Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանը գործի դրեց վերջին փամփուշտը

Փաշինյանը գործի դրեց վերջին փամփուշտը
04.12.2019 | 21:48

ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը»:

Տևական ժամանակ է, որ Փաշինյանի «երկրպագուները» մշտապես նույն հարցն էին տալիս՝ ե՞րբ է ձերբակալվելու Սերժ Սարգսյանը։ Եվ Փաշինյանն իր վերջին փամփուշտը կրակեց։ Բայց քրեական գործերով այլևս դժվար է հանրությանը շեղել այս կամ այն էական խնդրից։ Իհարկե, Սարգսյանի շուրջ խոսքուզրույցը մի քիչ երկար կազդի, բայց հազիվ թե դա «քայլած« իշխանության սրընթաց ընկնող վարկանիշը փրկի։


Դեռ մեծ հարց է նաև, թե ինչպիսի ընթացք կունենա այս քրեական գործը։ Այս 1,5 տարվա ընթացքում իրավական գործընթացները թույլ են տալիս ասելու, որ մակերեսայնությունն այնքան շատ է, որ իրավաբան պետք չէ լինել հասկանալու համար, թե որքան վատ «կարված» գործեր են։ Ոչ մեկը չի վիճարկում քրեական գործերով անցնող մարդկանց մեղավոր կամ անմեղ լինելը, դա դատարանի գործն է, բայց առնվազն մինչ այնտեղ հասնելը պետք է հիմնավորված ու անառարկելի փաստարկներ լինեն նախկին պետական այրերին «փակելու» համար։ Տեսնենք՝ այս դեպքում ինչպես է աշխատել ՀՔԾ-ն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ