Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը

Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը
26.06.2020 | 01:39
«Գառ­զու, քեզ­նից լավ ոչ ոք չի կա­րո­ղա­ցել պատ­կե­րել աշ­խար­հի ան­մարդ­կայ­նա­ցած դեմ­քը, մո­լո­րա­կի մե­ռած մա­կե­րե­սը, որ­տեղ սար­սա­փը ար­տա­ցոլ­ված է ինչ­պես հա­յե­լու մեջ»։

Ռո­բեր ՌԵՅ

ՆՎԻ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒՄ 
Ի ԽՈ­ՐՈՑ ՍՐ­ՏԻ, Ե­ՐԵ­ՎԱՆ
1966 թվա­կան։ Նկար­չի տա­նը հա­վաք­վել էին այդ օ­րե­րի նշա­նա­վոր կեր­պար­վես­տա­գետ­ներն ու ար­վես­տա­սեր­նե­րը։ Ե­ռու­զեռ էր, տո­նա­կան տրա­մադ­րու­թյու­նը հա­մա­կել էր ա­մեն­քին։ Նկար­չի տանն էր դա­րի երևե­լի­նե­րից մե­կը` Սա­րյա­նը։ Իսկ օր­վա հե­րո­սի աչ­քե­րը խո­նավ էին, սիր­տը` ա­լե­կոծ­ված։ Այ­նինչ նա հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող վար­պետ էր, Ֆրան­սիա­յի մշա­կույ­թի երևելի դեմ­քե­րից մե­կը։ «Իբրև նկա­րիչ կպատ­կա­նիմ ֆրան­սիա­կան ար­վես­տին, սա­կայն իմ բո­լոր գոր­ծե­րուս մեջ հայ կմ­նամ»։ Սա խոս­տո­վա­նանք էր նախ­նի­նե­րի երկ­րին և խո­նար­հում։ Գառ­զուն էր օր­վա հե­րո­սը, ո­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դեսն էր Երևա­նում։ Ներ­կա­յաց­ված էին շուրջ 150 փո­րագ­րու­թյուն­ներ ու նկա­րա­զար­դում­ներ։ Հե­ղի­նա­կը ողջ ցու­ցա­հան­դե­սը նվի­րա­բե­րեց Հա­յաս­տա­նին` հան­դես գա­լով նաև որ­պես մե­կե­նաս։ Գառ­զու` Գառ­նիկ Զու­լու­մյան, ծն­ված Սի­րիա­յի Հա­լեպ քա­ղա­քում, 1907-ին։ 1966-ին նա ար­դեն Ֆրան­սիա­յի մշա­կու­թա­յին հե­ղի­նա­կու­թյուն­նե­րից էր, իսկ Երևա­նում, իր վե­րոն­շյալ ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի բաց­ման ժա­մա­նակ, նրա շատ բա­նե­րի ա­կա­նա­տես աչ­քե­րը լի էին ար­ցուն­քով։
ՆՎԱ­ՃԵԼ ՓԱ­ՐԻ­ԶԸ, ԴԱՌ­ՆԱԼ ՅՈՒ­ՐԱ­ՅԻՆ
1924 թվա­կան։ Տա­կա­վին պա­տա­նի Գառ­նիկ Զու­լու­մյա­նը Փա­րի­զում էր, կեր­պար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին խառ­նա­րա­նում։ Նշա­նա­վոր Հե­մը` Էռ­նեստ Հե­մեն­գուե­յը, Ֆրան­սիա­յի քա­ղա­քա­մայրն ար­դեն հռ­չա­կել էր որ­պես տոն, ո­րը միշտ Փա­րի­զի հյու­րե­րի հետ է։ Գառ­նի­կը եր­կընտ­րան­քի մեջ պի­տի լի­ներ եր­կար ժա­մա­նակ. 1929-ին ա­վար­տում է ճար­տա­րա­պե­տու­թյան պե­տա­կան դպ­րո­ցը, զու­գա­հեռ հա­ճա­խում է Մոն­պառ­նա­սի Գրան Շո­մեր ա­կա­դե­միան։ Ի վեր­ջո, կեր­պար­վես­տը հաղ­թեց, և կա­յա­ցավ Գառ­զու նկա­րի­չը։ Նա յու­րո­վի նվա­ճեց Փա­րի­զը, ինչ­պես նվա­ճել էին Զա­քար Զա­քա­րյանն ու Վար­դան Մա­խո­խյա­նը, Հով­սեփ Փուշ­մանն ու Էդ­գար Շա­հի­նը և մյուս հայ վար­պետ­նե­րը։ Իր ազ­գա­կից­նե­րից շա­տե­րի պես նվա­ճե­լով Փա­րի­զը` տա­րա­գիր Գառ­զուն ե­ղավ և մնաց յու­րա­յին։ 1930 թվա­կան։ Սկս­վում է Գառ­զուի հաղ­թար­շա­վը, նախ ցու­ցադր­վում է «Գե­րան­կախ­նե­րի» սա­լո­նում, մաս­նակ­ցում է «Ա­նի» և «Հայ ա­զատ ար­վես­տա­գետ­ներ» միու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պած ցու­ցա­հան­դես­նե­րին։ Նկա­րում է նա­տյուր­մորտ­ներ, դի­ման­կար­ներ և բնան­կար­ներ։ Ար­դեն կա­յա­ցած նկա­րիչ էր, երբ Ֆրան­սիա­յի մայ­րա­քա­ղա­քում հան­դես է գա­լիս ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սով։ Նա նվա­ճում էր Փա­րի­զը աս­տի­ճա­նա­բար, 1945-ից ցու­ցադր­վում է Դրուան-Դա­վիթ նշա­նա­վոր պատ­կե­րաս­րա­հում։ Ե­րեք ան­գամ ար­ժա­նա­նում է Հալ­մար­կի մր­ցա­նա­կին։ Մինչև Հա­յաս­տա­նի նկար­չի տա­նը կա­յա­ցած ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը, բա­զում ցու­ցա­հան­դես­ներ է բա­ցում Կա­հի­րեում և Բրյու­սե­լում, Բեյ­րու­թում ու Ժնևում, Ա­լեք­սանդ­րիա­յում և Լոն­դո­նում, Նյու Յոր­քում, Ֆրանկ­ֆուր­տում, պար­բե­րա­բար Փա­րի­զում։ Հռ­չա­կը տի­րեց Գառ­զուին և էլ եր­բեք բաց չթո­ղեց։ Փա­րի­զում բե­մադր­վում են նրա ձևա­վո­րած «Գայ­լը» և «Ժի­զել» բա­լետ­նե­րը, բաց­վում է վե­նե­տի­կյան բնան­կար­նե­րի ան­սո­վոր նկա­րա­հան­դե­սը։ Նա յու­րա­յին էր Փա­րի­զում։
Ինչ­պես տա­ղան­դա­վոր յու­րա­քան­չյուր նկա­րիչ, Գառ­զուն ևս ինք­նա­տիպ ու խոր մտա­ծող էր։ Ա­հա նրա մտ­քե­րից մի քա­նի­սը, ո­րոնք ինք­նին թևա­վոր խոս­քի գին ու­նեն. «Մար­դը մեծ քա­ղա­քի մեջ միայ­նակ է։ Կթ­վի ա­մեն ինչ ու­նի, սա­կայն ի­րա­կա­նու­թյան մեջ ու­նե­ցա­ծը միայն մե­նու­թյունն է», «Ա­ղոթք ը­նե­լու հա­մար պետք է ու­ղիղ ե­կե­ղե­ցի եր­թալ, ոչ թե քա­հա­նա­յին երևալ», «Երևա­կա­յե­ցեք, թե կու­զեք ձեռ­քով բռ­նել արևը, գի­տեք, ի­հար­կե, թե ան­կա­րե­լի է, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, կձգ­տիք»։ Նա մտո­րում էր և ստեղ­ծա­գոր­ծում։ Ձևա­վո­րում է մաս­նա­վո­րա­պես Անդ­րե Մո­րուա­յի «Ֆրան­սիա» և Էռ­նեստ Հե­մին­գուե­յի «Հրա­ժեշտ զեն­քին» վե­պե­րը։ Նրա մա­սին հե­ղի­նա­կա­վոր ար­վես­տա­բան­նե­րը գրում են լուրջ մե­նագ­րու­թյուն­ներ։ 1954-ին «Բու­ժի­վա­լի լք­ված պա­լա­տը» կտա­վի հա­մար ար­ժա­նա­նում է Մեծ մր­ցա­նա­կի։ 1956-ին նրան շնորհ­վում է Պատ­վո լե­գեո­նի շքան­շան, 1958-ին ար­ժա­նա­նում է Ար­վես­տի և գրա­կա­նու­թյան աս­պե­տի կոչ­ման։ Բայց հո­գու ըն­դեր­քում ան­շեջ էր կա­րո­տա­բաղ­ձու­թյու­նը։
«Գառ­զուա­կան պատ­կե­րը ա­ռա­ջին տպա­վո­րու­թյամբ գծե­րի խուրձ է թվում, սա­կայն պար­զո­րոշ նկատ­վում է, որ գծե­րի այդ հյուս­ված­քը քա­ղաք, շեն­քեր, ան­տառ, նա­վա­հան­գիստ, մարդ­կա­յին կեր­պա­րանք է ներ­կա­յաց­նում։ Ի­րա­կա­նի որ­քան այ­լա­փո­խում, նույն­քան հա­րա­զատ վե­րար­տադ­րու­թյուն։ Եվ ինչ­պես ա­մեն մի ճշ­մա­րիտ ար­վես­տում, այս­տեղ նույն­պես այդ այ­լա­փո­խու­մը կամ գեր­պայ­մա­նա­կա­նու­թյու­նը բաց է ա­նում նրա ար­վես­տը ներ­թա­փան­ցե­լու դռ­նե­րը»,- ժա­մա­նա­կին գրել է Շա­հեն Խա­չատ­րյա­նը։
ՄԱՐ­ԴԸ` ՆԿԱ­ՐԻ ԴԱՐ­ՁԵ­ՐԵ­ՍՈՒՄ
Նրա շատ կտավ­նե­րում մար­դը չկա, զգա­լի է նրա ներ­կա­յու­թյու­նը ստեղ­ծա­գոր­ծու­թյան հո­րին­ված­քա­յին և գու­նա­լու­սա­յին են­թա­տեքս­տում։ «Լք­ված նա­վա­հան­գիս­տը» նկա­րել է 1965-ին, գու­ցե թե Մեծ ե­ղեռ­նի 50-ա­մյա տա­րե­լի­ցին ի տուրք։ Նա Ցե­ղաս­պա­նու­թյան ահ­ռե­լի ցավն էր ամ­բա­րել հո­գում, ժա­մա­նա­կա­կիցն էր եր­կու հա­մաշ­խար­հա­յին աշ­խար­հա­մար­տե­րի։ Նա ա­րյամբ էր զգում ար­հա­վիր­քը, աշ­խար­հը կա, բայց ան­գո է բա­նա­կան ա­րա­րա­ծը, ո­րին Աստ­ված կեր­տեց իր պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ։ (Գառ­նիկ Զու­լու­մյա­նի նշա­նա­վոր հայ­րե­նա­կից, կի­նո­ռե­ժի­սոր Ար­տա­վազդ Փե­լե­շյա­նը մի ա­ռի­թով ա­սել է. «Ես նկա­րում եմ բա­ցա­կա­յու­թյու­նը»)։ Մի ա­ռի­թով էլ նկա­րիչն է բնու­թագ­րում ժա­մա­նա­կաշր­ջա­նը խոր­քա­յին բա­նաձևու­մով. «Մե­քե­նա­նե­րը չփո­խե­ցին մարդ­կու­թյան ճա­կա­տա­գի­րը... մեծ է տար­բե­րու­թյու­նը գի­տու­թյան ու նրա կի­րառ­ման միջև։ Գի­տու­թյու­նը չա­զա­տագ­րեց մար­դուն: Ես շատ ստ­րուկ­ներ եմ տես­նում, քիչ` եր­ջա­նիկ­ներ»։ Նա, դեռ ե­րե­խա, տես­լա­պատ­կե­րում նշ­մա­րում էր հա­յոց ցե­ղաս­պան­դի ար­հա­վիր­քը, Դեր Զո­րը և ազ­գա­կից զո­հե­րին։ Մար­դիկ, այս պա­րա­գա­յում` հա­յու­թյու­նը, պատ­մա­կան ար­հա­վիր­քին վերջ­նա­կա­նա­պես կուլ չգ­նա­լու տագ­նա­պով տո­գոր­ված, մի պահ լքում են աշ­խար­հը, հայ­տն­վում կտա­վի դար­ձե­րե­սում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Գառ­զուն ող­բեր­գակ չէ, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­ներևույթ կար­միր թե­լը խոր­հր­դա­վոր, թե­պետ հա­ճախ դժ­վար ըն­թեր­ցե­լի լա­վա­տե­սու­թյունն է մարդ­կու­թյան և հա­յու­թյան գա­լի­քի հան­դեպ։
1989-ին նկա­րի­չը Հա­յաս­տա­նի Մշա­կույ­թի ֆոն­դին է նվի­րում հի­սու­նից ա­վե­լի վի­մագ­րու­թյուն` ցու­ցա­հան­դես-վա­ճառք կազ­մա­կեր­պե­լու և ստաց­ված հա­սույ­թով Լե­նի­նա­կա­նի նկա­րիչ­նե­րին օ­ժան­դա­կե­լու նպա­տա­կով։ Հե­տո «Հույս» ուր­վա­պատ­կերն է ստեղ­ծում։ Ա­վեր­ված քա­ղա­քի գետ­նից ծա­ռի նման դե­ռա­տի կինն է վեր բարձ­րա­նում, ո­րի ճյու­ղե­րը կար­ծես ծաղ­կուն գար­նա­նա­յին զար­թոն­քի ա­վե­տա­բեր­ներն են։ Հույ­սը նրա վեր­ջին աշ­խա­տանքն էր, որն ա­նա­վարտ մնաց։
1979 թվա­կան։ Գառ­նիկ Զու­լու­մյան-Գառ­զուն ըն­տր­վում է Ֆրան­սիա­յի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի ան­դամ։ Երբ ըն­թա­նում էր նո­րա­հայտ ան­դա­մի օծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը, ե­րախ­տի­քի խոս­քում նկա­րի­չը նախ հի­շա­տա­կում է սե­փա­կան ազ­գա­յին ար­մատ­նե­րին հա­վա­տա­րիմ մնա­լու իր պատ­գա­մը։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Ան­տե­ղյակ եմ, թե ով­քեր և ինչ տրա­մա­բա­նու­թյամբ են ընտ­րում «Հայ մե­ծեր» շար­քի կեր­պար­վես­տա­գետ­նե­րին, սա­կայն հա­մոզ­ված եմ, որ Գառ­զուի կեր­պար­վես­տը պետք է հս­կա վա­հա­նակ­նե­րի վրա պատ­կեր­վի և դառ­նա երկ­րի սե­փա­կա­նու­թյու­նը։ Նա հայ­կա­կան աշ­խար­հի, հա­յոց երկ­րի նկա­րիչն էր։
Ի դեպ, Մար­տի­րոս Սա­րյա­նի ան­վան մր­ցա­նա­կը ա­ռա­ջի­նը շնորհ­վել է Գառ­նիկ Զու­լու­մյան-Գառ­զուին։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ