Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը

Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը
14.10.2019 | 21:23

Իտալիան առաջիկա ժամերին կընդունի դեկրետ, որն արգելափակում Է զենքի մատակարարումները Թուրքիային` Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ՝ հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն, որ Լյուքսեմբուրգում մասնակցում Է ԵՄ-ի խորհրդի` ԱԳ նախարարների նիստին: «Առաջիկա ժամերին Իտալիայում կպատրաստվի դեկրետ, որը ես կստորագրեմ որպես ԱԳ նախարար, որպեսզի արգելափակվի զենքի մատակարարումը Թուրքիային»,-նախարարի խոսքը մեջբերել Է Rai-News-24 ալիքը: Լուիջի դի Մայոն ճշտել Է, որ դեկրետը վերաբերում Է ապագա պարտավորագրերին ու պարտավորություններին:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ