Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արցախում դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցվել են

Արցախում դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցվել են
27.02.2020 | 14:44

Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.
• Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն: Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց՝ ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:
• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտնաբերվել:
• Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն, 28 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:
Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
• Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով:
• Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:
• Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ: Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում:

Դիտվել է՝ 5628

Մեկնաբանություններ