Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դրամական աջակցության համար դիմումների ընդունման կայքը

Դրամական աջակցության համար դիմումների ընդունման կայքը
07.04.2020 | 14:50

Գործարկվել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշում նաև, որ խոսքը, մասնավորապես, ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» ծրագրով (N 418-Լ որոշում) և ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն» ծրագրով (N 460-Լ որոշում) նախատեսված միանվագ դրամական օգնություն ստանալու գործընթացի մասին է: Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։

Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում՝ կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը: Նախարությունը զգուշացնում են, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե: ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է: Խորհուրդ է տրվում՝տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձել դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ