Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թոխ­մախ­գ­յո­լա­յին սար­դոս­տայ­նում

Թոխ­մախ­գ­յո­լա­յին սար­դոս­տայ­նում
08.11.2019 | 01:48

«Չմո­ռա­նաք, որ ա­ռողջ և սրա­միտ ծի­ծաղ ա­ռաջ բե­րե­լը շատ ա­վե­լի դժ­վար ար­վեստ է, քան մի ժո­ղո­վուրդ լա­ցաց­նե­լը»:

Ա­լեք­սանդր ՍԱ­ՐՈՒ­ԽԱՆ

ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԱ­ԿԱՆ Ո­ԼՈ­ՐԷՋՔ ԵՐԿ­ՐԻ ՍՐ­ՏՈՒՄ
Երևա­նը Հայ­կա­կան աշ­խար­հի սիրտն է, ո­րի բնա­կա­նոն աշ­խա­տան­քը խա­թար­ված է ոչ միայն ճար­տա­րա­պե­տա­քա­ղա­քա­շի­նա­կան այ­լա­կեր­պում­նե­րով, այլև գե­ղար­վես­տա­կան ան­հա­մար, շատ կնե­րեք, բռ­նա­բա­րում­նե­րով։ (Սա­կայն մի պահ դա­դար տանք և ի հայտ գանք 5-րդ և 6-րդ դա­րե­րի սահ­մա­նագ­ծում ու հյու­րըն­կալ­վենք նշա­նա­վոր գիտ­նա­կան Դա­վիթ Քե­րա­կա­նին, որն ա­սում է մի ա­ռի­թով. «Հա­սա­րա­կու­թյա­նը ծա­ռա­յե­լը պայ­ման է ար­վես­տի կա­տա­րե­լու­թյան և հա­րատևու­թյան»)։


Թող գի­տակ ան­ձինք, այդ թվում նաև մեր նախ­կին և նոր, խիստ շր­ջա­գա­յա­սեր իշ­խա­նա­վոր­նե­րը, հաս­տա­տեն կամ էլ ժխ­տեն` ար­դյոք աշ­խար­հի որևէ մայ­րա­քա­ղա­քում կամ քա­ղա­քում, առ­հա­սա­րակ նշա­նա­վոր մե­կի ան­վան հրա­պա­րա­կում տե­ղադր­վու՞մ է մի այլ նշա­նա­վո­րի ար­ձա­նը։ Հա­վա­նա­բար կռա­հե­ցիք, թե դե­պի ուր եմ ուղ­ղում քան­դա­կա­զարդ նի­զակս։ Բայց ա­վե­լի լավ է խն­դիրն ար­ծար­ծենք ժա­մա­նա­կագ­րու­թյամբ, քան­զի մեր ըն­թեր­ցող­նե­րի ե­րի­տա­սարդ սերն­դին ո­րոշ հան­գա­մանք­ներ ան­հայտ են։ Մայ­րա­քա­ղա­քի «Եր­րորդ մաս» թա­ղա­մա­սի ա­ռանց­քա­յին փո­ղոց­նե­րից մե­կը հա­վեր­ժաց­նում էր խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան կուռք, հա­մա­ռու­սաս­տա­նյան «ստա­րոս­տա» Մի­խա­յիլ Կա­լի­նի­նին։ Փո­ղո­ցը փա­ռա­բա­նում էր խոր­հր­դա­յին կայս­րու­թյան վեր­նա­կույ­տի ան­դամ գոր­ծիչ­նե­րից երևի թե ա­մե­նա­դի­մա­զուր­կին։ Ժա­մա­նա­կին հրա­պա­րա­կում տե­ղադր­վեց հայտ­նի բոլշևիկ Սու­րեն Սպան­դա­րյա­նի ար­ձա­նը։ Հրա­պա­րա­կը, բնա­կա­նա­բար, վե­րան­վան­վեց ի պա­տիվ տիար Սպան­դա­րյա­նի։ Տա­րի­ներ անց Երևա­նի մետ­րո­յի ա­մե­նա­կարևոր կա­յա­րան­նե­րից մե­կը կա­ռուց­վեց վե­րոն­շյալ հրա­պա­րա­կի ըն­դեր­քում։ Ան­կախ Հա­յաս­տա­նում չհան­դուր­ժե­ցին բոլշևի­կյան դրոշ­մը մայ­րա­քա­ղա­քա­յին հան­գույ­ցում և վե­րան­վան­վե­ցին Կա­լի­նի­նի ան­վան փո­ղո­ցը Գա­րե­գին Նժ­դե­հի ան­վան փո­ղո­ցի։ Քիչ անց վե­րան­վան­վեց Սու­րեն Սպան­դա­րյա­նի ան­վան հրա­պա­րա­կը` Գա­րե­գին Նժ­դե­հի ան­վան հրա­պա­րա­կի, ա­մե­նա­վեր­ջում էլ, բնա­կա­նա­բար, մետ­րո­յի կա­յա­րա­նը ու­սից վար նե­տեց բոլշևի­կյան հան­դերձն ու պճն­վեց ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պատ­մու­ճա­նով, այլ կերպ ա­սած` վե­րան­վան­վեց Գա­րե­գին Նժ­դե­հի ան­վան հրա­պա­րա­կի։ Մեր դա­ժա­նո­րեն վե­րել­քա­վայ­րէջ­քա­յին պատ­մու­թյան մեջ նման ան­վա­նա­փո­խում­ներ կար­ծես ե­ղել են, բայց դժ­վար թե տեղ է գտել նման մի բան... ա­հա ար­դեն քա­ռորդ դար է, ինչ ազ­գա­յին-պե­տա­կան գոր­ծի ռահ­վի­րա Նժ­դե­հի ան­վան հրա­պա­րա­կում հաղ­թա­հա­սակ կանգ­նած է բոլշևի­կյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան նվի­րյալ Սպան­դա­րյա­նի ար­ձա­նը։ (Ի դեպ, Սու­րեն Սպան­դա­րյա­նի հա­յաց­քը ուղղ­ված չէ դե­պի լյա­ռը Ա­րա­րատ, ար­ձա­նի դիրքն այն­պի­սին չէ, սա­կայն դե­պի ու՞ր է նա­յում պայ­ծա­ռա­հա­յացք բոլշևի­կը, ինձ ան­հայտ է)։
(Ան­կեղծ ա­սած ան­տե­ղյակ եմ, թե ար­դյո՞ք որևէ ռու­սա­կան քա­ղա­քի ինչ-որ հրա­պա­րա­կում, ո­րը կրում է, դի­ցուք, Գրի­գո­րի Ռաս­պու­տի­նի ա­նու­նը, դեռ պահ­պան­վում, հո­գա­տա­րու­թյամբ խնամ­վում է Նա­դեժ­դա Կրուպս­կա­յա­յի կի­սանդ­րին։)

ՆՈՐ-ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԴԱ­ԴԱԻԶՄ
Գու­ցե ՀՀ իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­դա­սը զուտ կեր­պար­վես­տա­յին մի ուղ­ղու­թյան է հե­տևել և այն գաղտ­նի է պա­հում Հայ­կա­կան աշ­խար­հից, հա­վա­տա­րիմ Դա­վիթ Քե­րա­կա­նի` ըն­թեր­ցո­ղին ար­դեն հայտ­նի սահ­մա­նու­մից։ Չէ՞ որ ի լրումն ա­մեն բա­նի, մայ­րա­քա­ղա­քի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի հա­րա­կից լայ­նար­ձակ և Ջու­ղա­յի խաչ­քա­րե­րի կրկ­նօ­րի­նակ­նե­րով զար­դար­ված պու­րա­կում տե­ղադր­ված է Գա­րե­գին Նժ­դե­հի հու­շար­ձա­նը։ Իսկ դա­դաիզ­մը, ի գի­տու­թյուն ո­մանց, ծա­գել է Ցյու­րի­խում, ֆրան­սե­րեն ար­տա­հայ­տու­թյուն է, որն ու­նի շատ ու­շագ­րավ բա­ցատ­րու­թյուն` փայ­տե ձիուկ։ 1920-ա­կան­նե­րին դա­դաիզ­մը Ֆրան­սիա­յում մեր­ձե­ցավ սյուր­ռեա­լիզ­մին, ո­րը սի­րով ներգ­րա­վեց իր մեջ դա­դաիզ­մի կի­րա­ռած հնարք­նե­րի ո­րոշ տա­րի­մաս­տու­թյուն­նե­րը։ Շատ կնե­րեք, ան­կա­րող եմ չն­շել, որ փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով դա­դաիզ­մը նաև ըն­կալ­վել է որ­պես ման­կա­կան ան­կա­պակ­ցու­թյան թո­թո­վանք։ Ի դեպ, դա­դաիստ­նե­րի քա­ղա­քա­կա­նաց­ված թևն ան­վա­րան կանգ­նեց հե­ղա­փո­խա­կան պրո­լե­տա­րիա­տի գա­ղա­փար­նե­րի քա­րո­զիչ ար­վես­տի կող­քին, այլ կերպ ա­սած` բոլշևի­կա­ցավ։

ՆԺ­ԴԵՀ ԵՎ ՍՊԱՆ­ԴԱ­ՐՅԱՆ. ԲԱԽ­ՏԱ­ԿԻՑ­ՆԵՐ`ՏԱՐ­ԲԵՐ ԲԱՆ­ՏԱԽ­ՑԵ­ՐՈՒՄ
Գու­ցե այս ա­մե­նում միս­տի­կա­կան ինչ-որ բա՞ն կա։ Միևնույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում ապ­րած և կյան­քի ու­ղի­նե­րը հար­թած այս գոր­ծիչ­նե­րին միա­բա­նում է կու­սակ­ցա­կան պատ­վա­նու­նը։ Նժ­դեհ նշա­նա­կում է պան­դուխտ, թա­փա­ռա­կան աս­պետ։ Գա­րե­գին Նժ­դե­հի, երևե­լի այս հա­յոր­դու մա­սին շատ բան է հայտ­նի, հպան­ցիկ անդ­րա­դառ­նանք հար­գար­ժան բոլշևի­կին։ Սու­րեն Սպան­դա­րյա­նը (1882-1916 թթ.) պրո­ֆե­սիո­նալ հե­ղա­փո­խա­կան էր, հրա­պա­րա­կա­խոս-ժուռ­նա­լիստ և գրաքն­նա­դատ։ Նա բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նի ա­կա­նա­վոր դեմ­քե­րից էր, պայ­քարն ընդ­դեմ ցա­րի սկ­սել էր տա­կա­վին պա­տա­նի հա­սա­կում, երբ սո­վո­րում էր Թիֆ­լի­սի ա­րա­կան գիմ­նա­զիա­յում։ Նրա հետ հաշ­վի էր նս­տում ին­քը Լե­նի­նը։ Սա­կայն մեր նյու­թին առ­նչ­վում է նրա կեղ­ծա­նուն­նե­րից մե­կը` «Իզ­գոյ»-ը։ Իզ­գոյն ա­պա­դա­սա­յին անձն է, վտա­րա­կը։ Այս­պի­սով պան­դուխտ և վտա­րակ, գու­ցե կու­սակ­ցա­կան պատ­վա­նուն­նե­րի խոր­հր­դա­վոր առն­չու­թյունն է վե­րոն­շյալ երևույ­թի պատ­ճա­ռը։ Բայց վա­նենք մեզ­նից ան­բա­ցատ­րե­լին և փոր­ձենք ել­քը գտ­նել։ Այս մա­սին հե­տայ­սու։ Այժմ հի­շեց­նում եմ, որ Սպան­դա­րյա­նի ար­ձա­նի հե­ղի­նա­կը շնոր­հա­լի ար­ձա­նա­գործ Թոմ Գևոր­գյանն է, ար­ձանն ար­ժե­քա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, վա­յել Երևա­նին։

(Եր­կու զո­րա­վոր հա­յոր­դի­նե­րի ար­ձան­նե­րի տե­ղա­կայ­ման գա­ղա­փա­րա­կան ո­լո­րէջ­քում ըստ իս խո­յա­նում է հա­յի չար բախ­տին ձոն­ված հու­շար­ձա­նը։ Չէ՞ որ Նժ­դեհն ու Սպան­դա­րյա­նը կա­րող էին ուս ու­սի պայ­քա­րել հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հա­մար։ Ի դեպ, Սու­րեն Սպան­դա­րյա­նը, ըստ ո­րոշ վկա­յու­թյուն­նե­րի, աք­սո­րա­վայ­րում ճն­շել է հենց Իո­սիֆ Վի­սա­րիո­նո­վի­չին, և դժ­վար թե ա­պա­գա ժո­ղո­վուրդ­նե­րի հայրն իր աք­սո­րա­վայ­րա­յին նսե­մա­ցու­մը մո­ռա­նար)։

Ժա­մա­նա­կին, այ­սինքն երբ Սու­րեն Սպան­դա­րյա­նի ան­վան հրա­պա­րակն ան­վա­նա­փոխ­վեց, քա­ղա­քա­յին և հան­րա­պե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տն­վե­ցին փա­կու­ղում։ Երևա­նաբ­նակ արթ­նա­միտ­նե­րը իս­կույն գտան ել­քը, լու­ծե­լով թն­ջուկն այս ձևով. «Նժ­դե­հի ան­վան Սպան­դա­րյան հրա­պա­րակ»։ Նույն այդ տա­րի­նե­րին ա­ռա­ջարկ կար Նժ­դե­հի ար­ձա­նը տե­ղադ­րե­լու Մո­նու­մեն­տի բար­ձուն­քում, այն­տեղ, որ­տե­ղից ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան ա­նընկ­ճե­լի կեր­տի­չը վեր­ջին ան­գամ տե­սավ լյա­ռը Ա­րա­րատ և քա­ղա­քա­մայր Երևա­նը։ Միտ­քը վա­տը չէ, ան­գամ ու­շագ­րավ է։ Սա­կայն ու­շագ­րավ վայ­րեր Երևա­նում շատ կան։

Գա­րե­գին Նժ­դե­հի ար­ձա­նը շա­տե­րի հա­մար է վի­ճար­կե­լի, բայց ես այն հա­մա­րում եմ հա­ջող­ված։ Հե­ղի­նա­կին (Գա­գիկ Ստե­փա­նյան) գրա­վել է երևե­լու կո­թո­ղայ­նու­թյու­նը և նա խն­դի­րը լու­ծել է, Նժ­դե­հի մեջ տես­նե­լով ազ­գա­յին-պե­տա­կան երևույթ։ Սա­կայն կար­ծես թե դո­փում եմ տե­ղում, այ­նինչ ա­ռա­ջար­կի ներ­կա­յաց­ման ժա­մա­նակն է։
Գու­ցե փո­խա­տե­ղե՞լ ար­ձան­նե­րը, Նժ­դե­հին տե­ղադ­րել իր ան­վան հրա­պա­րա­կում, Սպան­դա­րյա­նին` խաչ­քա­րա­կերտ պու­րա­կում։ Ա­ռա­ջարկն այս կա­ղում է աջ ոտ­քով, կաս­կած չու­նեմ, որ հայ­կա­կան աշ­խար­հում կհն­չեն ցա­սում­նա­լից ձայ­ներ, ո­մանք (գու­ցե ան­գամ շա­տե­րը) սր­բապղ­ծու­թյուն կհա­մա­րեն ա­թեիստ գործ­չի հի­շա­տա­կի հա­վեր­ժա­ցու­մը խաչ­քա­րե­րի մի­ջա­վայ­րում։


Խնդ­րի լուծ­ման ար­մա­տա­կան տար­բե­րակս եմ ներ­կա­յաց­նում, ակն­կա­լե­լով խոր­քա­յին քն­նար­կում նախ ար­ձա­նա­գործ­նե­րի, այ­նու­հետև ար­վես­տա­բան­նե­րի և, վեր­ջա­պես` ար­վես­տա­սեր հան­րու­թյան կող­մից։ Ե­կեք եր­կու հու­շար­ձան­ներն էլ տե­ղա­հա­նենք, դրանք պահ­պա­նենք նո­րաս­տեղծ մի թան­գա­րա­նում բաց եր­կն­քի տակ և Հայ­կա­կան աշ­խար­հում հայ­տա­րա­րենք մր­ցույթ` ստեղ­ծել պատ­մա­կան նշա­նա­վոր դեմ­քե­րի գոր­ծը հա­վեր­ժաց­նող և հի­շա­տա­կը պահ­պա­նող խոր­հր­դան­շա­կան հու­շար­ձան­ներ։ Դի­ցուք Գա­րե­գին Նժ­դե­հին հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը թող ի­մաս­տա­վո­րի նրա աշ­խար­հա­յաց­քի և էու­թյան ա­մե­նա­ցայ­տուն հատ­կա­նիշ­նե­րը։ Ռազ­մա­կան գոր­ծի փայ­լուն գի­տակ, հրա­շա­լի ի­մաս­տա­սեր և, վեր­ջա­պես պատ­մա­քա­ղա­քա­կան ա­ռա­քյալ։ Զան­գե­զու­րի ա­զա­տագր­մամբ նա ա­պա­հո­վեց Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյու­նը խոր­հր­դա­յին կայս­րու­թյան կազ­մում։ Կորց­նե­լով Զան­գե­զու­րը, առ­հա­սա­րակ Սյու­նյաց աշ­խար­հը, Հա­յաս­տա­նը կհայ­տն­վեր թուրք-ադր­բե­ջա­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թա­կար­դում։ Չէր բա­ցառ­վում, որ գրե­թե ա­րյու­նա­քամ, հա­մա­ճա­րակ­նե­րով պատ­ված եր­կի­րը ինք­նա­վար մար­զի կար­գա­վի­ճա­կով ուղ­ղա­կի բռ­նակց­վեր կամ Վրաս­տա­նին, կամ Ադր­բե­ջա­նին։ Այ­սինքն Հա­յաս­տա­նում չէին հիմն­վի գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա, օ­պե­րա­յին թատ­րոն, պե­տա­կան հա­մալ­սա­րան և այլն։ Երկ­րի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, առ­հա­սա­րակ տն­տե­սու­թյու­նը կզար­գա­նա­յին լու­սանց­քա­յին ձևա­չա­փով։


Սու­րեն Սպան­դա­րյա­նին ի՞նչ կար­գի խոր­հր­դան­շա­կան հու­շար­ձան կսա­զեր։ Բարդ է խն­դի­րը, բայց ոչ ան­լու­ծե­լի։ Նա գա­ղա­փա­րա­կան մար­տիկ էր և շատ կու­սա­կից­նե­րի նման խո­րա­պես հա­վա­տում էր, որ իր հայ­րե­նի­քը` Եր­կիր Նաի­րին, կհառ­նի մո­խիր­նե­րից, միայն ան­դա­մակ­ցե­լով բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նին։

Առ­հա­սա­րակ մենք կար­ծես փոր­ձում ենք անս­կիզբ ու ան­վերջ լա­ցաց­նել ինք­ներս մեզ, կեր­տում և տե­ղադ­րում ենք մա­հար­ձան­ներ այս ու այն­տեղ։ Կա­րո՞ղ ենք հաշ­վել, թե քա­նի ար­ձան, հու­շար­ձան և քան­դակ է այ­սօր հա­վեր­ժաց­նում փա­ռա­հեղ զո­րա­վար Անդ­րա­նի­կին։ Վա­խե­նամ, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում մենք պար­զա­պես կար­ձա­նա­խեղդ­վենք։ Տե­սեք, ցայ­տաղ­բյուր­ներն ուղ­ղա­կի բռ­նա­զավ­թել են մայ­րա­քա­ղա­քը։ Բա­ցի ջրի ա­հար­կու և ան­տե­ղի կորս­տից, դրանք բազ­մա­քա­նակ են այն­քան, որ ի­մաս­տազր­կում ենք երևույ­թը, չէ՞ որ ջու­րը, որ­պես կե­նաց ա­կունք, ու­նի նաև ծի­սա­կան և խոր­հր­դան­շա­կան դե­րա­կա­տա­րում։ Ա­մե­նուր մա­հար­ձան հի­շեց­նող ար­ձան­ներ և քան­դակ­ներ են, գե­ղար­վես­տա­կան տե­սան­կյու­նից խիստ կաս­կա­ծե­լի և ան­հա­մար ցայ­տաղ­բյուր­ներ։ Երևա­նը, դուք ինձ նե­րեք, բայց և այն­պես պատ­վում է թոխ­մախ­գյո­լա­յին մշա­կույ­թի սար­դոս­տայ­նով։


Գա­րե­գին ՆԺ­դե­հի և Սու­րեն Սպան­դա­րյա­նի հու­շար­ձան­նե­րի հետ կապ­ված խն­դի­րը կար­գա­վո­րե­լով, հա­վա­տա­ցեք, որ հնա­րա­վոր է ձեր­բա­զատ­վել գա­ղա­փա­րա­կան ո­լո­րա­վայ­րէջք­նե­րից։
Մաս­նա­վո­րա­պես պետք է զար­գաց­նել պար­տե­զա­պու­րա­կա­յին մշա­կույ­թը թե՛ մայ­րա­քա­ղա­քում, թե՛ հան­րա­պե­տու­թյան մյուս քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րում։ Բայց սա ա­ռան­ձին խո­սակ­ցու­թյան նյութ է։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 5199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ