Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին 1.5 ամիս արձակուրդ է տրվել

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին 1.5 ամիս արձակուրդ է տրվել
16.12.2019 | 22:57

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդ է տրամադրվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 2020 թվականի փետրվարի 4-ը ներառյալ:
2. Ֆելիքս Ցոլակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Դիտվել է՝ 6225

Մեկնաբանություններ