Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քա­ղա­քա­պե­տա­րա­նում տե­ղ­յա՞կ են ի­րենց ՀՈԱԿ-ի ա­նօ­րի­նա­կա­նու­թ­յուն­նե­րից

Քա­ղա­քա­պե­տա­րա­նում տե­ղ­յա՞կ են ի­րենց ՀՈԱԿ-ի ա­նօ­րի­նա­կա­նու­թ­յուն­նե­րից
14.04.2020 | 00:29
Այս օ­րե­րին, երբ մար­դիկ չեն աշ­խա­տում, ապ­րե­լու մի­ջոց­ներ չկան, ո­րոշ գոր­ծա­տու­ներ չեն խոր­շում մարդ­կանց ա­նօ­րի­նա­կան ե­ղա­նակ­նե­րով գոր­ծից ա­զա­տե­լուց։ Մեզ են դի­մել քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք աշ­խա­տել են Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Բնակ­չու­թյան հա­տուկ սպա­սար­կում» ՀՈԱԿ-ում (հա­մայն­քա­յին ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն), ո­րը հա­մա­կար­գում է հա­մայն­քա­յին գե­րեզ­մա­նատ­նե­րում տա­րածք­նե­րի հատ­կաց­ման և ո­լոր­տին առ­նչ­վող մյուս գոր­ծա­ռույթ­նե­րը: Հան­րու­թյան շր­ջա­նում հայտ­նի «թաղ­ման բյու­րոն», ըստ աշ­խա­տա­կից­նե­րի, բա­զում խախ­տում­նե­րով է աշ­խա­տում։
Հի­շեց­նենք, որ 2019-ի հուն­վա­րին Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի հայ­տա­րա­րած մր­ցույ­թի ար­դյուն­քում «Բնակ­չու­թյան հա­տուկ սպա­սար­կում» ՀՈԱԿ-ի տնօ­րե­նի թա­փուր պաշ­տո­նի հա­մար հաղ­թող է ճա­նաչ­վել Ար­ման Իս­կան­դա­րյա­նը: Նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը պատ­մում է, որ գե­րեզ­մա­նատ­նե­րի վա­րիչ­նե­րի և հս­կիչ­նե­րի վրա «նա­լոգ» են դնում, որ­պես­զի ա­մեն ա­միս գե­րեզ­մա­նա­տեղ վա­ճա­ռեն և «մուծ­վեն» ղե­կա­վա­րու­թյա­նը։ Իսկ այս աշ­խա­տան­քը «բա­րեխղ­ճո­րեն» հա­մա­կար­գում է տնօ­րե­նի տե­ղա­կալ Ստե­փան Պետ­րո­սյա­նը՝ ա­մեն ան­գամ զան­գե­լով և ի­րենց հա­սա­նե­լի­քը պա­հան­ջե­լով։ ՀՈԱԿ-ի աշ­խա­տա­կից­նե­րը պատ­մում են նաև, որ ե­թե հրա­ժար­վում են այս մե­թո­դով աշ­խա­տե­լուց, ան­հիմն ու ան­հե­թեթ պատ­ճառ­նե­րով ա­զատ­վում են աշ­խա­տան­քից։ Ա­վե­լին, ո­մանց դեպ­քում ան­գամ աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լիս նա­խա­պես ա­զատ­ման դի­մում­ներ են գրել տա­լիս, որ­պես­զի ի­րենց հար­մար պա­հի գոր­ծից ա­զա­տեն՝ ա­ռանց լուրջ հիմ­նա­վո­րում­նե­րի։ Ստե­փան Պետ­րո­սյանն ան­գամ սպառ­նա­ցել է հս­կիչ­նե­րին, որ ի­րենց ա­ռա­ջար­կած տար­բե­րա­կով չաշ­խա­տե­լու դեպ­քում պետք է դի­մում գրեն ու ա­զատ­վեն աշ­խա­տան­քից։
ՀՈԱԿ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը նաև սե­փա­կան մարդ­կանց է տե­ղա­վո­րում աշ­խա­տան­քի, ո­րոնք գո­հաց­նում են տնօ­րե­նին և նրա տե­ղա­կա­լին։ Աշ­խա­տան­քա­յին մեկ տա­րին նոր բո­լո­րած տնօ­րե­նը սե­փա­կան բա­րե­կամ­նե­րին ևս աշ­խա­տան­քով է ա­պա­հո­վել։ ՀՈԱԿ-ում աշ­խա­տան­քի է ան­ցել Իս­կան­դա­րյա­նի ա­ներ­ձա­գը, տե­ղա­կալն էլ հետ չի մնում, նրա ըն­կե­րը ևս աշ­խա­տան­քի է ան­ցել այս­տեղ։
Հիմ­նար­կում տի­րող վա­խի մթ­նո­լոր­տը բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րին է լար­ված պա­հում, նրանք խն­դիր­նե­րից չեն խո­սում, ո­րով­հետև աշ­խա­տան­քը կորց­նե­լու վտան­գի առջև են կանգ­նե­լու, իսկ այս օ­րե­րին բա­վա­կան խնդ­րա­հա­րույց է նոր աշ­խա­տանք գտ­նե­լը։
Ի դեպ, աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րից ևս մեկ դր­վագ պատ­մե­ցին։ Փակ գե­րազ­մա­նատ­նե­րում հու­ղար­կա­վո­րու­թյուն­ներն ա­նօ­րի­նա­կան կեր­պով են կա­տար­վում, այ­սինքն՝ ա­նօ­րի­նա­կան նոր տեղ են հատ­կաց­նում՝ պա­ճա­ռա­բա­նե­լով իբր այն­տեղ նախ­կի­նում ի­րենց հա­րա­զատ­ներն են թաղ­ված ե­ղել։ Մինչ­դեռ, ըստ աշ­խա­տա­կից­նե­րի, փակ գե­րեզ­մա­նատ­նե­րում չի թույ­լատր­վում նոր տա­րածք հատ­կաց­նել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Հ. Գ. «Ի­րա­տե­սը» պատ­րաստ է լսե­լու նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Բնակ­չու­թյան հա­տուկ սպա­սար­կում» ՀՈԱԿ-ի ղե­կա­վա­րու­թյան պար­զա­բա­նում­նե­րը այս խն­դիր­նե­րի շուրջ։
Դիտվել է՝ 4329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ