Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել և չի էլ կարող լինել, եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, երազախաբություն

Նիկոլ Փաշինյան. Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել և չի էլ կարող լինել, եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, երազախաբություն
25.01.2020 | 17:00

«Հեղաշրջում բառը ճիշտ չէ օգտագործել. ռևանշի փորձեր են եղել և այդ փորձերի ողնաշարը ջարդված է»՝ Կապանում լրագրողների հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չի էլ կարող լինել, եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն: Ինչ ուզում եք ասեք, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չի էլ կարող լինել»,-նշեց Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե մի քանի ամիս առաջ պաշտոնանկ եղած ԱԱԾ և ոստիկանության պետերն այդ փորձերի հետ կապ ունեցել են, և մտավախություն չունի, որ Արթուր Վանեցյանը կարող է խոսել, Փաշինյանն ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որն այդօրինակ մտավախություն ունի»:

Հարցին պատասխանելիս՝ վարչապետը «Կարգին հաղորդումից» մի դրվագ հիշեցրեց. «Էն, որ գալիս ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, հետո գալիս ասում է՝ ամե՛ն, ամե՛ն ինչ գիտեմ, հետո հայտնվում է հիմար վիճակում: Հիմա, բոլոր նրանք, ովքեր ասում են ամեն-ամեն ինչ գիտեն՝ հերթական նման օրինակ սկեչի հերոսներ են»,-նշեց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաղորդման այդ դրվագում կարող են գտնել նաև պատասխանը՝ թվարկած նախկին պաշտոնյանները ռևանշի կամ հիբրիդային հեղաշրջման փորձի հետ կապ ունեցել են, թե ոչ:

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ