...ՈՒրիշ է նաև ստեր ներկայացնող վարչապետ ունենալու առումով
20.03.2020 | 02:37
Հայաստանում երեկ առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվածության 115 հաստատված դեպք կար, նրանցից բուժված էր ընդամենը մեկը:
Մարտի 18-ին, երբ ՀՀ-ում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերը մի պահ 110-ն էին ու դեռ չէին դարձել 112, Հայաստանից այդ թիվն էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվել, նույն ժամանակ Ռուսաստանում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերը 147-ն էին: Մարտի 19-ին, ցերեկվա դրությամբ, ՀՀ-ում գրանցված դեպքերը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ, հասել էին 122-ի: Նույն ժամանակ ՌԴ-ում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերը դարձյալ 147-ն էին:
Մեր երկրի բնակչությունը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ 2 959 200 է: Թեև ՀՀ-ում փաստացի ապրողներն իրականում այդքան էլ չեն, այնուհանդերձ, հաշվարկի համար պաշտոնական այդ թիվը հիմք ընդունենք: Եթե 2 959 200-ը բաժանենք 110-ի, կստացվի 26 901,818, այսինքն` նոր կորոնավիրուսով մինչ այժմ վարակված է (ընդգծում ենք` խոսքը զուտ պաշտոնապես հայտնիների մասին է) Հայաստանի յուրաքանչյուր 26 901-րդ կամ 26 902-րդ բնակիչը:
Ռուսաստանի բնակչությունը 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ, դարձյալ պաշտոնական տեղեկատվության համաձայն, կազմում է 146 745 098 մարդ, ՌԴ բնակչությունը ՀՀ բնակչությունից 49,5 անգամ շատ է, 146 745 098-ը 147-ի բաժանելով, կստանանք 998 265,97, այսինքն` COVID-2019-ով վարակված անձինք Ռուսաստանում բնակչության յուրաքանչյուր 998265-րդն են: Տարբերությունն ահռելի է, այսինքն նոր կորոնավիրուսով վարակված անձինք Հայաստանում ավելի քան 37 անգամ ավելի են, քան Ռուսաստանում: Երկրի բնակչության քանակի հետ հարաբերակցությամբ COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերը Հայաստանում Ռուսաստանի և մի շարք այլ երկրների համեմատ ավելի մեծ են ոչ միայն այսօր, ավելի մեծ են եղել ոչ միայն երեկ, այլև դրան նախորդած օրերին: Ահա հենց սրա՛նք են փաստերը:
Փաստը նաև այն է, որ երեկ, ցերեկվա դրությամբ հրապարակված (պարբերաբար թարմացվող) պաշտոնական տեղեկատվության համաձայն, օրինակ, Կուբայում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերն ընդամենը 11-ն էին, նույնը նաև` Պարագվայում, Նիգերիայում` 8-ը, Քենիայում` 7-ը (միայն մայրաքաղաք Նայրոբիում, 2010 թ. մարդահամարի տվյալների համաձայն, ավելի քան 3 մլն 240 000 մարդ է ապրում), Տանզանիայում` 6-ը, նույնը` Եթովպիայում, Մոնղոլիայում` դարձյալ 6-ը, Ղրղզստանում` 3-ը, Սուդանում (բնակչությունը 2013 թ.` ավելի քան 34 մլն)` 2-ը, Նիկարագուայում` 1-ը… Այս թվարկումը կարելի է երկար շարունակել, բայց, կարծում ենք, իմաստ չունի: Նշված երկրները բնակչությամբ գերազանցում են Հայաստանին:
Ահա այս պայմաններում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կատարած գրառմամբ հայտարարել է, թե «…մենք ամենանվտանգն ենք` փաստացի»: Դե, իհարկե, մերն ուրիշ է… ՈՒրիշ է նաև իրականության, թվերի, փաստերի հետ կապ չունեցող տեղեկություններ (ապատեղեկատվություն), ստեր ներկայացնող վարչապետ ունենալու առումով: Փաշինյանի նպատակը միգուցե բարի է` իրավիճակը հնարավորինս մեղմ, ոչ անհանգստացնող ներկայացնել, որ հանկարծ խուճապ չառաջանա, բայց դրան հասնելու ճանապարհն ապատեղեկատվության հրապարակումը չէ, որը հանգեցնելով նույնիսկ նոր կորոնավիրուսի առնչությամբ երկրի ղեկավարի խոսքի նկատմամբ վստահության հետագա կորստի, ճիշտ հակառակ արդյունքը կարող է ունենալ կամ այլ փաստերի, հանգամանքների, գործոնների համատեքստում նպաստել խուճապի առաջացման:
Անդրադառնանք նաև ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանի երեկվա գրառմանը թվերը թաքցնել-չթաքցնելու առումով նաև.
«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:
Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:
Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:
Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:
Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր»:
Փաշինյանը հասկանալով, թե իր այս գրառումը կարդացող շատուշատ մարդիկ ինչ են մտածելու, գրառման վերջում թեև, կարծում եմ, խորամանկելով, գրել է` «Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար», սակայն անձամբ ես նրան հավատալու հիմքեր չունեմ ու ճիշտ հակառակն եմ կարծում, մանավա՛նդ Փաշինյանի «հանճարեղ» եզրակացությունից հետո` «Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ»: Ընդ որում, նկատի ունենալով ոչ միայն Փաշինյանի նշված եզրակացությունը, այլև Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման հակասահմանադրական 23-րդ կետով, ինչպես նաև 26-րդ կետով տեղեկատվության սահմանափակումը, որը ԶԼՄ-ներին, լրագրողներին և այլ անձանց նոր կորոնավիրուսի առնչությամբ պարետատան ու պետական պաշտոնատար անձանց կողմից չտրամադրված ճշմարտության, տեղական ու միջազգային իրականության ներկայացումն արգելելու խայտառակ փորձ է: Չի՛ հաջողվելու:
Ապա թող փորձեն Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը թաքցնել, բայց մինչ այդ թող պատկերացնեն, թե ինչ կկատարվի դրանից հետո, երբ այդ մասին արդեն կիմանան ԱՀԿ-ն, միջազգային այլ կառույցներ, ինչպես նաև աշխարհի պետությունները: Իսկ որ Հայաստանի հետաքննող լրագրողները կնպաստեն դրան, թող որևէ կասկած չունենան: Կնպաստեն բժշկական համակարգում իրենց աղբյուրներից ստացած ապացուցելի տեղեկատվությամբ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց (եթե վաղն այլ բուժհաստատություններ նույնպես միայն COVID-19-ով վարակվածների և այդ առումով կասկածելի անձանց ընդունեն, նաև այնտեղ) «Շտապ օգնության» մեքենաների մուտքը տեսանկարահանելով, դրանց քանակը հաշվելով ու տեսագրությունները հրապարակելով: Այն ժամանակ կհասկանան, թե ով է խուճապի հանգեցնում` իրականությունը հանրությանը ներկայացնողնե՞րը, թե այն թաքցնողները, ապատեղեկատվություն ներկայացնողները:
Երեկ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն, «Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։ Կորոնավիրուսը տարածում է գտել աշխարհի 170-ից ավելի երկրներում և տարածքներում»։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Տավուշի բնակավայրերից, տարածքներից հետո հերթը, Պուտինին Ալիևի ասելով, Վարդենիսի գյուղերինն է
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-8
- Խաղալիքների նման ԱԹՍ- նե՞ր, թե Իրանի վրա Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզում միջուկային օբյեկտը պաշտպանող ՀՕՊ համակարգն էր
- Իսրայելը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի, ինչ սպասել
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-7
- Իսրայելի բանակն արդեն կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում
- Զելենսկու և մյուսների համար կգտնվի՞, արդյոք, ռուսական զենքի հարվածներին դիմացող ռմբապաստարան
- Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին
- Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը-2
- Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը
- Պարզաբանման սպասելիքով
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-6
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-5
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-4
- Ինչո՞ւ Իսրայելը հիմա ցանկացավ Իրանին պատերազմի մեջ ներքաշել, արդյոք ջհուդամասոնական հանցախմբի բուն թիրախը մենք չե՞նք
- Մեդվեդև, Լավրով. ՈՒկրաինան ահաբեկչական պետություն է
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները. 3
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-2
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-4
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-3
Մեկնաբանություններ