Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ն դատապարտել է Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի աշխատանքների ընդլայնումը

ԵՄ-ն դատապարտել է Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի աշխատանքների ընդլայնումը
20.01.2020 | 00:43

Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հետագա հետախուզական և հորատման աշխատանքների Թուրքիայի մտադրությունը: Այսպես է Եվրամիությունն արձագանքել Թուրքիայի իշխանությունների հայտարարությանը, թե նոր գործողության համար Կիպրոսի ափերի մոտ կուղարկվի հորատման «Յավուզ» նավը: Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը հայտարարել է հանգամանքների երկխոսության ստեղծմանը նպաստող կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին, քանի որ անհրաժեշտ է հետևել միջազգային ծովային իրավունքին, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին, ինչպես նաև հարգել ծովային գոտիներում պետությունների ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ