Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քա­ղա­քակր­թու­թ­յան ահ­ռե­լի նե­րու­ժով լե­ցուն քար­շա­կը

Քա­ղա­քակր­թու­թ­յան ահ­ռե­լի նե­րու­ժով լե­ցուն քար­շա­կը
15.05.2020 | 01:11
«Ի զար­մանս ինձ, ա­ռա­ջին քար­տու­ղա­րը վերց­րեց լսա­փո­ղը. «Հը՞, ինչ կա, ռո­ման­տիկ Շա­հեն»։ «Ե­թե ու­զում եք ֆան­տաս­տիկ գե­ղեց­կու­թյուն տես­նել, ե­կեք»,- թա­խան­ձե­ցի գրե­թե ան­հույս։ Տա­սը րո­պե անց Դե­միր­ճյա­նը ու­ղե­կից­նե­րով Սա­րյա­նի թան­գա­րա­նում էր»։
«Այ­վա­զովս­կին ու­նի շատ գոր­ծեր,- ա­սա­ցի ես,- սա­կայն այս­տեղ նրա գլուխ­գոր­ծոցն է։ Եվ թե­մա­յով էլ նկա­րը շատ հայ­կա­կան է։ Այս գան­ձը շատ թանկ ար­ժե, ոչ թե ինչ-որ տասն­հինգ հա­զար։ Իսկ հանձ­նա­ժո­ղո­վը տա­սից ա­վե­լի չի տա­լիս։ Տի­րեց, լռու­թյուն։ «Լավ»,- քմ­ծի­ծա­ղեց Դե­միր­ճյա­նը և ա­վե­լաց­րեց ի­րեն բնո­րոշ ժպի­տով։- Հինգ հա­զա­րը գրան­ցեք իմ հաշ­վին»։
Պատ­կե­րաս­րա­հի` որ­պես նվեր ստա­ցած տաս­նյակ նկար­նե­րի թվում միայն այս մեկն է, որ գն­վել է»։
Շա­հեն ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
«Նկա­րա­հա­վա­քի պատ­մու­թյուն­ներ»
ՇԵՆ­ՇՈՂ ԽԱՌ­ՆԱՇ­ՓՈԹ
«Ֆան­տաս­տիկ գե­ղեց­կու­թյու­նը» Այ­վա­զովս­կու «Փո­թո­րիկ» նկա­րում էր ար­տա­ցոլ­ված, ո­րը վրձ­նել էր ծո­վան­կար­չու­թյան հան­ճա­րը 1872-ին։ Եր­րորդ Հան­րա­պե­տու­թյան ոչ նախ­կին, ոչ էլ ներ­կա բարձ­րա­գույն կա­ռա­վա­րիչ­նե­րը նման սխ­րանք չեն գոր­ծել, այն է` չեն գնել որևէ նշա­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և չեն նվի­րա­բե­րել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հին, Սա­րյա­նի և Քո­չա­րի, Գոր­կու և Կո­ջո­յա­նի, Կա­լեն­ցի և այ­լոց թան­գա­րան­նե­րին։ Բնա­կա­նա­բար, դույզն-ինչ հույս չեմ տա­ծում, որ ներ­կա կա­ռա­վա­րու­թյունն ու խոր­հր­դա­րա­նը ժա­մա­նա­կա­կից հայ կեր­պար­վես­տը գրամ առ գրամ կկշ­ռեն և կգ­նա­հա­տեն որ­պես երկ­րի քա­ղա­քակր­թու­թյան, այն է` տն­տե­սու­թյան և մշա­կույ­թի զար­գաց­ման ահ­ռե­լի նե­րու­ժով լե­ցուն քար­շակ։ Սա­կայն, ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այ­սօր մեր իշ­խա­նախմ­բե­րը սի­րա­հո­ժար և կա­մո­վին կաշ­կանդ­ված են երկ­րի քա­ղա­քակր­թա­կան վե­րած­նն­դի հար­ցե­րում։ Հան­րա­հայտ են կաշ­կան­դիչ հա­մաշ­խար­հա­յին կա­ռույց­նե­րը և նրանց հա­յաս­տա­նյան երկ­նա­գույն ու դարչ­նա­գույն ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րը, ո­րոնք գոր­ծում են գեր­հա­մե­րաշխ, ան­վա­րան և մար­տու­նակ, ո­տան կո­խան դարձ­նե­լով այն ա­մե­նը, ին­չը ազ­գա­յին է, ա­ռա­ջըն­թա­ցա­յին է, վեր­ջա­պես` փր­կօ­ղակ է երկ­րի հա­մար։ Մի խոս­քով մեր իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­դա­սե­րում այժմ իշ­խում է հա­կա­բա­նա­կան մի գոր­ծըն­թաց, ո­րը թերևս ան­վա­նա­կո­չենք շեն­շող խառ­նաշ­փոթ։
(Այս խառ­նաշ­փոթն ա­ռայժմ ան­բե­կա­նե­լի է, և կվե­րա­նա միայն նոր իշ­խա­նա­կար­գի, այն է` Հայ­կա­կան շնոր­հա­պե­տա­կան 4-րդ հան­րա­պե­տու­թյան ձևա­վոր­մամբ։ Հույս ու­նեմ, որ գա­լիք աշ­նա­նը, ա­վե­լի ստույգ` գա­լիք սեպ­տեմ­բե­րի 21-ին, կա­ռա­վա­րա­կան տան ժա­մա­ցույ­ցը կղո­ղան­ջի ե­կե­ղե­ցա­կան զան­գա­հա­րու­թյամբ, և ի լուր Հայ­կա­կան աշ­խար­հի կվե­րահռ­չակ­վի ՀՀ ան­կա­խու­թյու­նը)։
Այժմ փոր­ձեմ սա­տար­ման ակն­կա­լի­քով խոսքս ուղ­ղել գոր­ծող կա­ռա­վա­րու­թյա­նը, Երևա­նի քա­ղա­քա­պե­տին և հան­րա­պե­տու­թյան մյուս բո­լոր քա­ղաք­նե­րի ղե­կա­պե­տե­րին ու մարզ­պե­տե­րին` և՛ ռո­ման­տիկ, և՛ գործ­նա­կան ա­ռա­ջար­կու­թյամբ։
ԱՆ­ՑՈՒՄ ՔԱ­ՎԱ­ՐԱ­ՆՈՎ
Ար­գո կա­ռա­վա­րիչ­ներ, իշ­խա­նա­վորք և այլք, մի պահ թո­թա­փեք ձեզ կաշ­կան­դող զս­պա­կա­պե­րը և ի­րա­կա­նաց­րեք նվաս­տիս կող­մից ձեզ բազ­միցս ներ­կա­յաց­ված երկ­րա­շեն նա­խագ­ծե­րից ա­հա այս մե­կը` «Յու­րա­քան­չյուր հա­յի տա­նը` մեկ քան­դակ և եր­կու նկար»։ Հար­գե­լի­ներս, ես խո­հե­մա­բար չեմ ա­ռա­ջար­կում ձեզ, որ մինչև գա­լիք սեպ­տեմ­բեր ազն­վա­կա­նաց­նեք ձեր «ա­րյուն-քր­տին­քով վաս­տա­կած» աստ­ղա­բաշ­խա­կան աշ­խա­տա­վար­ձերն ու պարգևավ­ճար­նե­րը և լծ­վեք «Յու­րա­քան­չյուր հա­յի տա­նը` մեկ քան­դակ և եր­կու նկար» նա­խագ­ծի կեն­սա­գործ­մա­նը։ Չեմ ա­ռա­ջար­կում, քա­նի որ ե­րիցս հա­մոզ­ված եմ` դուք պատ­րաստ չեք նման զո­հա­բե­րու­թյան։ Մնում է, ի հա­շիվ պե­տա­կան բյու­ջեի պա­հուս­տա­յին գու­մար­նե­րի, զարկ տաք ա­ռա­ջար­կիս ի­րա­կա­նաց­մա­նը։
Մի խոս­քով, ան­ցեք կեր­պար­վես­տի քա­վա­րա­նով։ Նախ` պետք է պե­ղել հայ­կա­կան կեր­պար­վես­տի ներ­կա հան­քա­վայ­րը և «հայտ­նա­բե­րել» առն­վազն 1000 նկար­չի և քան­դա­կա­գոր­ծի։ Ա­վե­լի ստույգ` հայտ­նա­բե­րել նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, գե­ղան­կար­նե­րը, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի նմուշ­նե­րը և այլն։ Ընդ ո­րում, 1000 ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը սի­րով կա­ջակ­ցեն ձեզ, կտ­րա­մադ­րեն ի­րենց լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի լա­վո­րակ լու­սան­կար­նե­րը, նշե­լով գինն ու ան­վա­նու­մը, չա­փերն ու ստեղծ­ման տա­րե­թի­վը, նաև ի­րենց լու­սան­կար­ներն ու կոն­տակ­տա­յին տվյալ­նե­րը։ Այս­պի­սով ձեզ մնում է Երևա­նում և հան­րա­պե­տու­թյան մար­զե­րում տե­ղադ­րել հա­մա­պա­տաս­խան գո­վազ­դա­յին վա­հա­նակ­ներ` «Յու­րա­քան­չյուր հա­յի տա­նը` մեկ քան­դակ և եր­կու նկար» խո­րագ­րով։ Հաս­կա­նա­լի է, որ այս ան­նա­խա­դեպ գո­վազ­դա­յին վա­հա­նակ­ներն անհ­րա­ժեշտ է տե­ղադ­րել տե­սա­նե­լի վայ­րե­րում և բա­նուկ հատ­ված­նե­րում։ Ի դեպ, նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նե­լիս մեր նվի­րյալ կա­ռա­վա­րու­թյու­նը կու­նե­նա սե­փա­կան շա­հա­բա­ժին` յու­րա­քան­չյուր վա­ճառ­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյան, դի­ցուք, 25 տո­կո­սը։ Կա­տա­կու՞մ եմ։ Ա­մենևին։ Վե­րոն­շյալ տո­կո­սա­յին գու­մար­նե­րը կվե­րա­դառ­նան պե­տա­կան բյու­ջե և լիո­վին կծած­կեն վա­հա­նակ­նե­րի վրա կա­տար­ված ծախ­սե­րը։
Մեր ներ­կա կա­ռա­վա­րու­թյու­նը և իշ­խա­նա­կան մար­մին­նե­րը և նրանց կա­մա-ա­կա­մա կցորդ­ված մե­ծա­հա­րուստ­նե­րը պետք է դառ­նան ա­ռա­ջին գնորդ­նե­րը։ «Իմ քայ­լը» իշ­խող կուս­մար­մի­նը և նրան կա­մա­վոր-պար­տա­դիր հի­մունք­նե­րով բռ­նակց­ված խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը, նաև ՀՀ նա­խա­գահն ու նրա աշ­խա­տա­կազ­մը, նաև Հան­րա­յին խոր­հուր­դը, Երևա­նի և մյուս քա­ղաք­նե­րի քա­ղա­քա­պե­տերն ու ա­վա­գա­նի­նե­րը և, ի­հար­կե, աշ­խա­տա­կազ­մե­րը, մարզ­պե­տա­րան­նե­րի ծա­ռա­յող­նե­րը` մարզ­պե­տաց ղե­կա­վա­րու­թյամբ, ա­յո՛, պետք է որ օ­րի­նակ ծա­ռա­յեն, դառ­նան ա­ռա­ջին գնորդ­նե­րը։ Մի խոս­քով, գե­ղա­գի­տա­կան ազն­վա­կա­նու­թյամբ պա­րու­րեք ձեր բնա­կա­րանն ու աշ­խա­տա­վայ­րը, ձեռք բե­րեք նկար և քան­դակ, ար­դի վար­պետ­նե­րի կեր­տած գե­ղան­կար գորգ և կար­պետ, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի ինք­նա­տիպ նմուշ­ներ և այլն։ Մի խոս­քով, իշ­խա­նու­թյունն ու կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող են ի­րենց ան­հա­մար­ժեք աշ­խա­տա­վար­ձերն ու մար­տահ­րա­վե­րա­յին պարգևավ­ճար­նե­րը ազն­վաց­նել` մո­լեմս­խուն այդ փո­ղե­րը դարձ­նե­լով շր­ջա­նառ­վող մի­ջոց­ներ։ Ի վեր­ջո, ակն­հայտ է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյունն ու կա­ռա­վա­րու­թյու­նը ռազ­մա­վա­րա­կան հիմ­նա­րար խն­դիր­ներ լու­ծել ան­կա­րող են։ Փայ­լուն լու­ծում են ի­րա­դար­ձա­յին հար­ցեր, մեծ մա­սամբ` ցուց­քա­յին բո­վան­դա­կու­թյամբ։
Ի մեծ ցավ մեր ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան` ստ­վար հատ­վածն ան­կա­րող է գնե­լու սիր­տը շա­հած նկարն ու քան­դա­կը, զի ու­նի բարձր ճա­շակ, բայց սմ­քած դրա­մա­պա­նակ։ Ա­նե­լա­նե­լի այս վի­ճա­կը շտ­կե­լի է։ Գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­ռանց սահ­մա­նադ­րա­կան կար­գը խախ­տե­լու կա­րող է պար­զել ազ­գա­յին ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տին սա­տա­րե­լու դրո­շը և, ան­վա­րան կանգ­նե­լով յու­րա­քան­չյուր վա­հա­նա­կի տակ, գնել մեկ ար­վես­տի գործ` դառ­նա­լով ար­դի հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս։ Սա պատ­րա՞նք է։ Կար­ծես` ա­յո։ Բայց պատ­րան­քը կա­րող է փո­խարկ­վել ի­րա­կա­նու­թյան, ե­թե միայն ներ­կա օ­րե­րին վար­չա­պետն ու քա­ղա­քա­կան մե­նիշ­խա­նու­թյան ա­ռաջ­նոր­դը դար­ձի գա, գնի քան­դակ ու նկար, իր ա­ռանձ­նա­տունն ու աշ­խա­տա­վայ­րը սե­փա­կան մի­ջոց­նե­րով, որմ­նան­կար­նե­րով և հար­թա­քան­դակ­նե­րով զար­դա­րի։ Եվ կշա­հի, կաս­կած չկա։ Ի դեպ, նկարն ու քան­դա­կը, նախ, ար­ժեք են, հե­տո նաև գին են։ Եվ այդ գնե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, սո­վո­րա­բար, բարձ­րա­նում են։
Այլ կերպ ա­սած` կեր­պար­վես­տի ո­լոր­տում ներ­դր­ված գու­մար­նե­րը պահ­պան­վում են, եր­բեմն էլ` բազ­մա­պատկ­վում։ Սա ա­կանջ­նե­րիդ օղ ա­րեք։
Ի ՀԵ­ՃՈՒԿՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ
Կա­րեն Դե­միր­ճյա­նը ղե­կա­վա­րում էր եր­կի­րը խոր­հր­դա­յին լճաց­ման բուռն ա­լե­կո­ծում­նե­րի ժա­մա­նակ։ Նրա կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նը և՛ նշա­նա­կա­լից ձեռք­բե­րում­ներ ու­նե­ցավ, և՛ ան­հաս­կա­նա­լի նա­հանջ։ Ի մաս­նա­վո­րի, Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նը չօ­ղա­կեց մայ­րա­քա­ղա­քը հյու­սի­սից հա­րավ և արևել­քից արևմուտք, բայց հս­կա­յա­կան գու­մար­ներ և շի­նա­րա­րա­կան նե­րուժ ծախս­վեց Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի շի­նա­րա­րու­թյան վրա։ Սա­կայն ա­նու­րա­նա­լի է նրա ա­վան­դը հայ­կա­կան մշա­կույ­թի, մաս­նա­վո­րա­պես կեր­պար­վես­տի զար­գաց­ման գոր­ծում։ Կա­րեն Սե­րո­բի­չը Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան սպաս­ված հյուրն էր, հա­ճախ էր այ­ցե­լում հա­մա­միու­թե­նա­կան և հան­րա­պե­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ, հյու­րըն­կալ­վում էր միու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը և լու­ծում կարևոր հար­ցեր։
Եվ, ինչ խոսք, նրա ա­նու­նը ման­րան­կար­ված է «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո մա­տյա­նում։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵՅ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 7797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ