Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում
14.10.2019 | 21:24

ԵՄ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում և իր զորքերը դուրս բերել այդ երկրից՝ ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում էր:


«Խորհուրդը վերստին հաստատակամորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և դուրս բերել իր զորքերը»,-նշվում է փաստաթղթում: ԵՄ երկրները պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ: ԵՄ ԱԳ նախարարները կոչ են արել անցկացնել ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մասնակիցների նախարարական հանդիպում: Նրանք համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա հորատման աշխատանքների պատճառով:

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ