«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելու գաղափարը գրավիչ է, բայց արդյունավետ չէ

Կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելու գաղափարը գրավիչ է, բայց արդյունավետ չէ
27.02.2020 | 09:40

Հիմա, երբ կորոնավիրուսը դուրս է սպրդել չինական «օրորոցից., սահմանները փակելը բավարար չէ՝ նրան կանգնեցնելու համար, գրում է Սեսիլ Տիբերը Le Figaro-ում: Առաջին հայացքից ոչինչ ավելի տրամաբանական չէ՝ կորոնավիրուսը ճանապարհորդում է մարդկանց հետ, տեղաշարժի արգելքը տեսականորեն պետք է սահմանափակի տարածումը: Բայց՝ միայն տեսականորեն: Եթե նախկինում այդ այդ միջոցը օգտագործվել է փոփոխական հաջողությամբ (19-րդ դարում Դուբրովնիկը 40-օրյա կարանտին հայտարարեց դատարաններում՝ ժանտախտից խուսափելու համար), վերջին հետազոտությունները վկայում են, որ դա այլևս չի աշխատում: «Գլոբալացման մեր դարաշրջանում սահմանները փակելու և տեղաշարժի արգելքի արդյունավետությունը այլևս նախկինի պես մեծ չէ,-գտնում է Միգրացիոն քաղաքականության ինստիտուտ ամերիկյան վերլուծական կենտրոնի հաղորդակցության տնօրեն Միշել Միտելշտադտը:-Այսօր ամբողջ աշխարհում միլիարդավոր ուղևորություններ են լինում, և ինչպես ցույց է տալիս Իտալիայի օրինակը, վարակը տարածվում է ավելի արագ, քան հասցնում են փակել սահմանները»: Իտալիան առաջին երկրներից էր, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ճապոնիայի ու Ավստրալիայի հետ, սահմանափակեց առևտրական կապերը Չինաստանի հետ: Եվ դա չխանգարեց, որ կորոնավիրուսը տեղ հասնի: «Դա կարող է մի քանի շաբաթով դանդաղեցնել վարակի տարածումը, որ վկայում են նախորդ համաճարակները, ինչպես H1N1-ը, բայց դա բավարար չէ կանգնեցնելու համար,- գտնում է Տորոնտոյի հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների մասնագետ, դոկտոր Իսաահակ Բոգոխը:-Կլինեն սահմանափակումներ, թե ոչ, մարդիկ միշտ հնար գտնում են հասնել՝ ուր իրենց պետք է»: Միակ հնարավոր բացառությունը կղզիներն են, որտեղ հնարավոր է ավելի հեշտ վերահսկել ելքն ու մուտքը: «Սահմանների փակումն արդեն ցույց է տվել իր դրական արդյունքները կղզիներում՝ 1918-ի գրիպի համաճարակի ժամանակ»՝ հիշում է Օտագոյի համալսարանի (Նոր Զելանդիա) համաճարակաբանության հետազոտման ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Նիկ Ուիլսոնը: Առանց վարակի տարածման լիակատար արգելքի՝ դա կարող է կղզիների պետություններին ավելի շատ ժամաակ տալ նախապատրաստվելու: «Մնացած աշխարհի համար սահմանի փակումը շատ արդյունավետ լուծում կլիներ, եթե մենք ի վիճակի լինեինք կապերը խզել 100%-ով, որ հնարավոր չէ,-՝ գտնում է Լոզանի տեխնոլոգիական համալսարանի վերլուծաբան Էմանուելե Մասարոն: -Նույնիսկ եթե մենք դա անենք, փլուզվելու է մեր հասարակությունների սոցիալ-տնտեսական գործառնությունը»: Անթույլատրելի սցենար: Բացի այդ՝ նման միջոցները ավելի շա վնաս, քան օգուտ են տալիս: «Դա կարող է խանգարել դեղամիջոցների ու բուժանձնակազմի տեղ հասնելուն: Որոշ դեպքերում՝ մարդկանց դրդդել թաքցնել իրենց մեկնելու վայրը»՝ ասում է Միշել Միտելշտադտը:


«Պետք է հետևել միջազգային խորհրդատվություններին, գիտական խորհուրդներին, գտնել ու մեկուսացնել վարակակիրներին» գտնում է Էմանուելե Մասարոն: Սակայն բախվելով պանդեմիայի սպառնալիքին՝ կառավարությունները ճնշման տակ են հայտնվում: «Նրանք պետք է այնպես երևան, ասես վճռական գործողություններ են ձեռնարկում իրենց քաղաքացիների պաշտպանության համար, այլապես թանկ են վճարելու»՝ եզրափակում է Մառա Պիլինգերը՝ Վաշինգտոնի О'Նիլի ինստիտուտի հասարակական առողջապահության ինստիտուտի հետազոտողը:
Սեսիլ Տիբեր, Le Figaro


Հ.Գ. Սահմանները փակես, թե չփակես՝ կորոնավիրուսն արդեն շրջում է ամբողջ աշխարհում: Իտալիայի սահմանները չեն փակվել, վարակը տարածվել է Շվեյցարիայում, Ավստրիայում… Առողջ եղեք: Եվ մի քանի ամիս դադարեցրեք զբոսաշրջությունը, որ կարող է դառնալ ուղևորություն մահվան հետևից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ