Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդագույն գերլուսին- 2020

Վարդագույն գերլուսին- 2020
08.04.2020 | 11:42

Ապրիլի 8-ի գիշերը կլինի 2020-ի գլխավոր գերլուսինը՝ Լուսնի սկավառակը կթվա ավելի մեծ ու մոտ, քան սովորաբար: Ի՞նչ է վարդագույն գերլուսինը ու ինչու՞ է այդպես կոչվում: Գերլուսինը լիալուսինն է, որ համընկնում է Լուսնի՜ իր ուղեծրի ամենամոտ կետով Երկրի կողքից անցնելուն: Այդ կետը կոչվում է պերիգեյ: Եթե ավելի ճշգրիտ՝ գերլուսինը սկսվում է երեք օր առաջ Լուսնի պերիգեյը անցնելուց: Չորեքշաբթի գիշերը Լուսինը կլինի Երկրից 357 000 կիլոմետր հեռու, ժամանակի մեծ մասը Երկրի արբանյակը կլինի 384000 կիլոմետր հեռու: Այդ պատճառով Լուսինը երկնքում թվալու է ավելի մեծ ու վառ, քան սովորաբար: Գերլուսին լինում է մի քանի ամիսը մեկ, բայց այս վարդագույն գերլուսինը ամենավառն է լինելու 2020-ին: Իբրև կանոն՝ գերլուսնի ժամանակ՝ Լուսնի երևացող սկավառակը 15 տոկոսով մեծ է և 30 տոկոսով վառ մինիլուսնի սկավառակից, այսինքն՝ այն, ինչ մենք տեսնում ենք, երբ Լուսինը գտնվում է Երկրից իր ուղեծրի ամենահեռու կետում:


Կլինի՞ լուսինը վարդագույն: Ոչ: Գերլուսինը վարդագույն անվանում են մշակութային ավանդույթից ելնելով՝ որովհետև հաճախ համընկնում է ԱՄՆ-ում ու Կանադայում վարդագույն ծաղկի ծաղկման հետ: Ռուսաստանում ապրիլյան գերլուսինը հաճախ անվանում են Զատկի լուսին, որովհետև ժամանակով մոտ է Զատկի տոնին: Բնիկ ամերիկացիները գերլուսինը հաճախ անվանում են «Աճող խոտի լուսին» կամ «Ձվի Լուսին»:


Ինչպե՞ս տեսնել: Նայած՝ որտեղ եք ապրում: Բայց որտեղ էլ ապրեք, գերլուսինը երկնքում կմնա ապրիլից 8-ից հետո մի քանի գիշեր: Աստղագետները խորհուրդ են տալիս լիալուսնին և գերլուսնին հետևել փողոցում, բայց կարանտինի պատճառով դա ցանկալի չէ: Գերլուսինը կարող եք տեսնել և տնից, եթե թույլ տան ձեր պատուհանները: Բոլոր դեպքերում հանուն գերլուսնի չարժի վտանգել առողջությունը:
Ի՞նչ առանձնահատկություն ունի ապրիլի 8-ի գերլուսինը: Ապրիլյան լիալուսինը շատ մշակույթներում համընկնում է կրոնական տոների ու կառնավալների հետ: Քրիստոնեական շատ համայնքներ լուսնի շարժումը հաշվի են առնում՝ Զատկի տոնը որոշելիս՝ Զատիկը նշելով ապրիլյան լիալուսնից հետո առաջին կամ երկրորդ կիրակի օրը: Ուղղափառ Զատիկն այս տարի կնշվի ապրիլի 19-ին:
Հուդայական ավանդույթով՝ ապրիլյան լիալուսինը սկսում է Պեսախի շաբաթը: Հնդկաստանում նշում են Խանուման ջայանթին՝ Խանումա աստծո ծննդյան օրը, որ կապիկի կերպարանք ունի:
BBC


Հ.Գ. Անցած գիշեր Երևանում գերլուսինը հազիվ թե տեսած լինեք՝ ամպամածության պատճառով, բայց դա ոչինչ չի նշանակում, դեռ 3-4 օր ունենք Նիսան ամսվա լիալուսինը տեսնելու, որ 2020 տարի առաջ տեսել է Հիսուսը Գեթսեմանի Ձիթենյաց այգում վերջին անգամ աղոթելիս: Խաչելությունից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ