Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ե­թե բարձ­րաց­նենք քո­ղը, ա­պա միան­գա­մայն ակն­հայտ է դառ­նում, որ…»

«Ե­թե բարձ­րաց­նենք քո­ղը, ա­պա միան­գա­մայն ակն­հայտ է դառ­նում, որ…»
17.01.2020 | 00:31

Կի­նո­յից քիչ թե շատ ի­րա­զեկ­վա­ծը միան­գա­մից անվ­րեպ կա­սի՝ ո՛ր ֆիլ­մից է վերց­ված վեր­նա­գիր ծա­ռա­յած ար­տա­հայ­տու­թյու­նը, բայց քա­նի որ գործ ու­նենք ահ­ռե­լի թվով դի­լե­տանտ­նե­րի, կի­նո­յի մեջ կի­նո­յից բա­ցի մնա­ցած ա­մեն ին­չը սի­րող­նե­րի՝ կի­նո­խո­պան­չի­նե­րի հետ, ստիպ­ված ենք նրանց հա­մար նշել վեր­նագ­րի աղ­բյու­րը՝ «Ոս­կե հոր­թը», որն Իլյա Իլ­ֆի ու Եվգենի Պետ­րո­վի հա­մա­նուն գրա­կան եր­կի հեն­քի վրա ար­ված կի­նոն­կար է։ Թվա­ցյալ այս ա­նուղ­ղա­կի խոս­քից արդ ան­ցում բուն նյու­թին։

ՉԿԱ՛։ ՉԻ՛Ք։ ՆԻ՛ԽՏ
Ան­ցած ա­միս «Սի­նե­մա Սթար Դալ­մա Գար­դեն Մոլ»-ում կա­յա­ցավ Յու­սուպ Ռա­զի­կո­վի «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի երևա­նյան պրե­միե­րան։ Աշ­խար­հահռ­չակ կոմ­պո­զի­տոր Ա­րամ Խա­չատ­րյա­նի մա­սին կի­նո­պա­տու­մը հա­վե­լյալ հե­տաք­րք­րու­թյուն էր ա­ռա­ջաց­րել նաև նրա­նով, որ մեր ռուս գոր­ծըն­կեր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ռու­սա­կան կի­նո­յում հայ տար­րի ակ­տիվ մի­ջամ­տու­թյամբ ու նա­խա­ձեռ­նու­թյամբ լրաց­վե­լու էր մե­զա­նում առ­կա խո­շոր բաց. խոս­տո­վա­նենք՝ ցա­վոք, թե՛ հայ, թե՛ հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յի մա­կար­դա­կով հա­յազ­գի երևե­լի­նե­րի մա­սին կի­նո­ժա­պա­վե­նին պահ տված ա­ռանձ­նա­պես շատ բան չու­նենք։ Այս ա­մե­նին գու­մար­վող լրա­ցու­ցիչ գոր­ծոն էր և այն, որ մե­ծա­նուն կոմ­պո­զի­տո­րի կյան­քը, ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հրամց­նե­լու էր այ­լազ­գի գոր­ծիչ, ար­վես­տա­գետ, ու ա­ռանձ­նա­պես հե­տաքր­քիր էր լի­նե­լու դր­սի աչ­քի ըն­կա­լու­մը, որ­քան էլ Ա­րամ Խա­չատ­րյա­նը վա­ղուց կա­յա­ցած ան­մեկ­նե­լի մե­ծու­թյուն է, գա­գաթ։
Սա­կայն այս ա­մե­նից զատ կար և խնդ­րո մյուս կող­մը. հա­մա­ձայն ռու­սա­կան կող­մի հետ կնք­ված պայ­մա­նագ­րի, կի­նոն­կա­րի ստեղծ­մանն իր հա­մար խիստ զգա­լի չա­փա­բաժ­նով մաս­նակ­ցել էր և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը, ինչն ան­խու­սա­փե­լիո­րեն պի­տի են­թադ­րեր ոչ միայն սոս­կա­կան ֆի­զի­կա­կան ներ­կա­յու­թյուն։ Ըն­թաց­քում մենք հար­կավ կներ­կա­յաց­նենք, թե ինչ նկա­տի ու­նենք՝ «ոչ միայն սոս­կա­կան ֆի­զի­կա­կան ներ­կա­յու­թյուն» ա­սե­լով, սա­կայն այս­տեղ զուտ թեթև ակ­նար­կի տես­քով ա­սենք, որ շնոր­հիվ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյան, ժա­մա­նա­կին զգա­լի ճշգր­տում­ներ մտց­վե­ցին նույն ռու­սա­կան կող­մի հետ հա­մար­տադ­րու­թյամբ նկա­րա­հա­նած «Սպի­տակ» կի­նոն­կա­րի սցե­նա­րի մեջ՝ կան­խե­լով բա­վա­կա­նա­չափ թյու­րըմ­բռ­նում­ներ։
«Ի­րա­տես» թեր­թում 17.12.2019 թվագ­րու­թյամբ «Երբ դի­տարկ­վում ես որ­պես որ­բի գլուխ» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծում մենք բա­վա­կան ման­րա­մասն ենք անդ­րա­դար­ձել պայ­մա­նագ­րով հայ­կա­կան կող­մից կի­նոն­կա­րին մաս­հան­ված գու­մա­րի չա­փին՝ մի­ջան­կյալ նշե­լով, որ այդ հատ­կաց­մամբ կա­տա­րյալ քաո­սա­յին վի­ճակ էր ստեղծ­վել 2018-ի հա­մար կի­նո­կենտ­րո­նի հաս­տա­տած ա­վե­լի քան 40 կի­նո­նա­խագ­ծին, այն ներ­կա­յաց­նող տե­ղա­կան ու­ժե­րին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րե­լու հար­ցում, անդ­րա­դար­ձել ենք այդ մաս­հան­ման գոր­ծում երկ­րի այն ժա­մա­նակ­վա մշա­կույ­թի նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նի թույլ տված ա­նօ­րե­նու­թյուն­նե­րին, դրանց վրա կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի աչք փա­կե­լու ա­ռեղծ­վա­ծին։
Օ­րեն­քի ու օ­րի­նա­կա­նու­թյան շա­հե­րը պաշ­պա­նող մար­մին­նե­րի դի­տան­կյու­նից մենք վե­րոն­շյալ հոդ­վա­ծում ու­շադ­րու­թյան ար­ժա­նի այլ բա­ներ էլ էինք նշել, սա­կայն, որ­պես կի­նո­կենտ­րո­նի աշ­խա­տա­կից, որ­պես այս երկ­րի քա­ղա­քա­ցի, մեր բուռն վր­դով­մունքն էր ա­ռա­ջաց­րել և այն, որ կի­նոն­կա­րի ստեղծ­ման կամ նրա ամ­բող­ջաց­ման հա­մար հատ­կաց­ված գու­մա­րի դի­մաց լու­սագ­րե­րում կար­դում ենք ըն­դա­մե­նը հետևյա­լը՝ «Մարս մե­դիա» ին­տեր­թեյմնթն ու DMH ստու­դիան ներ­կա­յաց­նում են «Ֆլագ­ման» կի­նոըն­կե­րու­թյան ար­տադ­րու­թյան «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րը»։ Ա­սա­ցեք, խնդ­րեմ, մեջ­բեր­վա­ծում կի­նոն­կա­րը ներ­կա­յաց­նե­լու ու ար­տադ­րե­լու վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նի, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նոն­կենտ­րո­նի մա­սին որևէ հղում նշ­մա­րե­ցի՞ք, տե­սա՞ք։ Սուտն ու կեղ­ծի­քը կյան­քի նոր­մա դարձ­րած մարդ­կանց հա­մար հա­տուկ նշում եմ՝ լու­սագ­րե­րում ընդ­գծ­վա­ծից վերև ե­ղած հի­շա­տա­կում­ներն աչքս չկո­խեք։ Ես ա­վե­լի քան պարզ, հս­տակ ա­սում եմ՝ կի­նոն­կա­րի ներ­կա­յաց­ման ու ար­տադ­րու­թյան վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նի կամ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նոն­կենտ­րո­նի մա­սին որևէ հղում կար­դա­ցի՞ք, տե­սա՞ք։
Բա­ցում ենք Kinopoisk.ru կայ­քը ու փոր­ձում հի­շյալ կի­նոն­կա­րի առն­չու­թյամբ Հա­յաս­տա­նի կամ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նոն­կենտ­րո­նի մա­սին գո­նե այս­տեղ հի­շա­տա­կում գտ­նել (տես՝ կայ­քից ար­ված լու­սան­կա­րը)։
Դար­ձյալ չկա՛։ Չի՛ք։ Նի՛խտ։
Ես բարձ­րա­գույն կր­թու­թյան զույգ վկա­յա­գիրս մի կողմ դրած, անձս հայ­տա­րա­րե­լով տար­րա­կան գրա­գի­տու­թյան հետ ա­ղերս­ներ ոչ միայն չու­նե­ցող, այլև նույն­քան տար­րա­կան բա­նե­րը տես­նե­լու ու­նա­կու­թյու­նից զրկ­ված մարդ՝ ու­զում եմ այս պա­րա­գա­յում ար­դեն կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նին հարցնել՝ վե­րո­հի­շյալ­նե­րի մեջ Հա­յաս­տա­նի, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի մա­սին Դուք, տի­կին, որևէ հի­շե­ցում, հի­շա­տա­կում տես­նում ե՞ք, ե­թե առ­հա­սա­րակ Ձեզ հե­տաք­րք­րում են Հա­յաս­տա­նը, նրա ազ­գա­յին կի­նո­կենտ­րոնն ու հայ կի­նոն. ա­ռա­ջի­նը՝ որ­պես հայ­րե­նիք, երկ­րոր­դը՝ որ­պես մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն, եր­րոր­դը՝ որ­պես մշա­կու­թա­յին երևույթ։ Ա­ջակ­ցե­լու կար­գով ա­սեմ՝ կա­րող եք և չպա­տաս­խա­նել, քան­զի Ձեր չձեռ­նար­կած քայ­լերն այդ մա­սին ար­դեն իսկ խո­սու­նից խո­սուն են։ Սա­կայն այս դեպ­քում, շատ կնե­րե՜ք, օ­րա­կար­գա­յին է դառ­նում մյուս ա­ռանց­քա­յին հար­ցը՝ որ­տե՞ղ են մեր փո­ղե­րը։
ՈՐ­ՏԵ՞Ղ ԵՆ ՄԵՐ ՓՈ­ՂԵ­ՐԸ
Հա­մա­ձայ­նեք, որ մենք այս հար­ցը Ձեզ տա­լու ի­րա­վունքն ու­նենք, քա­նի որ վերն ար­ված ա­վե­լի քան ա­ռար­կա­յա­կան հի­շա­տա­կում­նե­րով (կի­նոն­կար և կայք) ստաց­վում է, որ «Սու­սե­րով պա­րի» հետ կի­նո­կենտ­րո­նը փաս­տա­ցի կապ չու­նի, ինչ­պես, օ­րի­նակ, կապ չու­նեն Չի­նաս­տա­նը, Հնդ­կաս­տա­նը, Ճա­պո­նիան, ո­րոնց ա­նուն­նե­րը ևս չկան ֆիլ­մար­տադ­րող­նե­րի ու ներ­կա­յաց­նող­նե­րի ցան­կում։ Փո­ղի հի­շա­տակ­ման առն­չու­թյամբ հար­կավ մենք կա­րող էինք այդ­քան էլ ճա­կա­տա­յին չլի­նել ու օգտ­վել հայտ­նի կի­նոն­կա­րից քա­ղա­քա­ցի Կո­րեյ­կո­յի հա­մար հա­տուկ բարձ­րա­ձայ­նած «Պոլ­տա­վա­յից սո­վյալ Պո­վոլ­ժիե մեկ­նող պա­րե­նամ­թեր­քով լի եր­կա­թու­ղա­յին գնաց­քի» ան­հե­տաց­ման հար­ցի հայտ­նի ձևա­կեր­պու­մից, սա­կայն հեգ­նան­քը հաս­կա­նա­լո՛ւ հա­մար ան­գամ ի­մա­ցա­կան հա­մա­պա­տաս­խան մա­կար­դակ պի­տի ու­նե­նալ։
Եվ այ­նուա­մե­նայ­նիվ ան­հույս լա­վա­տե­սու­թյամբ փոր­ձեմ ճշ­տել՝ վի­րա­վո­րա­կան շեշ­տե՞ր են ա­սա­ծիս մեջ հն­չում։
Հա­մա­միտ չեմ ու ի­մա­ցա­կան բա­վա­րար մա­կար­դակ ու­նե­նա­լու Ձեր հնա­րա­վոր ա­ռարկ­մանն այս­պես հա­կա­դար­ձեմ. Ձեզ հա­մար` ո՛չ, սա­կայն ինձ հա­մար չա­փա­զա՛նց վի­րա­վո­րա­կան է, որ ո­լոր­տը հա­մա­կար­գող նա­խա­րա­րին հրա­վի­րում եք ֆիլ­մի պրե­միե­րա­յին ու դեմ տա­լիս հա­յա­խոս հն­չող կի­նո­յի այ­լա­լե­զու լու­սագ­րեր՝ բնազ­դա­կան ըն­կալ­ման մա­կար­դա­կով թաքն­վե­լով փաս­տի հետևում, որ մե­ծա­նուն ե­րաժշ­տա­հա­նի ա­նունն ու հե­ղի­նա­կու­թյու­նը կլ­լել կտան, կկոծ­կեն ֆիլ­մին առ­նչ­վող բո­լոր վրի­պում­նե­րը, հնա­րա­վոր ստ­վե­րոտ կող­մե­րը։ Մինչ­դեռ թույլ տվեք հարց­նել՝ սա պե­տա­կան լեզ­վի ի՞նչ ոտ­նա­հա­րում է, այն էլ` բուն հայ­րե­նի­քում, և այդ ո՛վ է Ձեզ այդ ի­րա­վուն­քը տվել՝ սե­փա­կան ան­ձը վեր դա­սե­լու երկ­րի Սահ­մա­նադ­րու­թյու­նից։
Ի դեպ՝ ի­մա­ցա­կան մա­կար­դա­կի մա­սին։
ԲՈՒՐԴ ՉԲ­ԽԵ­ԼՈՒ ՄՈ­ԼՈ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԿԱՄՏԱՐ­ՐԱ­ԿԱՆ ՉԻ­ՄԱ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ԴՅՈՒՆ­ՔԸ
Մինչև կի­նոն­կա­րի հե­րո­սի շուր­թե­րին ար­տա­հայ­տու­թյու­նը դնե­լը, որ ին­քը մտա­ծում է հն­չյուն­նե­րի մա­կար­դա­կով, «Սու­սե­րով պա­րի» հե­ղի­նակ­ներն օգտ­վում են ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի եր­կու հղու­մից։ Ֆիլ­մը սկս­վում է բուրդ չբ­խե­լու բա­վա­կան տևա­կան ցու­ցադ­րու­մով, իսկ միջ­նա­մա­սում նույն­քան տևա­կան հն­չում է գնաց­քի ա­նիվ­նե­րի ձայ­նը, ո­րից գրե­թե ան­մի­ջա­պես հե­տո ուն­կն­դիրն ենք դառ­նում «Սու­սե­րով պա­րի» ե­րաժշ­տու­թյան հնչ­մա­նը։
Կի­նոն­կա­րի հե­ղի­նակ­նե­րի ակ­նարկն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ է, ա­ռա­ջարկ­ված պար­զու­նակ վար­կա­ծի մեջ գո­յու­թյան ի­րա­վունք միան­գա­մայն ու­նե­ցող, ե­թե նրանց չի­մա­ցու­թյան պատ­ճա­ռով ի­րա­կա­նում հար­վա­ծի տակ չառն­վեր հայ ե­րաժշ­տար­վես­տի հետ մե­ծա­գույն կոմ­պո­զի­տո­րի խոր­քա­յին կա­պը, չլի­ներ «Սու­սե­րով պա­րի» հղաց­ման ու դրա սկզբ­նաղ­բյու­րի մա­սին իր իսկ՝ Ա­րամ Խա­չատ­րյա­նի վկա­յու­թյու­նը, ո­րը բա­ցա­ռիկ բո­վան­դա­կա­յին կշիռ է հա­ղոր­դում այդ տի­տա­նա­կան անձ­նա­վո­րու­թյա­նը՝ ա­վե­լի ու ա­վե­լի ըն­դգ­ծե­լով նրա նույն­քան տի­տա­նա­կան մե­ծու­թյունն ու ազն­վու­թյու­նը։ ՈՒ որ­քան էլ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նին ի մաս­նա­վո­րի կա­րող է տա­րօ­րի­նակ թվալ, այդ վկա­յու­թյու­նը հն­չել է հենց հայ­կա­կա՛ն կի­նո­յում, իսկ շատ ա­վե­լի կոնկ­րետ, ե­թե նրան ի­րա­պես հե­տաք­րք­րում է, 2018-ին «Հայկ» կի­նոս­տու­դիա­յում ստեղծ­ված «Ա­սա­տուր» կի­նոն­կա­րում։ Ին­չու ենք ա­սում՝ տիկ­նո­ջը տա­րօ­րի­նակ կա­րող է թվա՞լ։
Սա­կայն ե­ղածն ինչ­պե՞ս այլ կերպ ո­րա­կել, երբ փաստն ուղ­ղա­կիո­րեն պտտ­վում է հենց նրա ան­ձի շուրջ։ Ռու­բեն Գևոր­գյան­ցի թեթև ձե­ռամբ այդ հենց նա է «Հայկ» կի­նոս­տու­դիա­յի կադ­րե­րից՝ այն­տե­ղից Ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն սա­հան­ցու­մով (հան­գու­ցյա­լը տիկ­նո­ջը ժրա­ջա­նո­րեն իր ան­բա­ժան բաղ­կա­ցու­ցիչն էր դարձ­նում), «Հայկ» կի­նոս­տու­դիա­յում «Ա­սա­տուր» կի­նոն­կա­րին կյանք տված ռե­ժի­սոր Գրի­գոր Հա­րու­թյու­նյա­նը Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի՛ ա­մու­սինն է։ Լա՜վ, ա­սենք թե ընդ­հա­նուր կր­թա­կան բաց է «Սու­սե­րով պա­րի» ծա­գու­մից տիկ­նոջ ա­նի­րա­զե­կու­թյու­նը, սա­կայն նա ա­մուս­նու նկա­րա­հա­նած կի­նոն­կարն է՞լ պատ­վից ցածր կամ ա­վե­լոր­դու­թյուն է հա­մա­րել դի­տել։ Ի՞նչ է, նույ­նիսկ տանն ար­վես­տա­գետ ու­նե­նա­լու առ­կա­յու­թյո՞ւ­նը չի հան­գեց­րել նրա ի­մա­ցա­կա­նի ա­վե­լաց­մա­նը գո­նե այն ո­լոր­տից, ո­րի ղե­կին է հայ­տն­վել։ Սա­կայն զար­հու­րե­լին նաև այն է, որ իր հա­վա­քա­կան ի­մա­ցու­թյան մեջ նույն ա­նի­րա­զե­կու­թյու­նը, նույն մար­տն­չող չի­մա­ցու­թյունն է և նրա ձևա­վո­րած գեղ­խոր­հր­դի մոտ, գեղ­խոր­հուրդ, ո­րի կազ­մա­վո­րումն ար­դեն իսկ պարզ է ինչ սկզ­բուն­քով է ար­վել՝ ար­դյուն­քում «հուն­ցե­լով» ու «հն­ձե­լով» նման ապ­շե­ցու­ցիչ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն:
Այս ա­մենն այս­պես հաս­տա­տա­պե՛ս չէր լի­նի, ե­թե տի­կի­նը չինք­նա­մե­կու­սա­նար կո­լեկ­տի­վից, ի­րեն չշր­ջա­պա­տեր «լու­սե» գլուխ­նե­րով, ի­մա­ցու­թյան ու­նե­ցած «մա­սիս­ված» դիր­քե­րից մեկ-մեկ էլ ի­րեն վե­հանձ­նո­րեն թույլ տար ա­կան­ջա­լուր լի­նել նրանց, ով­քեր, ի հա­շիվ ի­րենց հիմ­նա­վոր կր­թու­թյան ու հետևո­ղա­կան ինք­նա­զար­գաց­ման, ա­ռա­վել տե­ղե­կաց­ված են ի­րո­ղու­թյուն­նե­րից, ար­վես­տից, գրա­կա­նու­թյու­նից, կի­նո­յից, և կկանխ­վեին նման թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րը (ա­հա թե նաև ին­չու էինք վերևն ա­նում «Սպի­տակ» կի­նոն­կա­րի ստեղծ­ման պատ­մու­թյու­նը)։ Սա­կայն նման կերպ վար­վե­լու հա­մար պի­տի…
Ե­թե մենք այս­տեղ կախ­ման կե­տե­րով չառ­կա­խենք մեր խոս­քը, կս­տաց­վի, որ կոնկ­րետ «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի անդ­րա­դար­ձից ան­ցում ենք ա­նե­լու այլ բա­նե­րի, որ­տեղ, ի թիվս բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի (դրանք այն­քա՜ն շատ են, որ այս­տեղ դրանց բարձ­րա­ձայ­նու­մը կգեր­ծան­րա­բեռ­ներ նյու­թը, ուս­տի կանդ­րա­դառ­նանք ա­ռան­ձին հրա­պա­րա­կու­մով- Մ.Հ.) մեջ­տեղ կգան փաս­տեր, թե ինչ­պես տի­կին Միր­զա­խա­նյա­նի ուղ­ղորդ­մամբ փորձ է ար­վում կեղ­ծե­լու հայ կի­նո­յի պատ­մու­թյու­նը, ինչ­պես կա­րե­լի է խճճ­վել սե­փա­կան չի­մա­ցու­թյան բա­վիղ­նե­րում ու վերջ­նա­կա­նա­պես մո­լոր­վել ազ­գա­յի­նի ու հա­մա­մարդ­կա­յի­նի շուրջ դա­տո­ղու­թյուն­նե­րում՝ ներ­կա­յա­նա­լով որ­պես կաս­կա­ծե­լի ի­մա­ցա­կան մա­կար­դակ ու­նե­ցող՝ հա­վա­սա­րա­պես վար­կա­բե­կե­լով, ծի­ծա­ղի ա­ռար­կա դարձ­նե­լով թե՛ սե­փա­կան ան­ձը, թե՛ կի­նո­կենտ­րո­նը։
Կար­ծում եք` այս ա­մե­նը հենց այն­պես աս­վող, տա­կը հիմ­քեր չու­նե­ցող բա­նե՞ր են։
Ի դժ­բախ­տու­թյուն տիկ­նոջ՝ նա այս ա­մե­նի մա­սին ան­ջն­ջե­լի հետ­քեր է թո­ղել լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Շատ չտա­րած­վե­լու հա­մար բա­վա­րար­վենք եր­կու օ­րի­նա­կի հի­շա­տա­կու­մով։
ԱԶ­ԳԱ­ՅԻ­ՆԻ ՈՒ ՀԱ­ՄԱԶ­ԳԱ­ՅԻ­ՆԻ ԸՆ­ԿԱԼ­ՄԱՆ «ԽՈ­ՐԻ­ՄԱՍՏ» ԴԵ­ԳԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐՈՒՄ
2018-ի փետր­վա­րի 18-ի թվագ­րու­թյամբ «Հայ­կա­կան ժա­մա­նա­կում» «Ա­նա­վարտ մնա­ցած եր­կու ֆիլ­մի կտ­րա­մադր­վի լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն. «Միր­զա­խա­նյան» վեր­տա­ռու­թյամբ հար­ցազ­րույ­ցում ի­րեն ակն­հայ­տո­րեն շփո­թե­լով կա­ռա­վա­րու­թյան հետ՝ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը հաղ­թա­կա­նո­րեն զե­կու­ցում է, թե կի­նոն­կենտ­րոն իր գա­լով՝ նոր կազ­մա­վոր­ված գե­ղար­վես­տա­կան խոր­հր­դի հան­գա­մա­նա­լից քն­նարկ­ման ար­դյուն­քում ո­րոշ­վել է նա­խորդ տա­րի­նե­րից «ա­նա­վարտ մնա­ցած կի­նո­նա­խագ­ծե­րից եր­կու­սը` Մի­քա­յել Դով­լա­թյա­նի «Սո­ղանքն» ու Ա­րամ Շահ­բա­զյա­նի «Չն­չի­կը» ա­վար­տին հասց­նե­լու հա­մար պե­տու­թյան կող­մից լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րել»՝ ընդ­հա­նուր ի­մա­ցա­կան կր­թու­թյան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով այդ­պես էլ չհաս­կա­նա­լով, որ ոչ ին­քը, ոչ էլ իր կազ­մա­վո­րած գեղ­խոր­հուր­դը նման լիա­զո­րու­թյուն չու­նեն ու չեն կա­րող ու­նե­նալ, քան­զի խն­դի­րը կա­ռա­վա­րու­թյան ի­րա­վա­սու­թյան հարց է, որն այն քն­նու­թյան է առ­նում՝ հիմք ու­նե­նա­լով նա­խա­րա­րի միջ­նոր­դու­թյու­նը, նա­խա­րա­րի կող­մից հար­ցի բարձ­րա­ձայ­նու­մը։
Այս նույն հար­ցազ­րույ­ցում լրագ­րո­ղի «Ին­չու՞ ո­րոշ­վեց, որ հենց այդ եր­կու ֆիլ­մե­րը պետք է ա­վար­տին հասց­վեն» հար­ցին ի պա­տաս­խան, տե­սեք փի­լի­սո­փա­յա­կան ի՜նչ դե­գե­րում­նե­րի մեջ է ներ­քաշ­վում ու ներ­քաշ­վե­լով ան­հու­սա­լի խր­վում մեր ար­գո Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը՝ շաղ տա­լով մտ­քի մե­կը մե­կից շող­շո­ղուն «գո­հար­ներ» (մեջ­բե­րում ենք բա­ռա­ցի- Մ.Հ.). «Ի­րա­կա­նում շատ կարևոր է ֆիլ­մե­րում պահ­պա­նել ազ­գա­յի­նը, ո­րը հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք ու­նի, և մա­նա­վանդ լավ է, երբ դրանք արժևոր­վում են մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րում, դառ­նում են ե­կամ­տա­բեր` մտ­նե­լով տե­ղա­կան և ար­տա­սահ­մա­նյան կի­նո­վար­ձույթ: Այս դեպ­քում եր­կու ֆիլ­մերն էլ ի­դեա­լա­կան տար­բե­րակ են, և հու­սով եմ, որ մեր գեղ­խոր­հուր­դը հե­տա­գա­յում էլ կաշ­խա­տի հենց այս սկզ­բուն­քով: «Չն­չիկ» ֆիլ­մի հիմ­քում ի­րա­կան մի դեպք է, ո­րը պա­տա­հել է Հա­յաս­տա­նի գյու­ղե­րից մե­կում: Ե­րի­տա­սարդ աղջ­կա հայ­րը սպա­նել էր իր դս­տե­րը, ո­րը հա­մար­ձակ­վել էր ա­ռանց օ­րի­նա­կան ա­մուս­նա­նա­լու հղիա­նալ: Վա­խե­նա­լով, որ իր ըն­տա­նի­քը կա­րող է ա­դա­թով ապ­րող հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի մոտ ծի­ծա­ղի ար­ժա­նա­նալ, ըն­տա­նի­քի հայ­րը գե­րա­դա­սել էր ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի «ջն­ջել» իր դս­տեր հետ­քը: Իսկ «Սո­ղան­քը» գրա­վիչ ար­տա­քի­նով 40-ա­մյա ե­րի­տա­սար­դի մա­սին է, ո­րը ցան­կա­նում է ըն­տա­նիք կազ­մել հե­տաքր­քիր ու հմա­յիչ կնոջ հետ, ցան­կա­լի է օ­տար լեզ­վի ի­մա­ցու­թյամբ: Թեր­թին տված հայ­տա­րա­րու­թյունն էլ հան­դի­սա­նում է այն ան­կյու­նա­քա­րը, ո­րի շուր­ջը զար­գա­նում է «Սո­ղանք» ֆիլ­մի սյու­ժեն»:
Ինչ ա­սեմ։ Ե­թե «ա­ռանց օ­րի­նա­կան ա­մուս­նա­նա­լու հղիա­նա­լու» փաստն են կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ն ու նրա կազ­մա­վո­րած գեղ­խոր­հուր­դը դի­տար­կում որ­պես հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք ու­նե­ցող ազ­գա­յին ար­ժեք և կամ «վա­խե­նա­լով, որ իր ըն­տա­նի­քը կա­րող է ա­դա­թով ապ­րող գյու­ղա­ցի­նե­րի մոտ ծի­ծա­ղի ար­ժա­նա­նալ, ըն­տա­նի­քի հայ­րը գե­րա­դա­սել էր ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի «ջն­ջել» իր դս­տեր հետ­քը» փաստն է վե­րը հիշ­ված տան­դեմն ըն­կա­լում ազ­գա­յի­նի ար­ժեք ու­նե­ցող հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք, ու­րեմն հայ կի­նոն ոչ թե մա­հա­մերձ է, այլ նման ան­ձանց, նրանց հո­վա­նա­վոր­նե­րի ու ձայ­նա­փո­ղե­րի թեթև ձե­ռամբ ար­դեն իսկ վա­ղուց հու­ղար­կա­վոր­ված, խնամ­քով հո­ղին ի պահ հան­ձն­ված։
Սա­կայն ող­բեր­գու­թյունն ու զա­վեշ­տը միայն սրանք չեն։ Շատ ա­վե­լի խո­շոր ող­բեր­գու­թյունն ու զա­վեշտն այն են, որ ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով սույն տիկ­նոջն է վե­րա­պահ­վել կի­նո­կենտ­րո­նի նոր կա­ռուց­ված­քի կազ­մա­վո­րու­մը, հաս­տի­քա­յին այն բա­զա­յի ձևա­վո­րու­մը, ո­րը պի­տի հա­մա­կար­գի ու ի­րա­կա­նաց­նի կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը։ Դե ե­կեք ու, խեղճ Հա­մո Բեկ­նա­զա­րյան, հայ կի­նո­յի մնա­ցյալ ե­րախ­տա­վոր­ներ, փր­կու­թյան ել­քի հու­սա­կո­տոր ո­րո­նում­նե­րում ան­զո­րու­թյու­նից ա­պաս­տան մի փնտ­րեք… գե­հե­նի բո­ցե­րում։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ