Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ. ի՞նչ է կա­տար­վում «Վա­շինգ­տո­ն­յան շրջ­կո­մի» անդ­րա­բե­մում, և ին­չի՞ է պատ­րաստ­վում Պեն­տա­գո­նը

ԱՄՆ. ի՞նչ է կա­տար­վում «Վա­շինգ­տո­ն­յան շրջ­կո­մի» անդ­րա­բե­մում, և ին­չի՞ է պատ­րաստ­վում Պեն­տա­գո­նը
01.05.2020 | 00:59
Մինչ ա­մե­րի­կա­ցի լրագ­րող­ներն ու աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում ա­մե­րի­կյան խա­մա­ճիկ­նե­րը հեր­թա­կան ան­հե­թու­թյունն են դուրս տա­լիս, մնա­ցած աշ­խար­հը կա­րող է զբաղ­վել իր ըն­թա­ցիկ գոր­ծե­րով։ Բայց ինչն է տա­րօ­րի­նակ. ո­չինչ չենք լսում «Բժիշկ­ներն ա­ռանց սահ­ման­նե­րի», «Կար­միր խա­չեր», «Սպի­տակ սա­ղա­վարտ­ներ» և նման այլ կա­ռույց­նե­րի մա­սին։ Թե՞ ի­րա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում դրանք ար­դեն պետք չեն։ Բո­լո­րը գի­տեն, որ այդ­պի­սի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը մեծ մա­սամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրի­տա­նիա­յի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի օ­ժան­դակ կա­ռույց­ներ են։ Այն­պես որ, պա­րոն Թրամփ, ա­վե­լի լավ է չհա­զաք. Ձեզ ար­դեն դա­րա­նա­կա­լում են կամ նույ­նիսկ Ձեզ «որ­սա­լու» պայ­ման­ներ են ստեղ­ծում։ Նա­յեք, ժո­ղովր­դա­վար Բեռ­նի Սան­դեր­սը, բա­ցառ­ված չէ, նրանց կող­մում է, ով­քեր ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյան զավ­թում են նա­խա­պատ­րաս­տում զին­վո­րա­կան­նե­րի կող­մից։ Նա ապ­րի­լին հայ­տա­րա­րեց, որ «կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով» դուրս է գա­լիս նա­խընտ­րա­կան պայ­քա­րից, դրա­նով Թրամ­փին դե­մառ­դեմ է թող­նում Բայ­դե­նի հետ, և Ա­մե­րի­կան զվար­ճա­նա­լու է` փոր­ձե­լով կռա­հել, թե որ «թեր­թա­քա­րա­յի­նը» կհաղ­թի։ Հաս­կա­նա­լի է, որ օ­բյեկ­տի­վո­րեն Սան­դեր­սը չէր կա­րող հաս­նել Բայ­դե­նին։ Այն վար­կա­ծը, թե Սան­դեր­սը պար­զա­պես իր քա­ղա­քա­կան պար­տու­թյան ըն­դու­նե­լի ար­դա­րա­ցում էր փնտ­րում, գո­յու­թյան ի­րա­վունք ու­նի։ Բայց` ո՞վ գի­տե։ Եր­կուսն էլ տա­րեց են, այս­պես ա­սած, կո­րո­նա­վի­րու­սի հա­մար ինչ տար­բե­րու­թյուն, թե ում «իր բու­ռը հա­վա­քի»։ Այն­պես որ Սան­դեր­սը կո­րո­նա­վի­րու­սով ար­դա­րա­ցում չէր փնտ­րում. նա պար­զա­պես այն շր­ջա­նակ­նե­րի կող­քին է, ո­րոնք նա­խա­պատ­րաս­տում են «Նյու­սուի­քում» նկա­րագր­ված գոր­ծո­ղու­թյու­նը։
Նա­խընտ­րա­կան պայ­քա­րից դուրս գա­լու մա­սին Սան­դեր­սի հայ­տա­րա­րու­թյու­նը լիո­վին տե­ղին է ըն­կա­լել որ­պես ԱՄՆ-ի վեր­նա­խա­վի «ազ­դան­շան­նե­րից» մեկն իր զին­վո­րա­կան­նե­րին, որ կան սե­նա­տոր­ներ, ո­րոնք պատ­րաստ են ան­վե­րա­պա­տո­րեն ըն­դու­նե­լու Պեն­տա­գո­նի իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան մեջ։ Եվ ա­հա ապ­րի­լի 14-ին Վա­շինգ­տո­նից եր­կի­մաստ հա­ղոր­դում­ներ ե­ղան, ո­րոն­ցում ա­պա­ցույց­նե­րի տարր կա այն­պի­սի սցե­նա­րի, ո­րը հրա­պա­րակ­վել էր «Նյու­սուիք» ամ­սագ­րում։ Պարզ­վում է, որ ԱՄՆ-ի զին­ված ու­ժերն ան­հա­մո­զիչ են հա­մա­րում այն փաս­տարկ­նե­րը, թե Covid-19-ը Չի­նաս­տա­նի լա­բո­րա­տո­րիա­նե­րից մե­կում է ստեղծ­վել։ Դրա­նից ա­ռաջ ԱՄՆ-ում կր­կին հա­ղոր­դում­ներ ե­ղան, թե իբր ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րը եր­կու տա­րի ա­ռաջ նա­խազ­գու­շաց­րել են չի­նա­կան ՈՒ­հան քա­ղա­քի (կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կի է­պի­կենտ­րո­նի) գի­տա­հե­տա­զո­տա­կան լա­բո­րա­տո­րիա­յում առ­կա վտան­գի մա­սին` ապ­րի­լի 15-ին հայտ­նել է «Ա­մե­րի­կա­յի ձայն» ռա­դիո­կա­յա­նը։ Իսկ մենք հա­ղոր­դել ենք, որ նա­խա­գահ Թրամփն ու պետ­քար­տու­ղար Փոմ­փեոն Չի­նաս­տա­նի դեմ տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում խա­ղար­կում են «չի­նա­կան վի­րուս» կամ «ու­հա­նյան վի­րուս» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը։ Բայց մենք ա­սում ենք, որ «Նյու­սուի­քը» բա­վա­կան տե­ղե­կաց­ված հան­դես է, և Պեն­տա­գո­նի 2020 թ. փետր­վա­րի 1-ի հրա­ման­նե­րը պա­տա­հա­կան չեն. ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րը հիա­նա­լի գի­տեին, որ ի­րենք էլ են «աչ­քի տակ», ա­սենք` չի­նա­կան հե­տա­խու­զու­թյան։
«Մենք մե­ծա­ծա­վալ հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ ու­նեինք, ո­րոնք մեզ թույլ էին տա­լիս հան­գա­մա­նո­րեն ու­սում­նա­սի­րել այդ հար­ցը,- ապ­րի­լի 14-ին լրագ­րող­նե­րին ի­րա­զե­կեց ԱՄՆ ԶՈՒ շտաբ­նե­րի պե­տե­րի միա­ցյալ կո­մի­տեի (այ­սինքն` գլ­խա­վոր շտա­բի) ղե­կա­վար, գե­նե­րալ Մարկ Միլ­լին։- Ներ­կա պա­հին ինչ-որ լա­բո­րա­տո­րիա­յից ար­տա­հոս­քի մա­սին վար­կա­ծը հա­մո­զիչ չէ. ե­ղած տվյալ­նե­րը ցույց են տա­լիս կո­րո­նա­վի­րու­սի բնա­կան ծա­գու­մը, բայց մենք դա հաս­տա­տա­պես չգի­տենք»։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նից մի քա­նի ժամ ա­ռաջ «Վա­շինգ­տոն փոստ» թեր­թը կր­կին հա­ղոր­դել է, որ ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­ներն ան­հագս­տա­ցած էին «ՈՒ­հա­նի այն լա­բո­րա­տո­րիա­յում, որ­տեղ կո­րո­նա­վի­րու­սի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ էին կա­տար­վում չղ­ջիկ­նե­րի վրա, անվ­տան­գու­թյան ան­հա­մար­ժեք մի­ջոց­նե­րից»։ Ըստ այդ թեր­թի, լա­բո­րա­տո­րիա այ­ցե­լած ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րը դի­վա­նա­գի­տա­կան ճե­պագ­րեր են ու­ղար­կել Վա­շինգ­տոն, ո­րոն­ցում հայտ­նել են լա­բո­րա­տո­րիա­յի անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի և ղե­կա­վար­ման թե­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև այն մա­սին, որ կո­րո­նա­վի­րու­սի գծով այդ աշ­խա­տանք­նե­րը հա­մայ­նա­ճա­րա­կի վտանգ են պա­րու­նա­կում։ Սա­կայն գե­նե­րալ Միլ­լին, ըստ էու­թյան, հար­ցա­կա­նի տակ է դնում ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­նե­րի «եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը»։ Ընդ ո­րում, ոչ միայն նրանց։
Հայտ­նի է, որ ԱՄՆ-ի բարձ­րա­գույն քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, նե­րա­ռյալ նա­խա­գահ Թրամփն ու պետ­քար­տու­ղար Փոմ­փեոն, մինչև հի­մա էլ Covid-19-ը հա­մա­ռո­րեն ան­վա­նում են «չի­նա­կան» կամ «ու­հա­նյան վի­րուս», ին­չին պաշ­տո­նա­կան Պե­կի­նը ծայ­րա­հեղ դժ­գո­հու­թյամբ է ար­ձա­գան­քում։ Եվ ԱՄՆ-ի ու Չի­նաս­տա­նի միջև կո­րո­նա­վի­րու­սի կա­պակ­ցու­թյամբ ծա­վալ­վել ու շա­րու­նա­կում է իս­կա­կան տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ, ո­րի ըն­թաց­քում Պե­կի­նը հա­մա­րյա բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րել է, որ այդ վի­րու­սը Չի­նաս­տան են բե­րել հենց ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րը։ Ա­վե­լի վաղ կո­րո­նա­վի­րու­սի ար­հես­տա­կան ծագ­ման մա­սին նման ակ­նարկ­ներ ու նույ­նիսկ մե­ղադ­րանք­ներ հենց ԱՄՆ-ի հաս­ցեին հն­չեց­րել է Ի­րա­նը։ Մաս­նա­վո­րա­պես, մենք ար­դեն հա­ղոր­դել ենք, որ Ի­րա­նի պաշ­տո­նա­կան դեմ­քե­րը (սկ­սած գե­րա­գույն ա­ռաջ­նորդ ա­յա­թո­լահ Խա­մե­նեիից) և ի­րան­ցի գե­նե­րալ­նե­րը շա­րու­նա­կվում են պն­դել, որ կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է լի­նել «կեն­սա­բա­նա­կան զեն­քի ա­մե­րի­կյան մշա­կում»։ ԱՄՆ-ի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­սել են նրան, որ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյա­նը և ա­ռան­ձին նա­հանգ­նե­րի վե­րահս­կիչ մար­մին­նե­րին կար­գադ­րել են դա­տա­կան հայ­ցեր սկ­սել Չի­նաս­տա­նի դեմ։ Ինչ­պե՞ս թե։ Բայց դա Ա­մե­րի­կան է, և ա­մեն ինչ պարզ է. «Վա­շինգ­տո­նյան շրջ­կո­մը» կար­գադ­րել է, և «հա­մա­կարգն սկ­սել է գոր­ծել»։ Ապ­րի­լի 20-ին Միս­սու­րի նա­հան­գը դա­տի է տվել ՉԺՀ-ի կա­ռա­վա­րու­թյա­նը Covid-19 կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­մանն «ուշ ար­ձա­գան­քե­լու» և չի­նա­կան ՈՒ­հան քա­ղա­քում հա­մա­ճա­րա­կի ի­րա­կան վի­ճա­կի վե­րա­բե­րյալ «ա­պա­տե­ղե­կաց­նե­լու» հա­մար, ին­չը հե­տա­գա­յում «Միս­սու­րի նա­հան­գին տն­տե­սա­կան ծանր կո­րուստ­ներ է հասց­րել»։ Միս­սու­րիի գլ­խա­վոր դա­տա­խազ Է­րիկ Շմի­տի կող­մից դաշ­նա­յին դա­տա­րա­նին ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­ցիա­կան հայ­ցում նշ­ված ա­մե­րի­կյան նա­հան­գը, բա­ցի ա­մեն ին­չից, ՉԺՀ-ի կա­ռա­վա­րու­թյա­նը մե­ղադ­րում է նաև «ան­փու­թու­թյան» հա­մար։ Նրա­նում աս­վում է, որ Միս­սու­րին ու նրա բնա­կիչ­նե­րը տն­տե­սա­կան կո­րուստ­ներ են կրել, հնա­րա­վոր է` տաս­նյակ­մի­լիարդա­վոր դո­լար­նե­րի, և դրա­մա­կան հա­տուց­ման պա­հանջ կա։ «Չի­նաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն աշ­խար­հին ստեր է հայտ­նել Covid-19-ի վտան­գա­վո­րու­թյան և վա­րա­կիչ բնույ­թի վե­րա­բե­րյալ, ի­րա­զե­կիչ­նե­րին ստի­պել է լռել և քիչ բան է ա­րել վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար»,- նշ­վում է Շմի­տի հայ­տա­րա­րու­թյան մեջ։
Հի­շեց­նենք, որ պաշ­տո­նա­կան Պե­կի­նի դեմ հենց այդ­պի­սի մե­ղադ­րանք­ներ էին հն­չեց­նում Թրամփն ու Փոմ­փեոն, այդ պատ­ճա­ռով Միս­սու­րի նա­հան­գի «նա­խա­ձեռ­նու­թյու­նը» որևէ կերպ չի կա­րե­լի հա­մա­րել ա­զա­տու­թյան ու «կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյու­նից ան­կախ լի­նե­լու» դրսևո­րում և ա­մե­րի­կյան պե­տա­կան կա­ռուց­ված­քի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի ա­պա­ցույց»։ Պար­զա­պես են­թա­կա­նե­րը «պատ­վի ա­ռան» Թրամ­փի ու պետ­դե­պար­տա­մեն­տի ա­ռաջ։ Հաս­կա­նա­լի է, որ չին-ա­մե­րի­կյան տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմն այժմ ա­վե­լի կու­ժե­ղա­նա։ Նույն օ­րը` ապ­րի­լի 20-ին, ՉԺՀ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Գեն Շուա­նը, ի պա­տաս­խան Covid-19 կո­րո­նա­վի­րու­սի ծագ­ման հար­ցում Չի­նաս­տա­նի «թա­փան­ցի­կու­թյան» վե­րա­բե­րյալ քն­նա­դա­տու­թյան, լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում հայ­տա­րա­րեց. «Ա­մե­րի­կա­ցի­նե­րին պետք է պարզ լի­նի, որ Չի­նաս­տանն ի­րենց թշ­նա­մին չէ։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է միա­վոր­վի վի­րու­սի դեմ պայ­քա­րում հաղ­թե­լու հա­մար։ Չի­նաս­տա­նի վրա տե­ղե­կատ­վա­կան հար­ձա­կում­նե­րը չեն վե­րա­դարձ­նի կորց­րած ժա­մա­նա­կը կամ կյան­քե­րը։ Մենք հույս ու­նենք, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հար­գան­քով են վե­րա­բեր­վում փաս­տե­րին, գի­տու­թյանն ու մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րին։ Նրանք պետք է դա­դա­րեց­նեն Չի­նաս­տա­նի վրա հար­ձա­կում­ներն ու մե­ղադ­րանք­նե­րը, ան­պա­տաս­խա­նա­տու դի­տո­ղու­թյուն­նե­րը և ա­վե­լի շատ կենտ­րո­նա­նան ի­րենց երկ­րում ու մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում կո­րո­նա­վի­րու­սը կա­սեց­նե­լու վրա»։
Չի­նաս­տանն ար­դեն 10-20-րդ ան­գամ հեր­քում է ԱՄՆ-ում ար­ված պն­դում­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի լա­բո­րա­տոր ծագ­ման մա­սին, և իբր այդ լա­բո­րա­տո­րիան գտն­վում է չի­նա­կան ՈՒ­հա­նում։ Վի­րու­սի լա­բո­րա­տոր ծագ­ման ա­պա­ցույց­ներ չկան` ապ­րի­լի 16-ին հայ­տա­րա­րել է ՉԺՀ ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Չժաո Լից­զյա­նը` հղում ա­նե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազմ­կեր­պու­թյա­նը (ԱՀԿ)։ Ինչ­պես նշել է չի­նա­կան ԱԳՆ-ն, բազ­մա­թիվ ճա­նաչ­ված բժիշկ-փոր­ձա­գետ­ներ հաս­տա­տել են, որ ՈՒ­հա­նի լա­բո­րա­տո­րիա­յից վի­րու­սի ար­տա­հոս­քի մա­սին պն­դու­մը «գի­տա­կան հիմ­քեր չու­նի»։ Իսկ ապ­րի­լի 22-ին ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի մե­ղադ­րանք­նե­րը և ՉԺՀ կա­ռա­վա­րու­թյան դեմ Միս­սու­րի նա­հան­գի դա­տա­կան հայցն ան­վա­նել է «առն­վազն ան­հե­թեթ» և փաս­տա­կան կամ ի­րա­վա­կան հիմք չու­նե­ցող։
Իսկ այժմ ու­շադ­րու­թյուն դարձ­նենք. ա­ռա­ջին. ապ­րի­լին ար­դեն երկ­րորդ ան­գամ Ի­րա­նը հարց­նում է իր հարևան եր­կր­նե­րին, թե ինչ նպա­տակ­ներ ու­նեն ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող և Ի­րա­նի, ՌԴ-ի ու ՉԺՀ-ի մո­տա­կայ­քում տե­ղա­բաշխ­ված ա­մե­րի­կյան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րը։ Բայց այս ան­գամ ա­մեն ինչ շատ ա­վե­լի լուրջ է. Ի­րա­նի բո­լոր հարևան­նե­րի, այդ թվում` Հա­յաս­տա­նի հա­մար, հետևանք­ներ են լի­նե­լու, ընդ ո­րում` բա­վա­կան ծանր, ե­թե այդ եր­կր­նե­րը փոր­ձեն չլ­սել Ի­րա­նից ար­դեն երկ­րորդ ան­գամ հն­չող նա­խազ­գու­շա­ցում­նե­րը։ Բանն այն է, որ ապ­րի­լի 21-ին Ի­րա­նի քաղ­պաշտ­պա­նու­թյան ղե­կա­վար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ղո­լյամ­ռե­զա Ջա­լա­լին հայ­տա­րա­րել է. «4-րդ մա­կար­դա­կի 25 ա­մե­րի­կյան լա­բո­րա­տո­րիա­ներ ա­ռանց մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան գաղտ­նի գոր­ծո­ղու­թյուն­ներ են կա­տա­րում Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի մո­տա­կայ­քում կեն­սա­բա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պլա­նի շր­ջա­նակ­նե­րում։ Այդ լա­բո­րա­տո­րիա­ներն ըն­դու­նակ են վի­րուս­նե­րը կեն­սա­բա­նա­կան զեն­քի վե­րա­փո­խելու»։
Գե­նե­րալ Ջա­լա­լին պաշ­տո­նա­պես կաս­կա­ծի տակ է դրել Հա­րա­վա­յին Կով­կա­սում և մնա­ցյալ Ա­սիա­յում ա­մե­րի­կյան 25 լա­բո­րա­տո­րիա­նե­րի առ­կա­յու­թյան հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը։ «4-րդ մա­կար­դա­կի լա­բո­րա­տո­րիա­ներն օգ­տա­գործ­վում են ախ­տո­րոշ­ման և հեշտ փո­խանց­վող ախ­տա­ծին­նե­րի ու­սում­նա­սիր­ման հա­մար, ո­րոնք կա­րող են մա­հա­բեր հի­վան­դու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նել։ Դրան­ցից են Մար­բուր­գի, Է­բո­լի, Լաս­սի վի­րուս­նե­րը, Կրիմ-Կոն­գո տեն­դը»,- ա­սել է Ջա­լա­լին։ Նա նա­խազ­գու­շաց­րել է «մեծ վտանգ­նե­րի մա­սին», ո­րոնց բախ­վել են այն եր­կր­նե­րը, որ­տեղ գտն­վում են ա­մե­րի­կյան 4-րդ մա­կար­դա­կի լա­բո­րա­տո­րիա­նե­րը» Covid-19 վի­րու­սի բռն­կու­մից հե­տո և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը դրանց վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ մշա­կե­լու կոչ է ա­րել։ Գե­նե­րալն ԱՄՆ-ն է ան­վա­նել կո­րո­նա­վի­րու­սը մշա­կե­լու գլ­խա­վոր կաս­կա­ծյալ` նկա­տի ու­նե­նա­լով, որ ԱՄՆ-ը ու­նի այդ մա­հա­ցու վի­րու­սի կեն­սա­բա­նա­կան մշակ­ման մի­ջոց­ներ ու շար­ժա­ռիթ­ներ։
Երկ­րորդ. նույն հար­ցով, Աս­տա­նա­յում ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի 2017 թ. ա­մառ­վա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո, ար­դեն ո­րե­րորդ ան­գամ, զբաղ­վել է ՌԴ ԱԳՆ-ն։ Այ­սինքն` ԱՊՀ և ՀԱՊԿ եր­կր­նե­րում գտն­վող կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վել են ԱՄՆ-ի Պեի­տա­գո­նի կող­մից։ Ռուս­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րել են, որ չեն բա­ցա­ռում կո­րո­նա­վի­րու­սի ար­տա­հոս­քը» հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում գտն­վող ա­մե­րի­կյան «ինչ-որ» կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­յից։ Մի՞­թե Հա­յաս­տա­նում ոչ ոք որևէ ահ չի զգում, երբ Թեհ­րա­նը և Մոսկ­վան ուղ­ղա­կի հաս­ցե­ներ են նշում, թե որ­տեղ են փնտ­րե­լու մե­ղա­վոր­նե­րին։ Ե­թե ոչ, ա­պա Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րում ո­րոշ մար­դիկ բուժ­վե­լու կա­րիք ու­նեն։ Ի տար­բե­րու­թյուն Ի­րա­նի, Ռու­սաս­տանն ա­ռայժմ չի նա­խազ­գու­շաց­նում, ա­սենք, Հա­յաս­տա­նին կամ Ադր­բե­ջա­նին սպառ­նա­ցող «մեծ վտանգ­նե­րի» մա­սին։ Ապ­րի­լի 22-ին ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը, մեկ­նա­բա­նե­լով ԱՄՆ-ի են­թադ­րու­թյուն­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի ար­հես­տա­կան ծագ­ման մա­սին և այն ակ­նարկ­նե­րը, թե իբր վի­րու­սը կա­րող էր ստեղծ­վել չի­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յում, կոշտ կեր­պով հայ­տա­րա­րել է. «Covid-19 վի­րու­սի ար­հես­տա­կան ծագ­ման մա­սին ա­նա­պա­ցույց մե­ղադ­րանք­նե­րի օգ­տա­գոր­ծումն ան­թույ­լատ­րե­լի է։ ՌԴ մաս­նա­գետ­նե­րը մշ­տա­կան շփ­ման մեջ են չի­նա­կան կող­մի հետ, կա­տար­վում է տե­ղե­կույ­թի փո­խա­նա­կում։ Չի­նա­ցի­ներն աշ­խա­տում են ի­րենց պատ­վաս­տա­նյու­թե­րի վրա, մենք` զա­նա­զան ուղ­ղու­թյուն­նե­րով։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ի­րադ­րու­թյու­նը մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է պա­հան­ջում։ Այժմ, ա­մեն ան­գամ, երբ հայ­տն­վում է որևէ ներ­կա­յա­ցու­ցիչ կամ փոր­ձա­գետ, ո­րը պն­դում կամ ակ­նարկ­ներ է ա­նում վի­րու­սի ար­հես­տա­կան ծագ­ման մա­սին, միա­ժա­մա­նակ հայ­տն­վում են եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ կամ փոր­ձա­գետ, ո­րոնք բա­ցա­ռում են այդ­պի­սի վար­կա­ծը։ Ե՛վ ա­ռա­ջին­նե­րը, և՛ երկ­րորդ­նե­րը խո­սում են բա­ցա­ռա­պես ա­ռանց ա­պա­ցույց­նե­րի։ Հա­վա­նա­կանն այն է, որ մենք ա­ռայժմ բա­վա­կա­նա­չափ տե­ղե­կույթ չու­նենք ինչ-որ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու հա­մար»։
Պատ­կերն ընդ­հա­նուր առ­մամբ պարզ է։ ԱՄՆ-ը փոր­ձում է «օգ­նել մե­ղա­վո­րին», ընդ ո­րում գոր­ծում է լկ­տիո­րեն, բայց դեմ ա­ռավ Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մախ­մբ­ված պա­տաս­խան­նե­րին (նույն­պես «ակ­նարկ­նե­րի» տես­քով)։ Վե­րա­դառ­նանք ապ­րի­լի 14-ին Պեն­տա­գո­նից հն­չած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, փոր­ձենք հաս­կա­նալ, թե ինչ է թաքն­ված «կո­րո­նա­վի­րու­սի բնա­կան ծագ­ման» մա­սին ա­մե­րի­կա­ցի գե­նե­րալ Միլ­լիի ա­սա­ծում։ Ա­ռա­ջին նպա­տակն ակն­հայտ է. կա­սեց­նել հա­մայ­նա­ճա­րա­կի հետ կապ­ված հա­կաա­մե­րի­կյան քա­րոզ­չու­թյան ա­լի­քի տա­րա­ծու­մը, հատ­կա­պես Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի կող­մից։ Կա­րե­լի է սպա­սել, որ ա­մեր­կա­ցի­նե­րը ո­րոշ ժա­մա­նակ հե­տո դար­ձյալ կփոր­ձեն աշ­խար­հին հա­մո­զել, թե այդ վի­րուսն իբր «չղ­ջիկ­ներ ու­տե­լու» հե­տևանք է։ Բայց դա հի­մա­րու­թյուն է, Չի­նաս­տա­նում կա­րան­տի­նը հան­ված է. շու­կա­յում վերս­տին զա­նա­զան վայ­րի կեն­դա­նի­ներ են վա­ճառ­վում, այդ թվում` չղ­ջիկ­ներ։ Բայց նկա­տե­լի է հետևյա­լը. գե­նե­րալ Միլ­լին, փաս­տո­րեն, նա­խա­գահ Թրամ­փին և պետ­քար­տու­ղար Փոմ­փեո­յին զր­կում է «չի­նա­կան վի­րու­սի» մա­սին նրանց սի­րե­լի հե­քիա­թից։ Ա­հա և ստա­նում ենք մի պատ­կեր, ո­րը մո­տա­վո­րա­պես հաս­տա­տում է «Նյու­սուիք» ամ­սագ­րի այն մար­գա­րեու­թյու­նը, թե կո­րո­նա­վի­րու­սի ա­լի­քի վրա զին­վո­րա­կան­նե­րը կա­րող են զավ­թել իշ­խա­նու­թյունն ԱՄՆ-ում։ Չէ՞ որ, ի դեմս գե­նե­րալ Միլ­լիի, Պեն­տա­գո­նը բա­ցա­հայ­տո­րեն հան­դես ե­կավ Վա­շինգ­տո­նում բարձ­րա­գույն քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան դեմ։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը նկա­տե­ցի՞ն դա։ Կր­կին միա­սին ու­շադ­րու­թյուն դարձ­նենք. ԱՄՆ-ի բարձ­րա­գույն քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյու­նը շա­րու­նա­կում է «Չի­նա­կան ու­հա­նյան խա­ղը» խա­ղալ, իսկ գե­նե­րալ Միլ­լին ա­նուղ­ղա­կիո­րեն հեր­քում է դա` խո­սե­լով «կո­րո­նա­վի­րու­սի բնա­կան ծագ­ման մա­սին հե­տա­խու­զա­կան մե­ծա­ծա­վալ տվյալ­նե­րի հի­ման վրա»։ Այ­սինքն` հաս­կա­նա­լի է, որ նրան­ցից մե­կը ստում է. կա՛մ Սպի­տակ տու­նը պետ­դե­պար­տա­մեն­տի հետ, կա՛մ Պեն­տա­գո­նը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ