Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Խաժակյան. Ակնհայտ է, որ իշխանությունն առաջնայինը երկրորդականից չի տարբերում

Դավիթ Խաժակյան. Ակնհայտ է, որ իշխանությունն առաջնայինը երկրորդականից չի տարբերում
23.01.2020 | 21:13

Չեմ զարմանում վարչապետի հայտարարությունից, որ հաջորդ Ամանորին 570 մլն դրամ կծախսվի, որովհետև թե Կառավարությունը, թե քաղաքային իշխանությունն ակնհայտ է, որ առաջնայինը երկրորդական ծախսերից չեն տարբերում՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Իրենք կարող են համայնքային, մարզային ծննդատները փակել և շեշտը դնել տոնական միջոցառումների վրա, մարդկանց համար շոուն ապահովել: Դա արդեն մեզ ծանոթ գործելաոճ է, որին գնահատական տալու առանձնապես կարիք չկա: Այդ 570 մլն դրամով հաստատ կարելի էր մի քանի ծննդատուն պահել, Երևանի խնդիրների մասին էլ չեմ խոսում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Դավիթ Խաժակյանը կարծիքով՝ Թբիլիսիում Ամանորն անցկացնելու առիթը ոչ թե միջոցառումների ծախսերն են, այլ քաղաքի հարմարավետությունը, տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը: «Թբիլիսիում միջոցառումների ծախսերը այդքան մեծ չեն, Երևանը հակառակը, ունի միջոցառումներ, չունի տուրիստական ենթակառուցվածքներ: Կարծում եմ՝ այս համեմատականի մեջ մենք պետք է առավելությունը տանք ոչ թե մի քանի օրյա միջոցառումներին, այլ ենթակառուցվածքների զարգացմանը: Ավելի շատ գումար ծախսենք, որ հնարավորինս քիչ գնան, ակնհայտ է, որ մեկը մյուսի հետ կապ ունենալ չի կարող»,- ասաց Խաժակյանը:


«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ հայերը նախընտրում են Ամանորին գնալ Վրաստան մի շարք պատճառներով, մասնավորապես, հյուրանոցների, տների անհամեմատ էժան լինելու համար: «Մարդիկ այլընտրանք են փնտրում, գոնե Երևանից դուրս անցկացնեն տոնական միջոցառումները: Դա կարող էր լինել որևէ այլ մարզում, բայց քանի որ մեր հանգստյան գոտիներում, հատկապես՝ Ամանորին, գներն այնպիսին են, որ գերազանցում են շատ ավելին, քան, եթե մարդ հասնի հարևան երկիր, բնականաբար, մարդիկ նախապատվությունը տալիս են երկրորդին: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ մարդիկ, որ գնում են Վրաստան, նախընտրում են հանգիստն անցկացնել գոնե Երևանից դուրս: Հիմա բերել են, ամբողջ միջոցառումները կենտրոնացրել Երևանում, տրամաբանությունը ո՞րն է»,- ասաց նա:


Վարչապետի հայտարարությունը, որ Երևանում Ամանորին ծախսված 271 միլիոն դրամի արդյունքում է 9.3 մլրդ դրամով աճել շրջանառությունը, Դավիթ Խաժակյանը արժանահավատ չի համարում. «Իսկապես, հաշվարկման տրամաբանությունն անհասկանալի է: Այդ թվերը վիճահարույց են, արժանահավատ չեն, ինչպես շատ ու շատ այլ թվեր, որ հնչեցնում է կառավարությունը: Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, եթե համերգին մարդկանց ներկայությունն այնքան չէր, որ համեմատական լիներ այդ թվերի հետ, ինչպես են միջոցառումները կապվում այդ թվերի հետ: Նախ, պետք է այդ միջոցառումներին մարդիկ մասնակցած լինեին, նոր մնացածը»:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ