Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նախ­կին­ներն ան­հե­թե­թու­թ­յուն­ներն ու ցի­նի­կու­թ­յուն­նե­րը «ազ­գի ա­նու­նից» էին ա­սում, նո­րե­րը՝ «ժո­ղովր­դի»

«Նախ­կին­ներն ան­հե­թե­թու­թ­յուն­ներն ու ցի­նի­կու­թ­յուն­նե­րը «ազ­գի ա­նու­նից» էին ա­սում, նո­րե­րը՝ «ժո­ղովր­դի»
19.06.2020 | 00:25
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ, մա­մու­լի խոս­նակ ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՆԱ­ՀԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ։
-«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նը զր­կեց պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից: Ըստ դա­տա­խա­զու­թյան՝ Ծա­ռու­կյա­նի նկատ­մամբ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց սկ­սե­լու հիմ­նա­կան պատ­ճա­ռը 2017-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ընտ­րա­կա­շառք բա­ժա­նելն է: «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյունն ի՞նչ գնա­հա­տա­կան է տա­լիս այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցին. հա­մա­ձա՞յն եք ԲՀԿ-ի այն պնդ­մա­նը, որ քա­ղա­քա­կան հե­տապն­դում է ի­րա­կա­նաց­վում:
-Ի­րա­կա­նաց­վում է ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց, ո­րը զերծ չէ քա­ղա­քա­կան նա­խա­պատ­մու­թյու­նից և մի շարք քա­ղա­քա­կան հար­ցե­րից։ Բանն այն է, որ հենց նույն կա­ռա­վա­րող ու­ժը նա­խորդ տար­վա ապ­րիլ-մա­յի­սին իր թևե­րը փռել էր Ծա­ռու­կյա­նի վրա ու ըն­թացք չէր տա­լիս մեր՝ Ծա­ռու­կյա­նի կող­մից ձեռ­նար­կա­տի­րու­թյամբ զբաղ­վե­լու փաս­տի առ­թիվ է­թի­կա­յի հանձ­նա­ժո­ղով ձևա­վո­րե­լու մա­սին դի­մու­մին՝ ա­սե­լով, թե «ճիշտ չի լի­նի, որ քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը մե­ծու­թյամբ երկ­րորդ ու­ժի ղե­կա­վա­րի նկատ­մամբ այդ­պի­սի գոր­ծըն­թաց սկ­սի», այդ նույն մե­ծա­մաս­նու­թյունն էր, որ հու­շագ­րեր էր կն­քում ԲՀԿ-ի հետ, այդ նույն մե­ծա­մաս­նու­թյունն էր, որ «պաչ-պռոշ­տի» էր ա­նում ԲՀԿ-ի հետ։ ՈՒ հի­մա մար­դիկ հարց են տա­լիս, իսկ ին­չու՞ էիք ա­ռաջ չտես­նե­լու տա­լիս։ Սա է հար­ցի քա­ղա­քա­կան կոն­տեքս­տը։
-Քա­ղա­քա­ցի­նե­րը նաև հարց են բարձ­րաց­նում՝ իսկ ու՞ր են մյուս գոր­ծա­րար­նե­րը կամ օ­լի­գարխ­նե­րը, որ նախ­կի­նում ա­ջակ­ցել են իշխա­նու­թյուն­նե­րին, այ­սօր էլ տա­քուկ տե­ղա­վոր­վել են իշ­խա­նու­թյան գր­կում ու շա­րու­նա­կում են բար­գա­վա­ճը:
-Այդ հար­ցը քա­ղա­քա­կան երկ­նա­կա­մա­րում այն­քան ժա­մա­նակ է կախ­ված մնա­լու, քա­նի դեռ կա­ռա­վա­րող ու­ժը նույն­պի­սի ճա­նա­պար­հով հարս­տա­ցած բո­լոր մարդ­կանց նկատ­մամբ միան­ման վե­րա­բեր­մունք չի ցու­ցա­բե­րել։ Եվ հարցն այն է, որ կա­ռա­վա­րող ու­ժը չի կա­րող բանտ նս­տեց­նել բո­լո­րին, ո­րով­հետև խա­ղի կա­նոն­ներն այլ են ե­ղել, և այդ մար­դիկ, ու­զենք թե ոչ, մեր տն­տե­սու­թյան 90 տո­կո­սի սե­փա­կա­նա­տերն են։ Դրա հա­մար «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյունն ա­ռա­ջար­կում էր կի­րա­ռել հետևյալ գոր­ծի­քա­կազ­մը. այն գոր­ծա­րա­րը, որ 5-10 տա­րում կփոխ­հա­տու­ցի ժո­ղովր­դից գո­ղաց­վա­ծը և դուրս կգա քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, կա­զատ­վի բանտ նս­տե­լու տխուր հե­ռան­կա­րից, ու­նեց­վածքն էլ օ­րի­նա­կան սե­փա­կա­նու­թյուն կճա­նաչ­վի։ Սա հաշ­տու­թյան լավ բա­նաձև էր, ո­րը թույլ կտար մի կող­մից օ­լի­գարխ­նե­րին ա­ռանց աղ­մուկ-ա­ղա­ղա­կի տուն ու­ղար­կել, մյուս կող­մից կմեղ­մեր հան­րու­թյան բար­կու­թյու­նը, և բո­լո­րը գոհ ու շնոր­հա­կալ կլի­նեին։ Բայց կա­ռա­վա­րող ու­ժը մեր այս ա­ռա­ջար­կը նույն­պես ան­տե­սեց, և հի­մա ինչ­քան էլ հե­քիաթ պատ­մեն, որ հեր­թը բո­լո­րին էլ կհաս­նի, մենք հո լավ գի­տենք՝ բո­լո­րին չեն կա­րող ձեր­բա­կա­լել։ Նույն Ծա­ռու­կյա­նի գոր­ծով 17000 մարդ կա­շառք է ստա­ցել, ին­չը, գի­տենք, ևս հան­ցա­գոր­ծու­թյուն է, հի­մա ի՞նչ՝ 17000 մար­դու դա­տե­լու՞ են։
-Ծա­ռու­կյանն ա­սում է, որ այս ան­գամ մինչև վերջ է գնա­լու, և կապ չու­նի՝ դա­տա­րա­նի դահ­լի­ճում, թե ա­նա­զա­տու­թան մեջ, ինքն ու թի­մա­կից­նե­րը չեն լռե­լու: Ի՞նչ զար­գա­ցում­ներ եք տես­նում:
-Ոչ մի էա­կան բան էլ չեմ տե­սում, կա­րող եմ ա­սել միայն, որ հին մտա­ծո­ղու­թյու­նը հա­ջո­ղե­լու շանս չու­նի։
-Ի հա­կադ­րու­թյուն ԲՀԿ-ի՝ իշ­խա­նու­թյունն էլ իր հեր­թին է երդ­վում, թե մեկ տո­կո­սով ան­գամ ի­րենց վար­կա­նիշն ան­կում չի ապ­րել: Իշ­խա­նու­թյան ինք­նավս­տա­հու­թյու­նը որ­տե­ղի՞ց է գա­լիս:
-Կա­ռա­վա­րող ու­ժը վեր­ջին եր­կու տա­րում ընդ­դի­մու­թյուն հռ­չա­կեց նախ­կին­նե­րին, որ նրանց ֆո­նին լա­վը երևա։ Բայց ես շփ­վում եմ մարդ­կանց հետ, դուրս եմ գա­լիս բա­կեր ու կա­րող եմ ա­սել, որ ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, ա­պա մար­դիկ, մի օր պար­զա­պես զզ­վե­լով ա­մեն ին­չից, հե­ղե­ղի նման սր­բե­լու են ներ­կա­նե­րին էլ, նախ­կին­նե­րին էլ ու զրո­յից սկ­սեն եր­կիր կա­ռու­ցել։ Ի վեր­ջո, «նախ­կին» լի­նում է ոչ թե մար­դը, այլ մտա­ծո­ղու­թյու­նը։ Հարց­րե՛ք մար­դուն` ե­թե ին­քը դառ­նա երկ­րի ղե­կա­վար, ի՞նչ է ա­նե­լու, ի՞նչ է փո­խե­լու, և պարզ կդառ­նա` ձեր ա­ռաջ ան­ցյա՞լն է, թե՞ ա­պա­գան։ Այ­սօր «Իմ քայ­լը» դա­շին­քի առն­վազն կե­սը մտա­ծո­ղու­թյամբ «նախ­կին» է, նա­յեք այդ մարդ­կանց, լսեք նրանց մե­կը մյու­սից աբ­սուր­դա­յին ու ինք­նա­հա­վան մտ­քե­րը և ճշգր­տո­րեն կնշ­մա­րեք նոր ժա­մա­նակ­նե­րի «նախ­կին­նե­րին»։ Ո՛չ մի տար­բե­րու­թյուն չկա, թերևս բա­ցի նրա­նից, որ այդ ան­հե­թե­թու­թյուն­ներն ու ցի­նի­կու­թյուն­նե­րը մե­կը «ազ­գի ա­նու­նից» էր ա­սում, մյու­սը՝ «ժո­ղովր­դի» կամ «հե­ղա­փո­խու­թյան»։
-Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան դաշ­տում տե­ղա­շար­ժեր են նկատ­վում, կոն­սո­լի­դա­ցիոն գոր­ծըն­թաց­ներ. «Քա­ղա­քա­ցու ո­րոշումն» ի՞նչ է մտա­ծում այս առն­չու­թյամբ, ԲՀԿ-ի կող­մից հան­դի­պում-քն­նարկ­ման ա­ռա­ջարկ ե­ղե՞լ է:
-Ես կա­րող եմ ա­սել, որ տար­բեր կող­մե­րից փոր­ձել են շո­շա­փել մեր տրա­մադ­րու­թյուն­նե­րը, մեր դիր­քո­րո­շու­մը հս­տակ է՝ չկանք ու չենք լի­նի որևէ ֆոր­մա­տի մեջ, ո­րը չու­նի նոր գա­ղա­փար­ներ, ա­ռա­վել ևս, ե­թե այդ­տեղ են լի­նե­լու նախ­կին­նե­րը։ Այն­պես որ, ե­րաշ­խա­վո­րում եմ` նրանց հետ նույն կաթ­սա­յում մեզ չեք տես­նի։ Մենք գնա­լու ենք մեր օ­րա­կար­գով, ու ե­թե պետք լի­նի՝ շատ ա­վե­լի հե­ռուն ենք գնա­լու, քան կա­րող են գնալ նախ­կին­նե­րը: Բայց գնա­լու ենք մեր սե­փա­կան՝ քա­ղա­քա­կան մեծ փո­փո­խու­թյուն­նե­րի օ­րա­կար­գով, պե­տու­թյան ու պե­տա­կա­նու­թյան ա­մուր հիմ­քեր դնե­լու օ­րա­կար­գով։
-Ե­թե մար­դիկ փո­ղոց դուրս ե­կան, ան­կախ հան­գա­ման­քից՝ ում ա­ռաջ­նոր­դու­թյամբ, դու՞ք ինչ դիր­քո­րո­շում եք ու­նե­նա­լու:
-«Նի­կոլ, հե­ռա­ցիր» օ­րա­կար­գը նույն­քան սնանկ է, որ­քան «Սերժ, հե­ռա­ցիր»-ը, որ­քան «Ռո­բերտ, հե­ռա­ցի­րը»-ը կամ «Լևոն, հե­ռա­ցիր»-ը։ Թող բո­լո­րը ձևա­կեր­պեն, թե ինչ են ու­զում ա­նել մեր երկ­րի հետ, հե­տո կխո­սենք։ Ո­րով­հետև մար­դիկ «պուլ­տով» ավ­տո­մե­քե­նա չեն, որ կո­ճա­կը սեղ­մես, ու դուրս գան փո­ղոց: Ա­սե­լիք և բա­ցատ­րու­թյուն է պետք, թե ինչ ես ու­զում փո­խել։
-Գա­լով հա­մա­վա­րա­կի թե­մա­յին՝ ինչ­պե՞ս եք գնա­հա­տում կա­ռա­վա­րու­թյան՝ հա­մա­վա­րա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Կա՞ այդ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն առ­հա­սա­րակ:
-Կա­ռա­վա­րու­թյան հա­կա­հա­մա­վա­րա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գնա­հա­տում եմ հա­խուռն, պա­հի տակ կա­յաց­վող, եր­բեմն ճիշտ, եր­բեմն՝ անտ­րա­մա­բա­նա­կան ո­րո­շում­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Սա քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի թե­մա չէ, կա­վարտ­վի, կխո­սենք։
-Հա­մա­վա­րա­կից հե­տո իշ­խա­նու­թյու­նը պա­տաս­խան պե՞տք է տա, ու ո՞ր կե­տե­րով:
-Հա­մա­վա­րա­կից հե­տո կա­ռա­վա­րող մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է քայլ առ քայլ բա­ցատ­րի՝ ինչ է ձեռ­նար­կել, ին­չից ել­նե­լով է ձեռ­նար­կել և ինչ ար­դյունք ստա­ցել։ Սա ա­վե­լի շատ ոչ թե դա­տաս­տան պի­տի լի­նի, այլ փոր­ձի ինս­տի­տու­ցիո­նա­լա­ցում ու հա­մա­կար­գի վե­րա­նա­յում։ Այս փոր­ձի հի­ման վրա մենք պի­տի կազ­մենք պե­տա­կան ռազ­մա­վա­րու­թյուն, թե ինչ պետք է ա­նել հա­մա­վա­րակ­նե­րի դեպ­քում, ե­թե ու­նես 1, ա­պա 10, այ­նու­հետև 10000 դեպք։ Ա­ռանց այդ­պի­սի ռազ­մա­վա­րու­թյուն ու­նե­նա­լու՝ մենք հա­ջորդ ան­գամ ևս կանգ­նե­լու ենք պա­հի տակ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու խնդ­րի ա­ռաջ։ Պե­տու­թյու­նը նաև կա­ռա­վար­ման հի­շո­ղու­թյունն է, ո­րը պետք է կու­տա­կել։ Այդ ճա­նա­պար­հին պետք է պար­զել ա­մեն ինչ՝ ո՞վ սխալ­վեց, ո՞վ գլուխ պա­հեց, ո՞վ հե­րո­սա­ցավ, ո՞վ թա­լա­նեց։ Սխալ­ված­նե­րին պետք է կր­թենք, գլուխ պա­հող­նե­րին՝ հե­ռաց­նենք, հե­րո­սա­ցած­նե­րին՝ ար­ժա­նին մա­տու­ցենք, իսկ կրա­կից շա­գա­նակ հա­նած­նե­րին (ե­թե այդ­պի­սիք ե­ղել են)` դա­տենք։ Մնա­ցածն այս­րո­պեա­կան շա­հար­կում է։ Ե­թե մար­դը ա­սում է «սրանց պետք է դա­տեն զո­հե­րի հա­մար», բայց չի կա­րո­ղա­նում ա­սել, թե ինքն ինչ կա­ներ, որ­պես­զի զո­հեր չլի­նեին, դա ար­դեն ան­լուրջ խո­սակ­ցու­թյուն է։
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 13488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ