«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

2020-ին սպասվող սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաև Սահմանադրական դատարանին

2020-ին սպասվող սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաև Սահմանադրական դատարանին
28.12.2019 | 13:00

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն երեկ ասուլիսում լրագրողներին հայտնեց, որ նախարարությունն արդեն վարչապետին է ներկայացրել որոշման նախագիծ, որն ընդունելուց հետո Հայաստանում ստեղծվելու է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ «Նախատեսվում է հանձնաժողովի ձևավորման շուրջ աշխատանքներ իրականացնել, երևի կամ այս տարվա վերջ կհրապարակվի, կամ հունվարի սկզբին, որով արդեն Արդարադատության նախարարությունը անելիք կունենա՝ մասնավորապես, մրցութային կարգով ընտրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարակության ներկայացուցիչներին և իրավաբան գիտնական ներկայացուցիչներին», - հավելեց նախարարը։ Նրա խոսքով, ընդհանուր դատաիրավական բարեփոխումների շրջանակում անհնար է շրջանցել Սահմանադրությունը։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ փոփոխությունները վերաբերվեն նաև ՍԴ-ի մասին դրույթներին, Բադասյանն պատասխանեց. «Այո, կարող ենք 2020-ին ունենալ սահմանադրական բարեփոխումներ, և այո, կարող է դրույթներ լինեն, որոնք վերաբերելի են Սահմանադրական դատարանին»։


Արդարադատության նախարարը համաձայն է «Իմ քայլից» իր գործընկերներից շատերի հետ, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, ու չի բացառում, որ Մայր օրենքում փոփոխությունները կարող են ուղղված լինել նաև դրա հաղթահարմանը. «Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որը անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, [այլ] անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։ Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ, այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի։ Բայց Սահմանադրական դատարանը երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»։


Արդարադատության ոլորտում 2020-ին անելիքները շատ-շատ են՝ նշում է Բադասյանը՝ երկրում արդարադատության որակի բարձրացման շեշտակի առաջընթաց մինչև օրս չի գրանցվել։ Ըստ նախարարի, գերծանրաբեռնված դատարանները չեն կարող վճիռներ կայացնելիս սխալներ թույլ չտալ, հետևաբար 2020-ի գլխավոր անելիքներից մեկը քաղաքացիական ու վարչական դատարանները բեռնաթափելն է լինելու։
Ըստ դատական դեպարտամենտի, առաջին ատյանի քաղաքացիական դատարաններում 2018-ին 165 000 գործի մուտք է եղել, և գրեթե 14000 գործի մուտք՝ վարչական դատարաններում։ «Նման ծանրաբեռնվածության պայմաններում, դատավորների մասով բազմիցս հրապարակվել է այս ցուցանիշը՝ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի 2016-ի տվյալները. 100 հազար բնակչությանը բաժին հասնող դատավորների միջին թիվը ԵԽ երկրներում 22 է, իսկ Հայաստանում՝ 8։ Այս ցուցանիշով ԵԽ 46 երկրների շարքում Հայաստանը 40-րդն է։ Եվ ինչի համար էինք մենք 2020-ի ծրագրերի շեշտադրումը դրել հենց արբիտրաժի և պարզեցված վարույթների վրա, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում նման քանակի դատավոր, բնականաբար, բավարար չէ գործերի արդյունավետ քննության համար», - ասաց Բադասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որ պարզ գործերով, որոնք ևս մեծ ժամանակ են խլում, դատարանները ծանրաբեռնված չլինեն։ «Հայաստանում 241 դատավոր է։ Որքան կավելանա դատավորների հաստիքները, դեռ պարզ չէ։ Բայց շեշտը պետք է դնենք հաստիքների՞ ավելացման, թե օժանդակող անձնակազմի թվի ավելացման վրա... բայց այս խնդիրը պետք է լուծվի»։
Նախարարի խոսքով, ծանրաբեռնվածության հարցը լուծելը բավարար չէ ավելի որակյալ արդարադատություն ունենալու համար, ասում է նախարարը։ Նա նշեց, որ մյուս խնդիրների հետքերով գնալով՝ ստեղծել են դատաիրավական ու հակակոռոպցիոն ռազմավարություններ, որոնց իրագործման համար աննախադեպ մեր ֆինանսական աջակցություն են ստանալու եվրոպական կառույցներից. - «Այս ռազմավարությունները ունենալը, որոնք հստակ են, չափելի են, միաժամանակ ամբիցիոզ են և իրագործելի, նախապայմանն էր մեր միջազգային գործընկերների հետ ֆինանսական աջակցության շուրջ, ոչ միայն ֆինանսական՝ փորձագիտական և ֆինանսական աջակցության շուրջ բանակցություններ սկսելու համար։ Եվ դատելով միջազգային հանրության արձագանքից, նաև մեր քաղհասարակության արձագանքից՝ կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց իրականացնել այդ ծրագիրը»։

Դիտվել է՝ 6275

Մեկնաբանություններ