ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն

Խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն
22.01.2020 | 14:32

Այն բառամթերքը, քննարկումների այն մակարդակը, որ երեկ ԱԺ-ում եղավ, ապացուցում է, թե ինչ անորակ խորհրդարան ունենք։ Անկեղծ չենք լինի, եթե ասենք, որ սա միակ գումարման խորհրդարանն է, որտեղ ԱԺ-ին անհարիր, Արարատ Միրզոյանը կասեր՝ «բիսեդկայում լռվածի» անպարկեշտ բառուբանով են պատգամավորները միմյանց հետ վիճում։ Նախկինում էլ եղել են այդպիսի միջադեպեր։ Բայց սա միակ ԱԺ-ն է, որի մեծամասնություն զգալի հատվածը, չունենալով անգամ 2-3 տարվա քաղաքական գործունեության փորձ, իրեն թույլ է տալիս դասեր տալ բոլորին, կոչեր անել, որոնք իրենք իսկ չեն կիրառում։ Այստեղ են ասել՝ ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։ Բայց փորձառու ընդդիմությունն էլ իր տեղում չէր։ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց հետ մրցում էին, թե ով ավելի դիպուկ ու ավելի սուր կխոցի մյուսին։ Մինչ երկուսը կռվում էին, խորհրդարանի երրորդ ուժը՝ ԼՀԿ-ն, հանգիստ նստած վայլում էր գործընկերների քաշքշոցը, երբեմն էլ՝ դրանից հրճվում։ Սա էլ նրանց պատկերացրած ընդդմախոսության ձևն է, թերևս։


Խորհրդարանի ողջ օրը նման փոխհրաձգությամբ պարապուրդի մատնած մանդատավորները, այն էլ մի երկրում, որտեղ մարդիկ խնդիրների մեջ խեղդվում են։ ԱԺ պատերից դուրս այլ կյանք է, իսկ նիստերի դահլիճում լրիվ այլ օրակարգ։ ՈՒ այսպես խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը ձեռք ձեռքի տված անօրակարգ, անծրագիր երկիր են ղեկավարում ու ներկայացնում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ