Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դեռ գա­լու է պա­տաս­խա­նատ­վու­թ­յան պա­հը

Դեռ գա­լու է պա­տաս­խա­նատ­վու­թ­յան պա­հը
29.10.2019 | 01:18

Հա­յաս­տա­նի ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը թեև ձևա­կա­նո­րեն ա­պա­քա­ղա­քա­կան են, սա­կայն ի­րա­կա­նում, ինք­նա­կամ թե հար­կադ­րա­բար, քա­ղա­քա­կան պոռ­նի­կի կար­գա­վի­ճա­կում են, հա­ճախ եր­կա­կի ստան­դարտ­նե­րով ա­ռաջ­նորդ­վող և իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան պատ­վեր­նե­րը կա­տա­րող գոր­ծիք են: Պոռ­նի­կը եր­բեք չի ա­սում, որ ին­քը պոռ­նիկ է, նույնն է նաև քա­ղա­քա­կան պոռ­նիկ­նե­րի և այդ կար­գա­վի­ճա­կում գտն­վող «ա­պա­քա­ղա­քա­կան­նե­րի» պա­րա­գա­յում։
Ի սկզ­բա­նե ըն­դգ­ծեմ՝ ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նը, մեղմ ա­սած, իմ աչ­քի լույ­սը չէ, միայն Թով­մա­սյա­նի «քա­վո­րու­թյամբ» մշակ­ված ու 2015 թ. դեկ­տեմ­բե­րին «ըն­դուն­ված» Սահ­մա­նադ­րու­թյու­նը լիո­վին բա­վա­րար է նրա առն­չու­թյամբ այս դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տե­լու հա­մար (մնա­ցած պատ­ճառ­նե­րի մա­սին էլ չն­շեմ), սա­կայն երբ նրա հան­դեպ ի­րա­վա­կան պա­ճու­ճան­քով, սա­կայն էու­թյամբ ակն­հայ­տո­րեն հա­կաի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան հե­տապն­դում է ի­րա­կա­նաց­վում կամ դրա հիմ­քը դր­վում՝ ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծով քրեա­կան գործ հա­րու­ցե­լով, չի կա­րե­լի լռել։


Ինչ­պես ար­դեն հայտ­նի է ՀՔԾ-ի հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյու­նից, «ՀՀ ԱԺ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի կող­մից ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զին հա­ղոր­դում է ներ­կա­յաց­վել մի խումբ պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից պե­տա­կան իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու ա­ռերևույթ հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քի կա­պակ­ցու­թյամբ:
Հա­ղորդ­ման հի­ման վրա ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում նա­խա­պատ­րաստ­ված նյու­թե­րով ո­րո­շում է կա­յաց­վել ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով քրեա­կան գործ հա­րու­ցե­լու մա­սին»:


Ար­ման Բա­բա­ջա­նյանն իր վե­րոն­շյալ հա­ղորդ­ման մեջ, Hayeli.am-ի տե­ղե­կաց­մամբ, ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել է այն հան­գա­ման­քի վրա, որ Թով­մա­սյա­նը ՍԴ ան­դամ դառ­նա­լուց ա­ռաջ պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տից հրա­ժար­վե­լու դի­մում չի գրել, յու­րաց­րել է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նը՝ հան­ցա­վոր սխե­մա­ներ կի­րա­ռե­լով, ին­չի մաս են դար­ձել Ազ­գա­յին ժո­ղո­վի նախ­կին նա­խա­գահ Ա­րա Բաբ­լո­յանն ու Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վա­րը։ Ըստ Բա­բա­ջա­նյա­նի, ՀՀԿ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ ա­մեն ինչ ար­վել է, որ­պես­զի Թով­մա­սյա­նը ՍԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նը ստանձ­նի 2018 թ. ապ­րի­լի 9-ից ա­ռաջ, մինչև 2015 թ. փո­փոխ­ված Սահ­մա­նադ­րու­թյան ամ­բող­ջու­թյամբ ու­ժի մեջ մտ­նե­լը, որ­պես­զի պաշ­տո­նա­վա­րի ոչ թե 6 տա­րի, այլ մինչև 65 տա­րե­կա­նը։ Հենց այդ նպա­տա­կով էլ լիա­զո­րու­թյուն­նե­րի ա­վար­տից մոտ մեկ ա­միս շուտ հրա­ժա­րա­կան է տվել ՍԴ նախ­կին նա­խա­գահ Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նը:


Հայտ­նի բան է, որ, քրեա­կան ի­րա­վուն­քի հա­մա­ձայն, են­թադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա չի կա­րե­լի ան­ձին ոչ մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րել, ոչ դա­տա­պար­տել, դրա հա­մար ան­հեր­քե­լի փաս­տեր, հա­մա­պա­տաս­խան ա­պա­ցույց­ներ են անհ­րա­ժեշտ: Սա­կայն ա­ռանձ­նա­պես չեմ զար­մա­նա, ե­թե ՀՔԾ-ում Հրայր Թով­մա­սյա­նին մե­ղադ­րանք ա­ռա­ջադր­վի ա­ռանց նշ­ված ա­պա­ցույց­նե­րի, ա­ռանց ի­րա­վա­կան հիմ­քե­րի (էլ չեմ խո­սում այդ հիմ­քե­րի բա­վա­րար լի­նե­լու մա­սին), քա­նի որ ՀՀ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը, նե­րա­ռյալ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը, ար­դեն վա­ղուց դուրս են ե­կել մեր երկ­րի օ­րեն­սդ­րու­թյան, օ­րի­նա­կա­նու­թյան ու նույ­նիսկ ող­ջա­խո­հու­թյան սահ­ման­նե­րից:
Ի­րոք, չա­փա­զանց մեծ հարց է, թե ինչ­պես է Թով­մա­սյա­նի կող­մից իշ­խա­նու­թյան յու­րաց­ման դրույթն ա­պա­ցուց­վե­լու, բայց ե­կեք մի պահ պատ­կե­րաց­նենք, թե ՀՔԾ-ն ա­պա­ցու­ցե­լու է դա, ին­չով նաև հեր­քե­լու է այժմ մեծ տա­րա­ծում ու­նե­ցող այն կար­ծի­քը, որ ՍԴ-ի նա­խա­գա­հի նկատ­մամբ քա­ղա­քա­կան հե­տապն­դում է ի­րա­կա­նաց­վում: Այդ դեպ­քում, սա­կայն, ու­րիշ խն­դիր է ա­ռա­ջա­նում: Այդ խնդ­րի էու­թյու­նը հա­կիրճ ներ­կա­յաց­նե­լու հա­մար, մեջ­բե­րենք Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի նախ­կին տե­ղա­կալ, ՀՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նի կող­մից ՀՀ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նին ս. թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին հրա­պա­րա­կայ­նո­րեն ներ­կա­յաց­ված հա­ղոր­դու­մը հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին.
«Հրայր Թով­մա­սյա­նի դեմ իշ­խա­նու­թյան զավթ­ման հատ­կա­նիշ­նե­րով հա­րուց­ված քրեա­կան գոր­ծը թա­կարդ է հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար։ Ե­թե Հրայր Թով­մա­սյա­նը ՍԴ դա­տա­վոր է դար­ձել մին­չեւ պատ­գա­մա­վո­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րու­մը, ա­պա ճիշտ նույն կերպ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ վար­չա­պետ, իսկ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը՝ փոխ­վար­չա­պետ, Մա­նե Թան­դի­լյա­նը և Ֆե­լիքս Ցո­լա­կյանն էլ՝ նա­խա­րար դար­ձել են մինչև ի­րենց պատ­գա­մա­վո­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րու­մը։


Բա­ցատ­րե՞մ, թե՞ կհաս­կա­նանք` սա ինչ է նշա­նա­կում։
Հար­գե­լի Սա­սուն Խա­չատ­րյան, ըն­դու­նեք սա որ­պես հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում՝ հենց նույն հիմ­նա­վո­րում­նե­րով, ին­չը ձեզ ներ­կա­յաց­վել է Հրայ­րի դեպ­քում»։
Հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին իր հա­ղորդ­ման մեջ Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նը, ըստ էու­թյան, նշել է մի խումբ պաշ­տո­նյա­նե­րի կող­մից իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու կամ զավ­թե­լու մա­սին (ե­թե Հրայր Թով­մա­սյա­նի` ՍԴ դա­տա­վոր դառ­նա­լը մինչև իր պատ­գա­մա­վո­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րու­մը, հա­մար­վում է իշ­խա­նու­թյան յու­րա­ցում), սա­կայն դա հա­վա­նա­բար բա­վա­րար հա­մա­րե­լով, չի անդ­րա­դար­ձել իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­մա­նը` նա­խա­տես­ված ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի դար­ձյալ նույն` 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով: Մի՞թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի և նրա թի­մա­կից­նե­րի կող­մից իշ­խա­նու­թյան բռ­նա­զավ­թում չէր 2018 թ. ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցա­ծը: Ի՞նչ է` ՀՔԾ պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը մո­ռա­ցե՞լ է այդ ա­մե­նը… Ե­թե մո­ռա­ցել է, ա­ռա­ջար­կում եմ բազ­մա­թիվ փաս­տե­րից, տե­սա­ձայ­նագ­րու­թյուն­նե­րից ըն­դա­մե­նը մե­կին ծա­նո­թա­նալ: ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րի աշ­խա­տա­վայ­րը և ՀՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րի տնե­րի ելքն ու մուտ­քը շր­ջա­փա­կե­լու մա­սին Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյու­նը նույն պատ­գա­մա­վոր­նե­րի ա­զատ տե­ղա­շար­ժի սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի (ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 40-րդ հոդ­ված) նկատ­մամբ բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լիք չէ՞… Ըն­դգ­ծենք, որ ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն, իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լը նաև բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լի­քի մի­ջո­ցով ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի, կա­ռա­վա­րու­թյան լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նալն է:


ՈՒ՞մ հայտ­նի կամ պարզ չէ, որ ե­թե Հրայր Թով­մա­սյա­նը չու­նե­նար սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շում և իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան պատ­վե­րը կա­տա­րո­ղը լի­ներ, ե­թե ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի առն­չու­թյամբ հայտ­նի ո­րո­շումն ըն­դու­նած չլի­ներ, ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մոզ­ված լի­նեին, որ Թով­մա­սյա­նը և ՍԴ-ի ան­դամ­նե­րը հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի և մյուս այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար լայն ի­րա­վունք­ներ, հնա­րա­վո­րու­թյուն­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան չեն ճա­նա­չե­լու, ա­պա այ­սօր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ ոչ միայն քրեա­կան հե­տապն­դում չէր լի­նի, այլև իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից, ինչ­պես ա­սում են, նրա թա­նին թթու ա­սող չէր լի­նի։
Լավ, ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը ի­րա­վա­բան կամ փաս­տա­բան չէ, կա­րող էր և չգի­տե­նալ, որ իր հա­ղորդ­ման մեջ նշա­ծի պա­րա­գա­յում (այն ա­րարք­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք իբրև թե կա­տա­րել են Թով­մա­սյա­նը և ու­րիշ­ներ) Հրայր Թով­մա­սյա­նի կող­մից ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծով («Իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լը») նա­խա­տես­ված հան­ցանք կա­տա­րե­լու, տվյալ դեպ­քում՝ իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լու մա­սին ընդ­հան­րա­պես խոսք չի կա­րող լի­նել, ո­րով­հետև այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նա պար­զա­պես չէր կա­րող ՍԴ լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նալ ու դրա­նով իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նել: Բայց ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, ար­դա­րա­դա­տու­թյան եր­րորդ դա­սի պե­տա­կան խոր­հր­դա­կան, ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա՞նն էլ դա չգի­տեր… Իսկ ե­թե գի­տեր, ա­պա Բա­բա­ջա­նյա­նի հա­ղոր­դու­մը ստա­նա­լուց հե­տո ին­չու՞ ո­րո­շում չի կա­յաց­վել քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժե­լու վե­րա­բե­րյալ, դրա փո­խա­րեն, հա­ղոր­դու­մը հա­մա­պա­տաս­խան մա­կագ­րու­թյամբ կամ կից գրու­թյամբ ու­ղարկ­վել է ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյուն։


Ո՞վ կա­րող է հա­վա­տալ, որ ար­դա­րա­դա­տու­թյան եր­րորդ դա­սի պե­տա­կան խոր­հր­դա­կան, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյանն էլ չգի­տեր, որ Հրայր Թով­մա­սյա­նի և մի խումբ այլ պաշ­տո­նա­տար ան­ձանց վե­րա­բե­րյալ պատ­գա­մա­վո­րի վե­րոն­շյալ հա­ղորդ­ման հի­ման վրա ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում նա­խա­պատ­րաստ­ված նյու­թե­րով ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով քրեա­կան գործ հա­րու­ցե­լու մա­սին ո­րո­շում ըն­դու­նե­լը (հա­րու­ցու­մը մեր­ժե­լու ո­րո­շում ըն­դու­նե­լու փո­խա­րեն), մեղմ ա­սած, ան­հե­թե­թու­թյուն է։ Մնում է եզ­րա­կաց­նել, որ գի­տեր, բայց, դրա­նով հան­դերձ, չի խոր­շել այն բա­նից, որ իր ղե­կա­վա­րած ծա­ռա­յու­թյու­նում վե­րոն­շյալ նյու­թե­րով ՀՀ քր. Օր.-ի 300-րդ հոդ­վա­ծով քրեա­կան գործ հա­րուց­վի և ուղ­ղա­կի վկա­յու­թյու­նը լի­նի Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման։ Հի­մա պար­զա­բա­նենք, թե խոսքն ին­չի մա­սին է, նախ և ա­ռաջ, բա­ռա­ցիո­րեն և ամ­բող­ջու­թյամբ մեջ­բե­րե­լով ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սը.
«1. Իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լը` բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու կամ բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լի­քի մի­ջո­ցով, ինչ­պես նաև Սահ­մա­նադ­րու­թյամբ չնա­խա­տես­ված այլ ե­ղա­նա­կով Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի, Ազ­գա­յին ժո­ղո­վի, կա­ռա­վա­րու­թյան կամ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նա­լը` պատժ­վում են ա­զա­տազ­րկ­մամբ` տա­սից տասն­հինգ տա­րի ժամ­կե­տով»:


Ինչ­պես ակն­հայտ է, խոս­քը տվյալ դեպ­քում վե­րա­բե­րում է Սահ­մա­նադ­րու­թյամբ չնա­խա­տես­ված այլ ե­ղա­նա­կով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նա­լուն։ Մի պահ են­թադ­րենք, թե այն, ինչ գրել է Ար­ման Բա­բա­ջա­նյանն իր հա­ղորդ­ման մեջ, և այն, ինչ պար­զել են ՀՔԾ-ում նյու­թե­րի նա­խա­պատ­րաստ­ման ըն­թաց­քում՝ Հրայր Թով­մա­սյա­նի և այ­լոց կող­մից ինչ-ինչ ա­րարք­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռու­մով, ի­րա­կա­նու­թյուն է։ Բայց չէ՞ որ այդ դեպ­քում խոսք կա­րող է լի­նել Հրայր Թով­մա­սյա­նի կող­մից Սահ­մա­նադ­րու­թյամբ չնա­խա­տես­ված ե­ղա­նա­կով մի­միայն Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի, և ոչ թե՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նա­լու մա­սին: Մինչ­դեռ օ­րենս­դի­րը Քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րին Սահ­մա­նադ­րու­թյամբ չնա­խա­տես­ված ե­ղա­նա­կով տի­րա­նա­լու հա­մար քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի նա­խա­տե­սել։


Ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել նաև «Նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 41-րդ հոդ­վա­ծը («Նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի նոր­մի մեկ­նա­բա­նու­մը»), ո­րի հա­մա­ձայն, նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի նոր­մը մեկ­նա­բան­վում է` ել­նե­լով նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տում պա­րու­նակ­վող բա­ռե­րի և ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի տա­ռա­ցի նշա­նա­կու­թյու­նից: Այ­սինքն` ե­թե ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սում գր­ված է «սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նա­լը», ա­պա դա պետք է մեկ­նա­բա­նել ու հաս­կա­նալ հենց այդ­պես, միա՛յն այդ­պես, և ոչ թե ՍԴ-ի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նա­լը հա­մա­րել ՍԴ-ի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նալ, նույ­նաց­նել դրա հետ: Դա ան­թույ­լատ­րե­լի է:


Ե­թե մտ­քից կա­ղա­ցող ան­ձինք վե­րոն­շյալ բա­ցատ­րու­թյու­նից հե­տո էլ չհաս­կա­ցան տվյալ պա­րա­գա­յում 300-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով քրեա­կան գործ հա­րու­ցե­լու ան­թույ­լատ­րե­լիու­թյու­նը, ա­վե­լի պարզ բա­ցատ­րեմ. Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չէ, ՍԴ-ի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը բնավ նույ­նա­կան չեն ՍԴ-ի լիա­զո­րու­թյուն­նե­րի հետ, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րի հա­մե­մատ դրանք շատ սահ­մա­նա­փակ են։ Հարկ է նկա­տի ու­նե­նալ նաև, որ ՍԴ-ի նա­խա­գահն ըն­դա­մե­նը ՍԴ-ի ան­դամ է, նա ՍԴ-ի մյուս ան­դամ­նե­րից տար­բեր­վում է սոսկ կազ­մա­կերպ­չա­կան լիա­զո­րու­թյուն­ներ ու­նե­նա­լով, քա­նի որ քվեար­կու­թյուն­նե­րի, ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու ժա­մա­նակ ըն­դա­մե­նը մեկ ձայն ու­նի:
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ե­թե ի­րեն պատ­կե­րաց­նում է ՀՀ կա­ռա­վա­րու­թյուն և յու­րաց­րել է կա­ռա­վա­րու­թյան լիա­զո­րու­թյուն­նե­րը, ե­թե գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյանն ի­րեն պատ­կե­րաց­նում է ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն և յու­րաց­րել է գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան լիա­զո­րու­թյուն­նե­րը, ե­թե ՀՔԾ պետ Սա­սուն Խա­չատ­րյանն ի­րեն պատ­կե­րաց­նում է ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյուն և յու­րաց­րել է ՀՔԾ լիա­զո­րու­թյուն­նե­րը, ե­թե վե­րը նշ­վա­ծը, ի­րոք, այդ­պես է, ա­պա դա բնավ չի նշա­նա­կում, որ ՍԴ-ի նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյանն ի­րեն նույ­նաց­րել է ՍԴ-ի հետ և յու­րաց­րել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը։ Ա­վե­լին. ե­թե կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յիս ան­դամ­նե­րը վար­չա­պե­տին կա­րող էին թույլ տալ վե­րը նշ­վա­ծը, ե­թե Գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան և ՀՔԾ-ի աշ­խա­տա­կից­նե­րը դա կա­րող էին թույլ տալ ի­րենց ղե­կա­վար­նե­րին, ա­պա ՍԴ-ի ներ­կա­յիս ան­դամ­նե­րը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հին դա թույլ չէին տա, ե­թե վեր­ջինս նույ­նիսկ այդ­պի­սի ցան­կու­թյուն, ձգ­տում ու­նե­նար։
«Ի­հար­կե, կլի­նեն ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ կի­րառ­վող հե­տապն­դումն ար­դա­րաց­նող­ներ, ա­վե­լին՝ ար­կա­ծախն­դիր խոր­հր­դա­տու­ներ, սա­կայն, ե­թե ան­գամ դա ողջ հան­րու­թյան սր­տով լի­նի, միևնույն է՝ չկա ոչ մի ար­դա­րա­ցում, էլ չեմ խո­սում որևէ խե­լա­միտ ի­րա­վա­կան հիմ­նա­վոր­վա­ծու­թյան մա­սին,- «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գևորգ Դա­նիե­լյա­նը։- Բա­րե­կա­մա­բար ակն­կա­լում եմ լի­նել ող­ջա­խոհ, սա եր­բեք չի կա­րող ըն­կալ­վել իբրև պատ­ժի ան­խու­սա­փե­լիու­թյան դրսևո­րում, որևէ ա­ղերս չի ու­նե­նա դա­տա­կան իշ­խա­նու­թյան նկատ­մամբ վս­տա­հու­թյան ձևա­վոր­ման հետ։ Մտա­հո­գող է դեպ­քե­րի զար­գաց­ման ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը»:


Ե­թե փա­շի­նյա­նա­կան Հա­յաս­տա­նում նույ­նիսկ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հը պաշտ­պան­ված չէ պե­տա­կան մասշ­տա­բով ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կան հե­տապն­դու­մից, ո­րը վա­ղը կա­րող է վե­րած­վել ռեպ­րե­սիա­յի, ա­պա անհ­նա­զանդ պո­ղոս­նե­րի ու մյուս­նե­րի վի­ճա­կը դժ­վար չէ պատ­կե­րաց­նել։
ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում ս. թ. հոկ­տեմ­բե­րի 17-ին պե­տա­կան իշ­խա­նու­թյան յու­րաց­ման փաս­տի առ­թիվ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծը, ո­րը, ըստ էու­թյան, ուղղ­ված կամ ա­ռաջ­նա­հեր­թո­րեն ուղղ­ված է ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի դեմ, հեր­թա­կան ան­գամ փաս­տում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը գոր­ծում է եր­կա­կի ստան­դարտ­նե­րով, պաշ­տո­նա­պես, դե­յու­րե լի­նե­լով ա­պա­քա­ղա­քա­կան, ի­րա­կա­նում օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան պատ­վեր­նե­րը կա­տա­րող հար­ճը կամ գոր­ծիքն է:


Կյան­քը կա­րու­սե­լի է նման, ոչ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, ոչ Ռո­բերտ Քո­չա­րյանն ու Սերժ Սարգ­սյա­նը չմ­նա­ցին ի­րենց պաշ­տոն­նե­րին, այ­սօր նրանք զուրկ են ի­րենց նախ­կին լիա­զո­րու­թյուն­նե­րից ու կա­րո­ղու­թյուն­նե­րից: Ան­գամ Վազ­գեն Սարգ­սյա­նը հի­շա­տակ դար­ձավ: Ժա­մա­նա­կա­վոր է նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը, Փա­շի­նյանն էլ չի մնա­լու, բայց չէ՞ որ հե­տո գա­լու է պա­տաս­խա­նատ­վու­թյան պա­հը: Հենց ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան, ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րի շա­հե­րից է բխում այս մա­սին հի­շե­լը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ