Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սա հա­մա­վա­րակ­նե­րից ա­մե­նա­սար­սա­փե­լին չէ, նա­խորդ­նե­րի պես սա նույն­պես հաղ­թա­հա­րե­լու ենք»

«Սա հա­մա­վա­րակ­նե­րից ա­մե­նա­սար­սա­փե­լին չէ, նա­խորդ­նե­րի պես սա նույն­պես հաղ­թա­հա­րե­լու ենք»
24.04.2020 | 01:36

«Ի­րա­տե­սի» հյու­րը բա­նաս­տեղծ, Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն ԽԱ­ՉԻԿ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆՆ է:

-Խա­չիկ, հա­ջող­վե՞լ է ար­տա­ծել ինք­նա­մե­կու­սա­ցու­մի Ձեր բա­նաձևը, ո­րի կա­րիքն ու­նենք այ­սօր բո­լորս, ըստ ո­րում՝ յու­րա­քան­չյու­րիս դեպ­քում այն ու­նի իր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը:
-Դեռ դպ­րո­ցա­հա­սակ տա­րի­նե­րից եմ մղ­վել ա­ռանձ­նու­թյան. այդ­պես հեշտ է ըն­կա­լել, մար­սել տե­սածդ, զգա­ցածդ: Հի­մա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի մեծ բա­ժին տր­վեց` ա­զա­տո­րեն անց­նե­լու հու­շե­րի մի­ջան­ցք­նե­րով: Մի ա­ռի­թով ա­սել եմ` մար­դու ներ­սի ա­նա­սու­նը գլուխ է բարձ­րաց­րել և ա­մե­նուր խոշ­տան­գում է աստ­վա­ծա­յի­նը: Հնա­րա­վո­րու­թյուն է տր­վել, է­ժա­նա­գին հո­րին­վածք­նե­րը մեր­ժե­լով, հա­ղորդ­վե­լու գրա­կա­նու­թյան, ե­րաժշ­տու­թյան մարդ­կու­թյան ստեղ­ծած բարձ­րա­գույն ար­ժեք­նե­րին: Մենք շր­ջան­ցում ենք մեր ազ­գա­պահ­պան ար­ժեք­նե­րը՝ դառ­նա­լով դր­սից թա­փան­ցած կամ պար­տադր­ված ան­կեն­սու­նակ, այս­պա­հա­կան մշա­կույ­թի շր­ջա­նա­ռուն:
-Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի տուն-թան­գա­րանն այս օ­րե­րին ակ­տիվ գոր­ծում է առ­ցանց: Որ­քա­նո՞վ է տնօ­րե­նը մաս­նակ­ցում այդ գոր­ծըն­թա­ցին:
-Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի տուն-թան­գա­րա­նը ժա­մա­նա­կին իմ նա­խա­ձեռ­նու­թյամբ է, ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նից օ­տար­վե­լով, հայ­տն­վել քա­ղա­քա­յին հա­մայն­քի հաշ­վեկշ­ռում: Մեր նշա­նա­վոր ար­վես­տա­գետ­նե­րի հետ թան­գա­րա­նի գրա­կան սրա­հում տե­ղի ու­նե­ցող հան­դի­պում­նե­րը, մեր երկ­րում լույս տես­նող ար­ժե­քա­վոր նոր գր­քե­րի շնոր­հան­դես­նե­րը, ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու մի­ջո­ցա­ռում­ներն եմ հիմ­նա­կա­նում կազ­մա­կեր­պում: Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի տուն-թան­գա­րա­նի է­ջը վա­րում է մեր գի­տաշ­խա­տո­ղը` Քրիս­տի­նա Աբ­րա­հա­մյա­նը, ո­րի ա­մու­սի­նը` Ար­մա­նը, նույն­պես թան­գա­րա­նի նվի­րյալ­նե­րից է և ա­ռանց վար­ձատ­րու­թյան մշ­տա­պես օգ­նում է մեր մի­ջո­ցա­ռում­նե­րը նկա­րա­հա­նե­լուն: Ընդ­հան­րա­պես, թան­գա­րա­նի աշ­խա­տա­կազմն իր ե­ռան­դով ու կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ հա­գե­ցած է դարձ­նում աշ­խա­տան­քա­յին օ­րը:
-Հետևե­լով ֆեյս­բու­քյան Ձեր է­ջին՝ նկա­տում եմ, որ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ այս օ­րե­րին, այ­նուա­մե­նայ­նիվ, գր­վում են:
Կա՞ գե­րիշ­խող թե­մա, հույզ: Թեև բա­նաս­տեղ­ծու­թյունն ինքն է հա­ճախ թե­լադ­րում թե­ման, հույ­զը, և վեր­ջում բա­նաս­տեղ­ծը զար­մա­նում է, որ գր­վեց այն, ինչ գր­վեց:
-Կյան­քը հենց բա­նաս­տեղ­ծու­թյուն է: Ինչ­պես կեղծ մարդ­կանց հետ շփում­նե­րից, այն­պես էլ մար­դուն շր­ջան­ցող կեղծ հո­րին­վածք­նե­րից խու­սա­փում եմ: Նկա­տել եմ` ա­նա­սե­լիք, պս­տիկ հո­գով գո­յանք­նե­րը փոր­ձում են ար­վես­տը վե­րա­ծել քաո­սի` ի­րենց «հան­ճա­րե­ղու­թյանն» ա­նըն­կա­լու­նակ հա­մա­րե­լով ապ­րեց­նող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ փնտ­րող պահ­պա­նո­ղա­կան հան­րու­թյա­նը: Աստ­ղե­րի թեր­թե­րունք­ներ խա­ղաց­նող այդ ինք­նա­խաբ­ված­նե­րը եր­բեք չեն կա­րող մի­մյանց լրաց­նող ներ­դաշ­նա­կու­թյուն­ներ ա­րա­րել: Դրանց հա­մար «Հա­յաս­տան ա­սե­լիս` հա­սակս ծաղ­կում է»-ն բա­նաս­տեղ­ծա­կան տող չէ, և վե­հե­րոտ գրի այդ հետևորդ­ներն ա­մեն կեպ փոր­ձում են ըն­թեր­ցո­ղին դուրս բե­րել ար­վես­տի ապ­րեց­նող ծի­րից: Իմ թե­ման միշտ մարդն է` իր հայ­րե­նի­քով, ե­րա­զանք­նե­րով, սի­րով, հոգս ու ցա­վով, խինդ ու բերկ­րան­քով:
-Մայր Ա­թոռն ա­ռա­ջին ան­գամ ա­ռանց հա­վա­տա­ցյալ հո­տի նշեց Սուրբ Զա­տի­կը: Սա ծանր դրոշմ չի՞ թո­ղել էջ­միա­ծին­ցի­նե­րի վրա:
-Տա­րի­ներ ա­ռաջ Մայր Ա­թո­ռի մի պաշ­տո­նյա հոգևո­րա­կան մշա­կու­թա­յին հար­ցե­րով հրա­վի­րել էր իր մոտ: Երբ դար­պաս­նե­րից ներս ան­ցավ, ո­րոշ ժա­մա­նակ անց պա­հա­կա­տան ծա­ռա­յո­ղին խնդ­րե­ցի, որ տե­ղե­կաց­նի իմ այ­ցի մա­սին: Վեր­ջինս կարմ­րե­լով հայտ­նեց, որ ե­պիս­կո­պոսն ա­սաց, որ դեռ չի ե­կել: Ես հան­գս­տաց­րի պար­կեշտ պա­հա­կին, ա­սե­լով. «Դուք վատ մի զգա­ցեք, այդ հոգևո­րա­կանն ինք­նաս­պան­վեց և այլևս գո­յու­թյուն չու­նի»: Այդ օր­վա­նից պա­տա­րագ­նե­րին մաս­նա­կից չէի լի­նում այն­քան ժա­մա­նակ, մինչև մի այլ բարձ­րաս­տի­ճան հոգևո­րա­կան, հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լով հե­ռա­վոր երկ­րից, վե­րա­կանգ­նեց իմ և ինձ նման շա­տե­րի կորս­ված հա­վա­տը ե­կե­ղե­ցու սպա­սա­վո­րի հան­դեպ: Ես ձև ու կեց­վածք մեր­ժող­նե­րից եմ, ես Էու­թյունն ու բո­վան­դա­կու­թյունն եմ արժևո­րում:
-Հա­մա­վա­րա­կի դեմ մեր կա­ռա­վա­րու­թյան մար­տա­վա­րու­թյու­նը գո­հաց­նու՞մ է Ձեզ: Իբրև պոետ՝ չե՞ք ու­զում ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տե­ցում­ներ ա­ռա­ջար­կել պա­տաս­խա­նա­տու­նե­րին: Թեև ա­ռայժմ հա­մա­վա­րակն է կար­ծես «ստեղ­ծա­գոր­ծա­բար» կա­ռա­վա­րում աշ­խարհն ու մարդ­կանց:
-Խոս­տո­վա­նեմ` ա­վե­լի ըն­դու­նե­լի եմ հա­մա­րում այն բժիշկ­նե­րի մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք կողմ­նա­կից են նախ­կին կեն­սա­կեր­պին: Սա հա­մա­վա­րակ­նե­րից ա­մե­նա­սար­սա­փե­լին չէ, նա­խորդ­նե­րի պես սա նույն­պես հաղ­թա­հա­րե­լու ենք: Իսկ կա­ռա­վա­րու­թյան պա­հով կու­զեի՝ նման ու­շադ­րու­թյուն իր կադ­րա­յին խն­դիր­նե­րի շուրջ ու­նե­նար, որն իմ կար­ծի­քով իր ա­քի­լե­սյան գար­շա­պարն է:
-Ի՞նչ ցույց տվե­ցին այս օ­րե­րը. մենք հու­սա­հատ­վո՞ղ ազգ ենք, ան­տար­բե՞ր, թե՞ դի­մա­կա­յող:
-Պատ­մու­թյու­նը վկա­յում է, որ մենք հզոր ազգ ենք: Մարդ­կու­թյու­նը շատ ու շատ գի­տա­կան, մշա­կու­թա­յին նվա­ճում­նե­րի հա­մար հենց մեզ` հա­յե­րիս է պար­տա­կան: Այ­սօր էլ ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ռան­դը չի լքել մեզ, և տար­բեր ո­լորտ­նե­րում ներ­կա­յա­նում ենք նո­րա­նոր ձեռք­բե­րում­նե­րով: Ցա­վոք, մենք ե­րես ենք թե­քում մեր ազ­գա­պահ­պան գան­ձե­րից, մեզ մյուս ազ­գե­րից զա­նա­զա­նող ինք­նա­տիպ ար­ժեք­նե­րից: Բայց վս­տահ եմ՝ մեր գենն ու­ժեղ է և հա­մառ. օ­տա­րա­մո­լու­թյու­նը մեր­ժե­լով՝ վե­րա­դառ­նա­լու ենք մեր ինք­նու­թյա­նը:
-Ի՞նչ խոր­հուրդ ու­նի Ձեզ հա­մար ապ­րի­լի 24-ը. ազ­գա­յին ող­բեր­գու­թյան վեր­հու­շի բոր­բո­քո՞ւմ է այն, վրե­ժի պոռթ­կու՞մ, ող­բա­սա­ցու­թյան ա­ռի՞թ:
-Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կի օ­րը սթա­փու­թյան, ազ­գա­յին ար­ժեք­նե­րի շուրջ հա­մախ­մբ­ման, դժ­վա­րին այս ի­րա­վի­ճակ­նե­րում ել­քեր փնտ­րե­լու և լու­ծում­ներ գտ­նե­լու օր պետք է լի­նի։ Վի­րա­վո­րա­կան էր՝ Արևմտյան Հա­յաս­տա­նի ծաղ­կուն պատ­կե­րը տես­նել, որն ան­հա­մե­մա­տե­լի էր այն Հա­յաս­տա­նի հետ, որ­տեղ ապ­րում ենք: Այդ ո՞ր մա­սում էին ա­վե­րող­նե­րը՝ ա՛յն, որ ամ­բող­ջու­թյամբ շող­շո­ղում էր բա­րե­կե­ցու­թյա՞մբ, թե՞ ա՛յս, որ խոշ­տանգ­ված ըն­կել էր վամ­պիր­նե­րի ժա­նիք­նե­րի տակ։ Ի՜նչ թշ­նա­մու­թյամբ երկ­րի կա­ռա­վա­րիչ­ներն ա­վե­րե­ցին ան­կա­խու­թյուն հռ­չա­կած մեր Հայ­րե­նի­քը, ի՜նչ դա­ժա­նու­թյամբ խոշ­տան­գե­ցին ու ի­րենց բնա­կա­վայ­րե­րից վտա­րե­ցին մեր հայ­րե­նա­կից­նե­րին և ի՜նչ ծաղ­րան­քով հո­խոր­տա­ցին՝ թող գնա՛ն, որ դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­լիք չբարձ­րաց­նեն. ԴԱ­ՎԱ­ՃԱՆ­ՆԵ՛Ր... Ող­բա­լու փո­խա­րեն դու՛րս շպր­տենք մեր մի­ջի ե­նի­չե­րի­նե­րին, ո­րոնք բո­լոր ո­լորտ­ներն են ներ­խու­ժել և վամ­պի­րի պես ծծում են երկ­րի ա­րյու­նը՝ ի­րենց ար­նոտ փո­ղերն այժմ ծա­ռա­յեց­նե­լով ազ­գը պա­ռակ­տե­լո՛ւ, Հա­յաս­տա­նը վերջ­նա­կա­նա­պես կոր­ծա­նե­լու հա­մար։ Հնե­րի ու նո­րե­րի բա­ժա­նում­ներ չկան. այ­սօր էլ տես­նում եմ ծպտ­ված կա­շա­ռա­կեր­նե­րի, ազգ ու հայ­րե­նիք ծաղ­րող, ո­գե­ղե­նու­թյու­նը մեր­ժող ան­բա­րո գո­յանք­նե­րի, ո­րոնց օր ա­ռաջ պետք է դուրս շպր­տենք նոր ձևա­վոր­վող կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից և մեր ե­րա­զանք­նե­րի հզոր, ո­գե­ղեն Հա­յաս­տա­նը կա­ռու­ցենք։ Դա է լի­նե­լու մեր սուրբ նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը հար­գե­լու, նրանց ո­գե­կո­չե­լու միակ ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հը։
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 9108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ