2000-ին քրիս­տո­նյա­նե­րը՝ 29,9 %, մու­սուլ­ման­նե­րը՝ 19,2 %, 2040-50 թվա­կան­նե­րին քրիս­տո­նյա­նե­րը կլի­նեն 27 %, մու­սուլ­ման­նե­րը՝ 28 %, 2100-2200 թվա­կան­նե­րին քրիս­տո­նյա­նե­րը կկազ­մեն 26 %, մու­սուլ­ման­նե­րը՝ 32-34 %։
. Խա­ռը ա­մուս­նու­թյուն­նե­րի հետևան­քով յու­րա­քան­չյուր տա­րի Անգ­լիա­յում 36000 քրիս­տո­նյա­ներ ըն­դու­նում են իս­լամ, Ֆրան­սիա­յում՝ 70000, Գեր­մա­նիա­յում՝ 4000։
. 1970-ին ԱՄՆ-ում բնակ­վել է 100000 մու­սուլ­ման, այժմ՝ 9 մի­լիոն։ 30 տա­րի հե­տո ԱՄՆ-ում բնակ­վե­լու է 50 մի­լիոն մու­սուլ­ման։
Այժմ Հո­լան­դիա­յում բնակ­վող 24 % մու­սուլ­ման­նե­րը ծնն­դա­բե­րում են ծն­վող ե­րե­խա­նե­րի 50 %-ը։ 30-40 տա­րի հե­տո Եվ­րո­պա­յում ծն­վող ե­րե­խա­նե­րի 30 %-ը լի­նե­լու է մու­սուլ­ման։
Ծնն­դա­բե­րու­թյու­նը Եվ­րո­պա­յում. Ֆրան­սիա՝ մեկ կնո­ջը 1,8 ե­րե­խա, Մեծ Բրի­տա­նիա՝ 1,6, Հու­նաս­տան՝ 1,3, Չե­խիա՝ 1,4, Ի­տա­լիա՝ 1,3, Իս­պա­նիա՝ 1,1, Կա­նա­դա՝ 1,6, ԱՄՆ՝ 1,6, Գեր­մա­նիա՝ 1,3þ
. Մինչև 2005-ը Լյուք­սեմ­բուր­գը և Բոս­նիա-Հեր­ցո­գո­վի­նա­յի տե­րի­տո­րիա­յի 49 %-ը կդառ­նան իս­լա­մա­կան պե­տու­թյուն։
. Ռու­սաս­տա­նում բնակ­վում է 23 մի­լիոն մու­սուլ­ման։ 6 քա­ղա­քա­ցուց մե­կը մու­սուլ­ման է։ 40 տա­րի հե­տո ռու­սա­կան բա­նա­կի կե­սը կազ­մե­լու են մու­սուլ­ման­նե­րը։
. Եվ­րա­միու­թյան տար­բեր եր­կր­նե­րի կա­նանց 18-32 %-ն ըն­դու­նակ չեն ե­րե­խա ծնե­լու։ ՈՒշ ա­մուս­նու­թյու­նը (29-41 տա­րե­կան հա­սա­կում), ալ­կո­հո­լը, ծխա­խո­տը, թմ­րա­դե­ղե­րը, մի­ջա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, բարձր տա­րի­քը խան­գա­րում են ծնն­դա­բե­րու­թյա­նը, իսկ ծն­վող ե­րե­խա­նե­րը 3-4 ան­գամ ա­վե­լի հի­վանդ են լի­նում, քան ա­սիա­կան եր­կր­նե­րում։
. Անգ­լիա­յում այժմ կան 100000-ից ա­վե­լի մզ­կիթ­ներ, ո­րոնց մի մա­սը նախ­կի­նում ե­ղել է քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի։ 30 տա­րի հե­տո Ֆրան­սիա­յի հա­րա­վում՝ Մար­սե­լում և այլ քա­ղաք­նե­րում իս­լա­մա­կան բնակ­չու­թյու­նը կկա­զմի 45 %։
. Չե­խիա­յի հո­գե­բու­ժա­րան­նե­րում 2000-ին կար 360000 հի­վանդ, 2016-ին՝ 478000, բնակ­չու­թյան մոտ 5 %-ը։
. Չե­խիա­յի բան­տե­րում կա 480000 բան­տար­կյալ (Չե­խիա­յի վի­ճա­կագ­րա­կան կենտ­րոն, 2009)։
. Միա­սե­ռա­կան­նե­րը կազ­մում են Եվ­րո­պա­յի բնակ­չու­թյան 4-6 %-ը (Չե­խիա­յում` մոտ 500000)։
. Եվ­րո­պա­յի 20-25 %-ն ապ­րում է աղ­քա­տու­թյան մեջ։ Ա­ռանց աշ­խա­տան­քի միայն Չե­խիա­յում կա 356112 մարդ (Չե­խիա­յի վի­ճա­կագ­րա­կան կենտ­րոն, 2017 թ.)։
. Եվ­րա­միու­թյան ա­մե­նա­մեծ պրոբ­լեմ­նե­րից մե­կը թո­շա­կա­ռու­ներն են։ 1960 թ. նրանք կազ­մում էին բնակ­չու­թյան 16-18 %-ը, այժմ 22-24 %։ Թուր­քիա­յում նրանք կազ­մում են բնակ­չու­թյան 7,7 %-ը։ Միայն Չե­խիա­յում թո­շա­կա­ռու­նե­րը կազ­մում են 10,5 մի­լիոն բնակ­չու­թյան 2895963 հո­գի (Չե­խիա­յի վի­ճա­կագ­րա­կան կենտ­րոն, 2016)։ Հաշ­ման­դամ­նե­րը՝ 3-րդ կար­գի՝ 244008, 2-րդ կար­գի՝ 54973, 1-ին կար­գի՝ 167308 հո­գի, միայ­նակ մայ­րե­րը՝ 509324 հո­գի, որ­բե­րը՝ 41000։
. Չե­խիա­յի բնակ­չու­թյան 50 %-ն ա­մուս­նա­լուծ­ված է, ա­սիա­կան եր­կր­նե­րում մի քա­նի ան­գամ քիչ է։
. Եվ­րա­միու­թյան եր­կր­նե­րի 34-42 %-ն ապ­րում է պե­տու­թյան հաշ­վին (թո­շա­կա­ռու­ներ, հաշ­ման­դամ­ներ, որ­բեր, բան­տար­կյալ­ներ, ներ­գաղ­թող­ներ և այլն)։
. Միայն Չե­խիա­յում 2016-ին ծն­վել է ա­մուս­նու­թյու­նից դուրս 112700 ե­րե­խա, 1950-ին՝ 11200 ե­րե­խա։
. Հա­մաշ­խար­հա­յին ման­կա­կան պոռ­նո­յի 60 %-ը (Եվ­րա­վի­ճա­կագ­րա­կան կենտ­րոն, 2017 թ.) գտն­վում է Եվ­րո­պա­յում։
. Եվ­րա­միու­թյա­նը հա­վա­տում է Չե­խիա­յի բնակ­չու­թյան 51 %-ը, Եվ­րա­խոր­հր­դա­րա­նին՝ 32 %-ը (Չե­խիա­յի վի­ճա­կագ­րա­կան կենտ­րոն, 2018 թ.)։
. Այժմ Չե­խիա­յի բնակ­չու­թյան 25 հո­գուց մե­կը 80 տա­րե­կան է և ա­վե­լի, 25 տա­րի ա­ռաջ այն 40 հո­գուց մեկն էր և կազ­մում էր 259000, այժմ կազ­մում է 418000 (նույ­նը մո­տա­վոր հա­րա­բե­րու­թյամբ Եվ­րա­միու­թյան բո­լոր եր­կր­նե­րում է)։
. Հա­մաշ­խար­հա­յին է­րո­տիկ ա­կումբ­նե­րի 60 %-ից ա­վե­լին գտն­վում է Եվ­րո­պա­յում, դրանք ըն­կալ­վում են որ­պես սեք­սի ա­կումբ­ներ կամ պոռ­նո­յի տա­րա­ծում։ Հե­ռուս­տա­տե­սու­թյան գո­վազ­դե­րի կե­սից ա­վե­լին է­րո­տիկ բնույթ է կրում։
. Չե­խիա­յում 68500 հո­գին չու­նեն բնա­կա­րան։
Ե­թե ա­մե­նը մնա նույ­նու­թյամբ, ինչ այ­սօր է, Եվ­րո­պա­յին սպա­սում է ծանր ի­րա­վի­ճակ։
2250-2300 թթ. Եվ­րո­պան քիչ ծնն­դա­բե­րու­թյան պատ­ճա­ռով ու­նե­նա­լու է 100-150 մի­լիոն պա­կաս բնակ­չու­թյուն (320-360 մի­լիոն) այ­սօր­վա 550 մի­լիո­նի փո­խա­րեն։ Թուր­քիան այդ ժա­մա­նակ կու­նե­նա 220-240 մի­լիոն բնակ­չու­թյուն։ Եվ­րա­միու­թյան ա­մե­նա­մեծ պրոբ­լեմ­նե­րից մե­կը աշ­խա­տու­ժի պա­կասն է, ո­րը ստի­պում է ըն­դու­նե­լու օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի։
Միևնույն ժա­մա­նակ, երբ իս­լամն աս­տի­ճա­նա­բար նվա­ճում է Եվ­րո­պան, Վա­տի­կա­նը չի ան­հան­գս­տա­նում և լռում է։
Հա­նուն ի­րենց փր­կու­թյան եվ­րո­պա­ցի­նե­րը պետք է՝
ա) բարձ­րաց­նեն ծնե­լու­թյու­նը
բ) դե­պոր­տա­ցիա­յի են­թար­կեն բո­լոր մու­սուլ­ման­նե­րին կամ էլ ստի­պեն ըն­դու­նել քրիս­տո­նեու­թյուն և դառ­նալ եվ­րո­պա­կան մշա­կույ­թի կրող­ներ։
Ե­թե ոչ, հենց Եվ­րո­պա­յում կսկս­վի եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը քրիս­տո­նյա­նե­րի և մու­սուլ­ման­նե­րի միջև։ Եվ­րո­պան կդառ­նա մու­սուլ­մա­նա­կան, իսկ եվ­րո­պա­ցի­նե­րը պատ­մու­թյան մեջ կմ­նան որ­պես կո­րած քա­ղա­քակր­թու­թյուն։ Եվ­րո­պա­յի և Ռու­սաս­տա­նի կոր­ծա­նու­մից ան­մի­ջա­պես հե­տո Թուր­քիան վե­րաց­նե­լու է փոք­րիկ Հա­յաս­տա­նը։
Եվ­րո­պա­յի ա­պա­գա սե­րունդ­ներն ա­մա­չե­լու են ի­րենց նախ­նի­նե­րի հա­մար։
Դեռ ուշ չէ, պետք է մտա­ծել այդ մա­սին։
Ա­շոտ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Պատ­մա­բան, նկա­րիչ
Չե­խիա­յի «Denik» օ­րա­թեր­թի քա­ղա­քա­կան մեկ­նա­բան և լրագ­րող
Դիտվել է՝ 4175

Մեկնաբանություններ