Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքիան աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Թուրքիան աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը
23.01.2020 | 21:16

«Թուրքիան միշտ աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ Ֆրանսիան և Գերմանիան չեն համարձակվում նման քայլ անել` զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել է Չավուշօղլուն Bild-ին հարցազրույցում:
2019 -ի ապրիլին ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վաշինգտոնում համաձայնեցրել են Սև ծովում Վրաստանին և Ուկրաինային աջակցելու քայլերը: Քայլեր են ձեռնարկվել նաև Սև ծովում իրավիճակի մասին ՆԱՏՕ-ի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ