Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաց նամակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

Բաց նամակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին
28.12.2019 | 12:52

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Դիմող՝

Սույնով որպես ՀՀ քաղաքացի ցանկանում եմ բոլոր պատգամ մարմինների ուշադրությունը հրավիրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի՝ իր պաշտոնի հետ անհամատեղելի իրողությունների վրա:

Նախ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի ուսման և պարտադիր զինվորական ծառայության ժամանակագրական համընկնումը: Այսպես՝ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը՝ իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորմամբ[1]: Միևնույն ժամանակ՝ 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այսինքն ստացվում է, որ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թվականներին հասցրել է ծառայել մեկուկես տարի և ստանալ բարձրագույն կրթություն 4 տարվա ծրագրով: Այս մասին բազմիցս խոսվել և բարձրաձայնվել է Արսեն Մկրտչյանի յուրաքանչյուր նոր պաշտոն ստանձնելուց առաջ, սակայն մինչ օրս իրավասու մարմինների կողմից որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել:

Երկրորդ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի մեկուկես տարի ծառայելու հանգամանքը: Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է:

Երրորդ՝ կասկածելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Արսեն Մկրտչյանի կողմից տարբեր դատական գործեր քննող դատավորների կազմի մեջ աընդհատ ընդգրկվելն ու դուրս գալը: Մասնավորապես Datalex.am դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Արսեն Մկրտչյանը հաճախակի ընդգրկվում է իրեն «հետաքրքիր» քաղաքացիական գործեր քննող դատավորների կազմի մեջ, իսկ ոչ «հետաքրքիր» գործերով, դատավոր Արսեն Մկրտչյանը փոխարինվում է մեկ այլ դատավորով:

Կարծում եմ նշված հանգամանքները խորը ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, և ես, որպես ՀՀ քաղաքացի, պարտադիր եմ համարում հանրության իրազեկվածությունը նշված խնդիրների և դրանց բացահայտմանն ուղղված բոլոր քայլերի և արդյունքների մասին:

Քաղաքացի՝ Արման Գասպարյան

Դիտվել է՝ 6435

Մեկնաբանություններ