Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վերա­ցա­կան գե­րի­րա­պաշ­տը

Վերա­ցա­կան գե­րի­րա­պաշ­տը
17.04.2020 | 01:59
«Ե­րազ­նե­րի հետևորդ, բայց չա­փա­զան­ցու­թյուն­նե­րի և մե­տա­ֆոր­նե­րի թշ­նա­մի Սալ­վա­դոր Դա­լիի պես Թյու­թյուն­ջյա­նը խո­սում է սիմ­վոլ­նե­րով։ Ծա­ռը, կտր­ված ձեռ­քը, պա­րա­նը, բաց­ված նու­ռը բա­ցա­հայ­տում են չերևա­ցող ճշ­մար­տու­թյուն­ներ»։
Ժե­րար ԲԵՐՏ­ՐԱՆ
Արվեստաբան
1925 ԹՎԱ­ԿԱՆ. ՓԱ­ՐԻԶ
«Նեյ» պատ­կե­րաս­րա­հում բաց­վում է հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի քա­ղա­քա­մայր Փա­րի­զին ան­հայտ մի տղա­յի ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը։ Տաս­նա­մյակ­ներ անց Շա­հեն Խա­չատ­րյանն իր «Ֆրան­սա­հայ կեր­պար­վեստ» գր­քում նշում է` «Նեյ» պատ­կե­րաս­րա­հում կազ­մա­կեր­պած նրա ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը, ուր ներ­կա­յաց­ված գոր­ծե­րը ու­նե­ցել են էք­սպ­րե­սիո­նիս­տա­կան բնույթ, գտել են լայն ար­ձա­գանք, դիտ­վել իբրև երևույթ»։ Թյու­թյուն­ջյա­նը ցու­ցա­հան­դե­սի բաց­ման ժա­մա­նակ ըն­դա­մե­նը 21 տա­րե­կան էր։
Շր­ջե­լով տիար Շա­հե­նի վե­րոն­շյալ նկա­րա­զարդ գր­քի է­ջե­րում, փոր­ձենք ար­վես­տա­սեր հան­րու­թյա­նը, հատ­կա­պես հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նա­կան վեր­նա­դա­սին ներ­կա­յաց­նել ԼԵ­ՎՈՆ ԹՅՈՒ­ԹՅՈՒՆ­ՋՅԱՆ (1904-1969 թթ.) ար­վես­տը, վերս­տին հիմ­նա­վո­րե­լով, որ հայ կեր­պար­վես­տը հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի թրթ­ռուն և նկա­րա­զարդ զար­կե­րակ­նե­րից է, և տե­ղին է նվաս­տիս ե­րա­զան­քը` Հա­յաս­տա­նը դարձ­նել «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր` ի շահ և ի փառս երկ­րի, և հա­մայն հա­յու­թյան ներ­կա­յի և ա­պա­գա­յի։
Թյու­թյուն­ջյա­նը ծն­վել է Կ. Պոլ­սից ոչ հե­ռու, Ա­մա­սիա հի­նա­վուրց քա­ղա­քում։ Մեծ ե­ղեռ­նից մա­հա­պուրծ հա­զա­րա­վոր որ­բե­րի հետ փր­կու­թյան հան­գր­վան է գտ­նում Հու­նաս­տա­նում։ Նրա հետ էր մեկ այլ ա­պա­գա նկա­րիչ, Սամ­սուն քա­ղա­քում ծն­ված Զա­րեհ Մու­թա­ֆյա­նը (1907-1980 թթ.)։ Ար­դեն 1923-ին պա­տա­նի Լևո­նը հաս­տատ­վում է Փա­րի­զում, ո­րո­նում է, գտ­նում և բա­վա­կա­նին ա­րագ ըմ­բռ­նում է, որ իր անց­նե­լիք ճա­նա­պար­հը կեր­պար­վես­տում ու­ղե­կից­ներ չի հան­դուր­ժե­լու, քան­զի իր նե­րաշ­խար­հից հն­չող ազ­դակ­նե­րը պատ­ված էին ա­նըմ­բռ­նե­լի խոր­հր­դա­վո­րու­թյան քո­ղով։ Ազ­դակ­նե­րը հն­չում էին, պատ­րանք­նե­րը ձև, գույն, գիծ և հո­րին­վածք էին ստա­նում։ Եվ բնույ­թով նո­րա­րար ե­րի­տա­սար­դը պատ­րաստ էր գե­ղար­վես­տա­կան հայտ­նու­թյուն­նե­րի։ Հենց այս ջի­ղը նրան ու­ղեկ­ցեց դե­պի Ի­տա­լիա, այ­նու­հետև Հու­նաս­տան։
Փա­րի­զը նվա­ճե­լու հա­մար նա խո­րա­սուզ­վեց ան­տիկ ար­վես­տե­նե­րի հոր­ձա­նուտ­նե­րը։ Այլ կերպ ա­սած` արևմտյան քա­ղա­քակր­թու­թյան ո­րո­նում­նե­րը փոր­ձեց միա­վո­րել արևե­լյան մշա­կույ­թի ա­վան­դույ­թին։
1929-ին, 25 տա­րե­կա­նում Թյու­թյուն­ջյա­նը լիո­վին տար­վեց գե­րի­րա­պաշ­տու­թյամբ։ Նա գտ­նում է հա­մա­խոհ­ներ, ո­րոնց հետ ըն­կե­րու­թյուն է ձևա­վո­րում։ Կարճ ժա­մա­նակ անց հռ­չակ­վում են այս նո­րա­րար խեն­թե­րի գե­ղար­վես­տա­կան ըմ­բռ­նում­նե­րը. «Ար­վես­տը տիե­զե­րա­կան է։ Ար­վես­տի եր­կը ի­րա­կա­նա­ցու­մից ա­ռաջ պետք է ճշ­տո­րեն ձևա­կերպ­վի մտ­քի մեջ։ Այն բնու­թյու­նից չպետք է ստա­նա ոչ մի ձևա­կան բան, ոչ զգայ­նու­թյուն, ոչ էլ զգաց­մուն­քայ­նու­թյուն։ Մենք ու­զում ենք մեր­ժել լի­րիզ­մը, դրա­մա­տիզ­մը և սիմ­վո­լիզ­մը։ Նկա­րը կա­ռուց­ված պետք է լի­նի զուտ պլաս­տիկ տար­րե­րով, այ­սինքն պլան­նե­րով և գույ­նե­րով... Տեխ­նի­կան պետք է լի­նի տեխ­նի­կա­կան, դա նշա­նա­կում է ճշգ­րիտ և հա­կաիմպ­րե­սիո­նիս­տա­կան։ Ճիգ` բա­ցար­ձակ հս­տա­կու­թյան հա­մար»։ Նրա գա­ղա­փա­րա­կից­ներ Քարբ­լուն, Դեզ­բուր­գը, Հե­լիո­նը և Վան­ցը յու­րօ­րի­նակ խառ­նա­կիչ­ներ էին, ո­մանց հա­մար` ան­գամ կեր­պար­վես­տի դուրս­պր­ծուկ­ներ։ Ո­մանց, այն է` կեր­պար­վես­տի զար­գա­ցումն ուղ­ղոր­դող և սահ­ման­նե­րը հս­տա­կեց­նող գե­ղա­գետ պճ­նա­մոլ­նե­րի հա­մար։ Չէ՞ որ նրանք մեր­ժում էին կար­ծե­ցյալ լճա­ցու­մը, ներ­կա­յաց­նե­լով լճաց­ման հա­կոտ­նյան, այ­սինքն նոր ի­րա­կա­նու­թյան պա­հան­ջը, այն է` ճիգ բա­ցար­ձակ հս­տա­կու­թյան հա­մար։ Նրանք նվա­ճել էին հան­րա­յին մերժ­ման և սե­փա­կան ա­ռա­ջար­կի ի­րա­վուն­քը մի պարզ պատ­ճա­ռով. տա­ղան­դա­վոր էին, ու­ղի­ներ էին հար­թում և զանգ էին հն­չեց­նում։ Զար­մա­նա­լի է, բայց ֆրան­սիա­կան «ա­ռա­ջին գծի» նկա­րիչ­նե­րի շար­քում Թյու­թյուն­ջյա­նը բա­ցա­կա­յում է։ Գու­ցե նրա հա­խուռն կեր­պա՞րն էր ստի­պել կեր­պար­վես­տի կո­հոր­տան (այն է` «ա­ռա­ջին գի­ծը») շա­րա­կար­գող հա­վա­տաքն­նիչ­նե­րին ան­տե­սել Թյու­թյուն­ջյա­նին, գու­ցե այլ, ա­վե­լի ծան­րակ­շիռ հիմ­քե՞ր կա­յին, ո­րոնց ան­տե­ղյակ ենք։ Կարևոր չէ, Լևոն Թյու­թյուն­ջյանն ա­մե­նուր ա­ռաջ­նագ­ծում էր։ Քա­նի որ միջ­նա­գի­ծը կն­շա­նա­կեր կոր­ծա­նում։ Ա­ռանց դույզն-ինչ չա­փա­զան­ցու­թյան պետք է նշել, որ նա իր ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում երբևէ չի հար­մար­վել, նա հան­դարտ, կա­յուն և հիմ­նա­րար ըն­թաց­քի ու զար­գաց­ման հա­մար չէր լույս աշ­խարհ ե­կել, նա պի­տի ցատ­կեր... եր­բեմն` ան­դուն­դի վրա­յով։
Ա­ՄԵ­ՆԱ­ՏԱ­ՂԱՆ­ԴԱ­ՎՈ­ՐԸ` Ի­ՐԱ­ՎԱ­ՑԻՈ­ՐԵՆ
1930-ին Թյու­թյուն­ջյանն իր ժա­մա­նա­կի մի քա­նի խեն­թե­րի` Ար­փի, Հեր­բե­նի, Գլեյ­զի, Դե­լո­նեի, Ջա­կո­մետ­տիի և այ­լոց հետ հիմ­նում է մի նոր գե­ղար­վես­տա­կան շար­ժում, և միան­գա­մից բա­ցում է վա­րա­գույ­րը, հիաս­թա­փեց­նե­լով ո­մանց, հիաց­նե­լով մյուս­նե­րին։ «Վե­րա­ցա­պաշ­տու­թյուն և ստեղ­ծում», սա էր նոր ձևա­վոր­ված միու­թյան ան­վա­նու­մը, որն ա­վե­լի շուտ հրո­վար­տակ էր` մար­տահ­րա­վեր աշ­խար­հին։
Նրա գոր­ծըն­կեր նկա­րիչ Հե­լիո­նը մի ա­ռի­թով խոս­տո­վա­նել է. «Նա ա­մե­նա­նե­րամ­փոփն էր, խոր­հր­դա­վորն ու ա­մե­նա­սյուր­ռեա­լիս­տը։ Իր 1925-ի ցու­ցա­հան­դե­սի գոր­ծե­րը, ի­րա­կա­նա­ցած բա­րակ գծե­րից ու գն­դե­րից, ցն­ցող ներ­գոր­ծու­թյուն ու­նե­ցան նոր ար­վեստ ստեղ­ծե­լու հա­մար տա­ռա­պող նկա­րիչ­նե­րի վրա։ Ես կա­րող եմ վկա­յել նրանց հիաց­մուն­քը, ո­րոնք այդ ժա­մա­նա­կից հե­տո դար­ձան բա­վա­կա­նին նշա­նա­վոր»։ Կար­ծես թե ակ­նարկն ան­թա­քույց է, Լևոն Թյու­թյուն­ջյա­նը, «ա­մե­նա­սյուր­ռեա­լիս­տը», այդ­պես էլ չդար­ձավ բա­վա­կա­նին նշա­նա­վոր։ Գու­ցե իր տա­ղան­դի և նշա­նա­վո­րու­թյան միջև ա­ռա­ջա­ցած խզու­մը հենց ինքն էլ ա­ռա­ջաց­րե՞լ է։ Աս­վածն ան­հիմն չէ։ 1952-ին Հա­կոբ Հա­կո­բյա­նը (խոս­քը վե­րա­բե­րում է Ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Հա­կոբ Հա­կո­բյա­նին) իր ժա­մա­նա­կի ճա­նաչ­ված ման­կա­վարժ և նկա­րիչ Օ­նիկ Ա­վե­տի­սյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ Փա­րի­զում էր։ Հա­կո­բյա­նը Ե­գիպ­տո­սում հրա­տա­րակ­վե­լիք «Հայ նկա­րիչ­ներ և քան­դա­կա­գործ­ներ» պատ­կե­րագր­քի հա­մար տվյալ­ներ հայ­թայ­թե­լու նպա­տա­կով հան­դի­պում է Թյու­թյուն­ջյա­նին։ Եվ ներ­կա­յաց­նում է խն­դի­րը։ Վեր­ջինս սի­րա­լիր ըն­դու­նում է Հա­կո­բյա­նին, զրույ­ցի է բռն­վում, ներ­կա­յաց­նում է իր աշ­խա­տանք­նե­րը, բայց հրա­ժար­վում է տե­ղե­կու­թյուն­ներ տա­լուց։ Հե­տո ա­ռա­ջար­կում է հրա­տա­րակ­վե­լիք պատ­կե­րագր­քում զե­տե­ղել ըն­դա­մե­նը իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րատ­պու­թյուն­նե­րը։ Հա­կոբ Հա­կո­բյա­նի վկա­յու­թյամբ ար­դեն այդ տա­րի­նե­րին Թյու­թյուն­ջյա­նը հե­ռա­ցել էր գե­ղան­կար­չու­թյու­նից և դս­տեր հետ զբաղ­վում էր խե­ցե­գոր­ծու­թյամբ։ Ընդ ո­րում, այս ո­լոր­տում ևս այս զար­մա­նա­լի ան­հա­տը ա­ռաջ­նագ­ծում էր, մաս­նակ­ցում է մի քա­նի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րի և շա­հում է հե­ղի­նա­կա­վոր մր­ցա­նակ­ներ։ Շա­հեն Խա­չատ­րյա­նի կռա­հուն միտ­քը խոր­քով և ոչ եր­կի­մաստ է գնա­հա­տել Թյու­թյուն­ջյա­նի վար­քի, ա­ռա­ջին հա­յաց­քից հա­կա­սա­կան դրսևո­րույթ­նե­րը. «...մտ­քի յու­րա­տիպ թռիչք ու վար­պետ ձեռք ու­նե­ցող Թյու­թյուն­ջյան ար­վես­տա­գետն իր մեջ միշտ փայ­փա­յել է ա­ռաջ­նա­յին մի ներ­քին մար­մաջ, ընդ­վզ­վող ան­հանգս­տու­թյուն ու այդ պատ­ճա­ռով ա­նընդ­հատ փո­փո­խել է իր մտա­ծո­ղու­թյու­նը, չի ապ­րել մեծ կենտ­րո­նա­ցում»։
Ժե­րար Բերտ­րանն այլ կերպ է ըն­կա­լել նրան. «Թյու­թյուն­ջյա­նը միան­գա­մից բա­ցա­հայ­տում է պլաս­տի­կա­յի նուրբ զգա­ցո­ղու­թյուն։ Եվ ար­դեն հե­ռան­կա­րի պար­զեց­ման ու խրո­մա­տիկ գամ­մա­նե­րի ներ­դաշ­նա­կու­թյան մեջ մտահ­ղա­ցում­ներ են ծա­գում մա­քուր ձևե­րի վե­րա­բե­րյալ։ Սիս­տե­մա­տիկ կեր­պով նկա­րիչն օգտ­վում է թա­լե­րի (լայն գու­նաբ­ծե­րի) աղ­բյու­րից, վե­րած­նե­լով գու­նա­բի­ծը դի­ման­կա­րի կամ նա­տյուր­մոր­տի։ Նա կա­րող է ի­րա­վա­ցիո­րեն դիտ­վել որ­պես ա­ռա­ջի­նը և ա­մե­նա­տա­ղան­դա­վորն այդ հո­րին­ված­քի` թա­լիզ­մի մեջ»։
Շա­հեն Խա­չատ­րյա­նը նշում է, որ Թյու­թյուն­ջյա­նի գոր­ծե­րի գնե­րը նա­խորդ դա­րի 80-ա­կան­նե­րին խիստ բարձ­րա­ցել են։ Եվ հան­գր­վա­նել են տար­բեր թան­գա­րան­նե­րում, ի մաս­նա­վո­րի` ճա­նաչ­ված հա­վա­քորդ Կա­րիկ Պաս­մա­ճյա­նի հա­վա­քա­ծուում։
Այս յու­րօ­րի­նակ ստեղ­ծա­գոր­ծո­ղի նկար­նե­րից մե­կում տե­սա­նե­լի և լսե­լի է ցե­ղաս­պա­նու­թյան նախ­ճի­րը։ Այն ան­հա­ղորդ ան­վա­նում ու­նի` «Բնան­կար»։ Ստեղծ­վել է այն շր­ջա­նում, երբ Թյու­թյուն­ջյա­նը գե­րի­րա­պաշտ վե­րա­ցա­կա­նու­թյամբ էր տար­ված։ Այս­տեղ տերևա­թափ, կմախ­քա­ցած ե­րեք ծա­ռեր են, ո­րոնց վրա, որ­պես պտուղ, հառ­նում է այ­լա­բա­նա­կան ա­րա­րա­ծը։ Ա­րա­րա­ծը մար­դու ձևա­խեղ­ված, կար­ծես կա­վա­հո­ղից ծեփ­ված գլուխ է, ո­րի ակ­նա­խո­ռոչ­նե­րից երևում է հետ­նա­պատ­կե­րի եր­կին­քը, աչ­քե­րում ա­ղա­ղա­կող ապ­շանքն է քա­րա­ցած, ուղղ­ված աշ­խար­հին։
ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Լևոն Թյու­թյուն­ջյա­նը ևս ան­հայտ բա­ցա­կա­յող է մեր երկ­րում։ Գու­ցե ժա­մա­նա՞կն է, որ նրա` այս տա­ղան­դա­վոր գե­րի­րա­պաշ­տի մեկ-եր­կու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը որմ­նան­կար­վեն և ներ­կա­յաց­վեն հայ հան­րու­թյանն ու հա­մայն հա­յու­թյա­նը։ Մաս­նա­վո­րա­պես` Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շաբ­լու­րում։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 9236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ