Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տա­րե­կան գեթ մի ան­գամ Շի­րիմս հի­շես ու գաս, Մի կա­թիլ ար­ցունք թա­փես, Կա­նա­չի հո­ղը վրաս

Տա­րե­կան գեթ մի ան­գամ Շի­րիմս հի­շես ու գաս, Մի կա­թիլ ար­ցունք թա­փես, Կա­նա­չի հո­ղը վրաս
10.07.2020 | 01:23

Ա­ռա­ջարկ­վող հրա­պա­րա­կու­մը իմ՝ 2009-ին կա­յա­ցած հա­ղոր­դու­մից է։ Այն նվիր­ված է գրող, ման­կա­վարժ ՄԿՐ­ՏԻՉ ԽԵ­ՐԱ­ՆՅԱ­ՆԻՆ, ո­րին մաս­նակ­ցե­ցին գրո­ղի որ­դին՝ ՀԵՆ­ՐԻԿ ԽԵ­ՐԱ­ՆՅԱ­ՆԸ, հար­սը՝ ԱԳ­ՆԵՍ ԽԵՐԱ­ՆՅԱ­ՆԸ և թո­ռը՝ Ե­ՂԻ­ՇԵ ԽԵՐԱ­ՆՅԱ­ՆԸ։

Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ -Մկր­տիչ Խե­րա­նյա­նը ծն­վել է 1899-ին Վա­նում։ Սկզբ­նա­կան կր­թու­թյու­նը ստա­ցել է ծնն­դա­վայ­րում, այ­նու­հետև 1915-ին գաղ­թել է Արևե­լյան Հա­յաս­տան, սո­վո­րել է Էջ­միած­նի Գևոր­գյան ճե­մա­րա­նում։ Մինչև 1950 թվա­կա­նը ե­ղել է ու­սու­ցիչ։
ՀԵՆ­ՐԻԿ ԽԵ­ՐԱ­ՆՅԱՆ (որ­դին) -Հայրս ե­ղել է հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սու­ցիչ։ Բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ գրել է պա­տա­նե­կու­թյան հա­սա­կից և ամ­բողջ կյան­քը նվի­րել է գրա­կա­նու­թյա­նը։ Ա­մուս­նա­ցել է նույն­պես Խե­րա­նյան ազ­գա­նու­նով մի աղջ­կա՝ Ա­րաք­սյա­յի հետ։ Նրանք ու­նե­ցել են չորս զա­վակ՝ 3 աղ­ջիկ, մեկ տղա։ Մինչև 1932 թվա­կա­նը ապ­րել են Էջ­միած­նում, ա­պա տե­ղա­փոխ­վել Երևան, ապ­րել են Բու­թա­նիա թա­ղա­մա­սում։ Պա­պիկս էլ է մեզ հետ ապ­րել, տա­տի­կիս չեմ տե­սել, նա վաղ է հե­ռա­ցել կյան­քից։ Պա­պիկս շատ բա­րի, լավ մարդ էր։ Նա հոգևո­րա­կան էր՝ վար­դա­պետ Ե­ղի­շե։ Ես ե­րե­խա էի և հի­շում եմ, որ ա­սա­ցին կա սո­վե­տա­կան մի օ­րենք, ըստ ո­րի ու­սու­ցիչն իր ըն­տա­նի­քում ի­րա­վունք չու­ներ պա­հե­լու հոգևո­րա­կա­նի։ Հորս կան­չել են ու ա­սել. «Ձեր հո­րը տա­նից պետք է հա­նեք, ու­սու­ցիչն ի­րա­վունք չու­նի իր տա­նը հոգևո­րա­կան պա­հե­լու»։ Հայրս զայ­րա­ցել է. «Ինչ­պես կա­րե­լի է նման բան ա­նել»։


Պա­պիկս ել­քը գտել է, ա­սել է. «Ա­վե­լի լավ է ես մո­րուքս սափ­րեմ, կո­չու­մից հրա­ժար­վեմ ու դառ­նամ աշ­խար­հիկ մարդ»։ Այդ­պես էլ ա­րեց ու մնաց ըն­տա­նի­քում։ Այլ կերպ հնա­րա­վոր չէր։  Մինչև հի­մա, երբ հան­դի­պում եմ հորս ա­շա­կերտ­նե­րին, նրանք բա­րի խոս­քով են հի­շում ի­րենց ու­սուց­չին։ 1941 թվա­կա­նին մտա­վո­րա­կան­նե­րին բռ­նում էին որ­պես կաս­կա­ծե­լի անձ­նա­վո­րու­թյուն­նե­րի։ Հեր­թը հա­սավ և հայ­րի­կիս։ Նրան վերց­րին 1941 թ. նո­յեմ­բե­րի 28-ին և ա­ռանց դա­տի մի շարք մտա­վո­րա­կան­նե­րի հետ աք­սո­րե­ցին Ղա­զախս­տան Ակ­մո­լինս­կի մարզ։


ԱԳ­ՆԵ­ՍԱ ԽԵ­ՐԱ­ՆՅԱՆ (հար­սը) -...ու էն­տեղ մեկ շա­բաթ կանգ­նեց­րել են ջրի վրա, նրանց ա­սել էին, որ բո­լո­րին պետք է լց­նեն ջրի մեջ։ Այդ­պես հո­գե­բա­նո­րեն նրանց կոտ­րել են։ Հե­տո տա­րել են մի ղա­զա­խի տուն, ո­րոնք շատ հե­տամ­նաց են ե­ղել։ Մա­կա­բույծ­նե­րին ի­րենց վրա­յից ա­վե­լով ավ­լում էին և ու­տում, բա­ցատ­րե­լով, թե նրանք ի­րենց ա­րյունն են կե­րել։ Տան­տի­րու­հին շատ չար է ե­ղել։ Մի օր սկես­րայրս ոգևոր­վել է, բա­նաս­տեղ­ծու­թյուն է հո­րի­նել, բայց թուղթ չի ե­ղել, որ գրի։ Սե­ղա­նին մի թերթ է ե­ղել, նա մի փոք­րիկ մա­քուր կտոր է պո­կել թեր­թի ծայ­րից ու գրել է իր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Պարզ­վել է, թեր­թի մյուս է­ջին Լե­նի­նի, թե Ստա­լի­նի նկարն է ե­ղել։ Դա­ժան ղա­զախ մի պա­հակ են ու­նե­ցել, ո­րը ե­կել հարց­րել է. «Էդ ի՞նչ ես ա­րել, ա­ռաջ­նոր­դի նկա­րը դիտ­մամբ պո­կել ես, քեզ պի­տի ու­ղար­կենք կող­քի գյուղ»։ Իսկ էն­տեղ գնա­ցո­ղը եր­բեք հետ չէր գա­լիս, Լին­չի դա­տաս­տան էին ա­նում։ Հե­տո էդ բո­լոր հայ վտա­րան­դի­նե­րը, աք­սոր­ված­նե­րը ոտ­քի են կանգ­նել, ո­րոնց թվում և Գևորգ Էլ­բա­կյա­նը, վա­ղա­մե­ռիկ դե­րա­սա­նը, որ նկա­րա­հան­վել է «Սա­յաթ- Նո­վա» ֆիլ­մում։ Նա միշտ գա­լիս էր մեր տուն ու շատ հար­գում էր Խե­րա­նյա­նին։ Նա ա­սել է այդ պա­հա­կին. «Ե­թե դու մա­տով կպ­նես Խե­րա­նյա­նին, ես տեղ­նու­տե­ղը քեզ դա­նա­կով կս­պա­նեմ»։ ՈՒ վա­խից ղա­զա­խը ձեռ քա­շեց իր մտադ­րու­թյու­նից։ Շատ էին հար­գում նրան, ա­սում էին՝ մեր ղե­կա­վարն է։ Մի օր էլ դար­ձյալ ոգևոր­վել է, բա­նաս­տեղ­ծու­թյուն է գրել, ո­րի եր­կու տողն եմ հի­շում.
«Վա­խե­նում եմ լույսս մա­րի ու չհաս­նեմ լու­սա­բա­ցիս...» Էդ չար կի­նը միշտ սպառ­նա­ցել է, լամ­պի լույսն է մա­րել... Էդ­պես...


Հ. Խ. -Չորս տա­րի այն­տեղ մնա­լուց հե­տո, երբ պա­տե­րազմն ա­վարտ­վեց, նրան ան­մի­ջա­պես ա­զա­տե­ցին և ե­կավ մեր ըն­տա­նիք, շա­րու­նա­կեց դա­սա­վան­դել լե­զու-գրա­կա­նու­թյուն, շա­րու­նա­կեց գրել, ինչն իր սի­րած հիմ­նա­կան գործն էր, ին­չից չէր կա­րող կտր­վել, գրա­սե­ղա­նին կպած ա­նընդ­հատ գրում էր։
Գ. Ղ. -Տար­բեր տա­րի­նե­րի լույս են տե­սել Մկր­տիչ Խե­րա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ու պոեմ­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը, «Մո­կաց Միր­զա» պոե­մը, «Սաս­նա տուն» դյու­ցազ­նա­վե­պը, «Շխոնց Միհ­րան» վի­պա­կը, «Եր­կար-եր­կար մի ճա­նա­պարհ» վե­պը, «Հա­զա­րան բլ­բուլ» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Մկր­տիչ Խե­րա­նյա­նը գրել է նաև մա­նուկ­նե­րի հա­մար, աշ­խար­հա­բա­րի վե­րա­ծել Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մա­տյան ող­բեր­գու­թյա­նը»։
Հ. Խ. -1936 թվա­կանն էր, երբ լույս տե­սավ նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն «Խն­դու­թյուն» վեր­նագ­րով։ Եվ դրա­նից հե­տո բա­զում վե­պեր, ման­կա­կան գր­վածք­ներ, պատմ­վածք­ներ, հե­քիաթ­ներ, ժո­ղովր­դա­կան ա­սաց­վածք­ներ և այլն, և այլն... Նրա հիմ­նա­կան աշ­խա­տանք­նե­րից մե­կը, որ ինք­նա­կեն­սագ­րա­կան վեպ էր հա­մար­վում, «Եր­կար-եր­կար մի ճա­նա­պարհ»-ն էր։ Դա իր կյան­քի պատ­մու­թյունն էր, որ լավ ըն­դուն­վեց բո­լո­րի, հատ­կա­պես վա­նե­ցի­նե­րի կող­մից։ Գր­քում վա­նե­ցի­նե­րի հո­գին ու շուն­չը կար։
Ա. Խ. -Գրի­գոր Նա­րե­կա­ցի էր թարգ­մա­նում։ Տա­ռա­պա­լից աշ­խա­տանք էր։ Միայն չորս ան­գամ ար­տագ­րել է գոր­ծը, ըն­թեր­ցե­լով, խմ­բագ­րե­լով։ Վեր­ջում, երբ ար­դեն պատ­րաստ էր «Ձայն տուր, ով ծո­վակ»-ը, ար­դեն ծանր հի­վանդ էր, ան­կող­նա­յին էր, հարց­րի. «Գիրքդ պատ­րա՞ստ է, վեր­ջաց­րե՞լ ես»։ Ա­սաց. «Գրե­թե պատ­րաստ է, միայն տե­ղա­նուն­նե­րը պետք է ճշտ­վեն և վերջ»։
Գ. Ղ. -Մկր­տիչ Խե­րա­նյա­նը նաև տա­ղան­դա­վոր թարգ­մա­նիչ էր։ Նա թարգ­մա­նել է Հո­մե­րո­սի «Ի­լիա­կա­նը», Նի­զա­մու «Լեյ­լի ու Մեջ­նու­նը», Պուշ­կի­նի «Գաբ­րիե­լա­կա­նը» և «Կոմս Նու­լի­նը», Լեր­մոն­տո­վի «Իս­մա­յիլ բե­յը», Տվար­դովս­կու «Եր­կիր Մու­րա­վիան»։
Ա. Խ. -Մենք դպ­րո­ցում այն ժա­մա­նակ արևմտա­հայ գրող­նե­րին թռու­ցիկ էինք անց­նում։ Ինքն ու իմ դա­սա­խոս Մի­նաս Հյու­սյա­նը, որն արևմտա­հայ էր ու շատ էր հար­գում ինձ, իմ մեջ արթ­նաց­րին սե­րը արևմտա­հայ գրա­կա­նու­թյան հան­դեպ։ Խե­րա­նյա­նը ար­տագ­րել էր Դա­նիել Վա­րու­ժա­նի պոեմ­նե­րը։ Չք­նաղ ձե­ռա­գիր ու­ներ։ Պաշ­տա­մուն­քը Զոհ­րա­պի, Դա­նիել Վա­րու­ժա­նի, Սիա­ման­թո­յի, Ռու­բեն Սևա­կի նկատ­մամբ ի­րե­նից ինձ ան­ցավ։ Հի­շում եմ՝ իր մոտ էին գա­լիս Ռու­բեն Զա­րյա­նը, Լևոն Հախ­վեր­դյա­նը, Մի­նաս Հյու­սյա­նը... Ա­մեն օր մտա­վո­րա­կան­ներ էին լի­նում իր մոտ, հի­շում եմ Մա­հա­րուն, որ վե­րա­դար­ձել էր աք­սո­րից, ե­կել էր կնոջ՝ Ան­տո­նի­նա­յի և փոքր ե­րե­խա­յի հետ։ Ո՜ր մե­կին ա­սեմ...
Հ. Խ. -Գրող­նե­րը հա­ճախ էին հա­վաք­վում մեր տա­նը։ Հյու­րըն­կալ տուն էր։ Գա­լիս էին ե­րի­տա­սարդ Գևորգ Է­մի­նը, Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը, Սո­ղո­մոն Տա­րոն­ցին, Մես­րոպ Մե­րու­ժա­նը, Ռու­բեն Ղա­րի­բյա­նը, Գուր­գեն Մով­սի­սյա­նը, շա­տե­րը։ Հա­վաք­վում էին և ե­րե­կոն անց­կաց­նում գրա­կա­նու­թյան մա­սին զրույց­նե­րով։ Չմո­ռա­նամ և Խա­չիկ Հրա­չյա­նին, ո­րը քրոջս ա­մու­սինն էր։
Ե­րե­կո­նե­րը նս­տում կար­դում էին, մենք էլ՝ ե­րե­խա­ներս, մե­ծա­նում էինք այդ մթ­նո­լոր­տում։ Կար­դում էինք Եր­վանդ Օ­տյա­նից, Հա­կոբ Պա­րո­նյա­նից։ Այդ­պի­սի հա­ճե­լի ե­րե­կո­ներ հա­ճախ էին լի­նում։ Այդ­պես էր անց­նում հորս ժա­մա­նա­կը իր գր­չա­կից ըն­կեր­նե­րի հետ։
Ե­կավ մի գե­ղե­ցիկ օր՝ իմ ա­մուս­նու­թյան օ­րը, և հայրս ո­րո­շեց, որ քա­վո­րը պետք է լի­նի գրող Ա­շոտ Շայ­բո­նը, թիֆ­լի­սա­հայ, շատ շա­խով անձ­նա­վո­րու­թյուն, ար­կա­ծա­յին գրա­կա­նու­թյան հիմ­նա­դի­րը հայ գրա­կա­նու­թյան մեջ։


Հայրս սի­րում էր զրու­ցել հա­սա­րակ մարդ­կանց հետ։ Աշ­խա­տան­քից հե­տո նս­տում էր բա­կում, զրու­ցում ան­ցորդ­նե­րի հետ։ Անց­նում էր մա­ծուն վա­ճա­ռո­ղը, կան­չում էր, նս­տեց­նում կող­քին, զրու­ցում հե­տը, հե­տո ա­սում էր. «Ա­րաք­սի, մի ա­ման բեր, մա­ծուն առ­նենք»։ Մա­ծու­նը վերց­նում էր. «Բա ի՞նչ պի­տի վճա­րեմ»։
-Եր­կու ռուբ­լի։
-Առ քեզ ե­րեք ռուբ­լի։
Ա­սում են վա­նե­ցի­նե­րը ժլատ են։ Ես իմ հոր մոտ ժլա­տու­թյուն չեմ նկա­տել։ Ընդ­հա­կա­ռա­կը՝ նա միշտ ա­վե­լին էր վճա­րում, քան պետք էր։ Նույ­նը դա­նակ-մկ­րատ սրո­ղի նկատ­մամբ։ Կան­չում, զրու­ցում էր հե­տը, ծխա­խոտ էր հյու­րա­սի­րում ու կան­չում.
-Ա­րաք­սի, դա­նակ-մկ­րա­տը բեր։
-Այ Մկր­տիչ, եր­կու օր ա­ռաջ սրել ենք, կա­րիք չկա։
-Ո­չինչ, մարդն անց­նում է մեր փո­ղո­ցով, պետք է նրան ըն­դա­ռա­ջել, դու բեր։
Բե­րում էր։ Սրում վեր­ջաց­նում էր, և ինչ գին ա­սում էր ար­հես­տա­վո­րը, հայրս կրկ­նա­կի էր տա­լիս։ Ա­սում էր. «Էս մար­դը ախր էդ­քան քայ­լել է»։


Սի­րում էր գյու­ղը, ա­զա­տու­թյու­նը, բնու­թյու­նը։ Մենք ա­մառ­նե­րը հան­գս­տա­նում էինք Դի­լի­ջա­նում,։ Երբ անց­նում էինք ճա­նա­պար­հը դե­պի Դի­լի­ջան (իսկ ճա­նա­պար­հին ե­րե­խա­նե­րը տար­բեր բա­ներ էին վա­ճա­ռում), հայրս կանգ­նեց­նում էր մե­քե­նան, ու­զում էր լա­վաշ վերց­նել, բայց մի հո­գուց չէր վերց­նում, ա­մեն տե­ղից 1-2 լա­վաշ էր վերց­նում։ ՈՒ­զում էր այդ ե­րե­խա­նե­րին հա­ճույք պատ­ճա­ռել։
-Երբ բո­լո­րը կանգ­նած են, պետք է ա­մեն մե­կից լա­վաշ գնել, որ ա­մեն մի ե­րե­խա ու­րախ լի­նի։ Ինչ-որ վա­ճառ­վում էր, պետք լի­ներ, թե չէ, առ­նում էր։
Այդ­պես Դի­լի­ջա­նում ամ­բողջ ա­մա­ռը հան­գս­տա­նում էինք ըն­տա­նի­քով բնու­թյան մեջ։ Ին­քը բնու­թյան սի­րա­հար էր, միշտ ան­տա­ռում, ստեղ­ծա­գոր­ծե­լը դա­դա­րեց­նում էր այդ օ­րե­րին։ Չէր ստեղ­ծա­գոր­ծում, վա­յե­լում էր բնու­թյու­նը իր գե­ղեց­կու­թյամբ։
Ե. Խ. (թո­ռը) -Ես շատ փոքր եմ ե­ղել, երբ պապս ինձ փոք­րիկ բա­նաս­տեղ­ծու­թյուն է նվի­րել.
թոռ­նի­կիս՝ Ե­ղի­շեին
Աշ­խար­հից երբ հե­ռա­նամ,
Պա­պի­կիդ չմո­ռա­նաս։
Տա­րե­կան գեթ մի ան­գամ
Շի­րիմս հի­շես ու գաս,
Մի կա­թիլ ար­ցունք թա­փես,
Կա­նա­չի հո­ղը վրաս։
Այս բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կար­ծես ինձ ա­ռաջ­նոր­դում է իմ կյան­քում։ Քա­նի մե­ծա­նում եմ, այն­քան ա­վե­լի եմ գնա­հա­տում նրան, այն­քան ա­վե­լի եմ արժևո­րում, ա­վե­լի խոր եմ ու­զում հաս­կա­նալ։
Ինձ շատ են ե­րես տվել, ես իր ա­մե­նաե­րեստ­ված թոռն եմ ե­ղել և, ցա­վոք, իմ ման­կա­կան չա­րաճ­ճի քայ­լե­րով, վար­մուն­քով ի­րեն շատ եմ ան­հան­գս­տու­թյուն պատ­ճա­ռել։ Նույ­նիսկ մի ան­գամ ո­րո­շել էինք հա­րա­զատ­նե­րով Կիս­լո­վոդս­կում հան­գիստն անց­կաց­նել, ես այն­քան հի­մար բա­ներ ա­րե­ցի, որ երկ­րորդ թե եր­րորդ օ­րը եր­կու ոտքս մի կո­շի­կի մեջ դրե­ցի ու ա­սա­ցի. «Չէ, ես ու­զում եմ տուն գնալ»։ Խեղճ պապս ինձ վերց­րեց ու հետ դար­ձավ։ Այ­սինքն չհան­գս­տա­ցավ։ Եվ է­լի նմա­նա­տիպ ման­կա­կան շատ վատ բա­ներ։ Ա­վե­լի գի­տա­կից դառ­նա­լով ես փոր­ձում եմ ա­ռայ­սօր և հե­տա­գա­յում էլ վար­ձա­հա­տույց լի­նել, իմ շնոր­հա­կա­լու­թյու­նը, իմ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը, թոռ­նի­կի ջեր­մու­թյու­նը տալ նրան, թե­կուզ նա կեն­դա­նի չէ և, հա­վա­նա­բար դրա մի վառ էջ դար­ձավ, երբ ես 2005 թվա­կա­նին Երևա­նի պա­տա­նի հան­դի­սա­տե­սի թատ­րո­նում նախ բե­մա­կա­նաց­րի, ա­պա բե­մադ­րե­ցի նրա սքան­չե­լի վի­պա­կը «Շխոնց Միհ­րա­նը»։ Ճիշտ է, մինչ այդ Հա­մազ­գա­յին թատ­րո­նում բե­մադր­ված էր այդ գոր­ծը և մեծ հա­ջո­ղու­թյուն ու­ներ։ Ես էլ փոր­ձե­ցի իմ տե­սա­կե­տից ներ­կա­յաց­նել Խե­րա­նյան Մկրտ­չին ու Շխոն­ցին։ Կար­ծես թե ստաց­վել է և մինչ օրս կա թատ­րո­նի խա­ղա­ցան­կում, բա­վա­կա­նին ջերմ խոս­քեր եմ լսել այդ կա­պակ­ցու­թյամբ։
Հ. Խ. -Իր կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին նրա մեջ շատ ու­ժեղ էր հայ­րե­նի­քի՝ Վա­նի, կա­րո­տը։ Մա­հից եր­կու տա­րի ա­ռաջ գրիչ չա­ռավ ձեռ­քը, լրիվ զբաղ­վեց իր ման­կա­կան հի­շո­ղու­թյուն­նե­րով։ Մենք ապ­րում էինք Բու­թա­նիա­յի 12-րդ փո­ղո­ցում, ո­րը կրում էր Այ­վա­զովս­կու ա­նու­նը, և բա­կում ինքն իր ձեռ­քով պատ­րաս­տեց Վա­նա լի­ճը բե­տո­նից, այն նույն ձևով, ինչ­պի­սին քար­տե­զում կար։ Ե­րեք մետր եր­կա­րու­թյամբ, ներ­կեց կա­պույտ գույ­նով, ջու­րը լց­րեց ու զգաց, որ ին­քը Վա­նում է, Վա­նա լճի կող­քին։ Բա­ցի դրա­նից իր չա­խո­յով (դա­նակ) որևէ այլ գոր­ծիք չօգ­տա­գոր­ծե­լով, պատ­րաս­տեց մա­կետ­ներ՝ ի­րենց Վա­նի տու­նը բա­կով, Շու­շան գյու­ղը իր շր­ջա­պա­տով, որ­տեղ պապս աշ­խա­տել էր վար­դա­պետ, նաև որ­տեղ ու­սա­նել էր՝ Վա­րա­գա­վան­քում, ու մա­տով ցույց էր տա­լիս և ա­սում. «Այս լու­սա­մու­տի մոտ իմ նս­տա­րանն էր»։ Եր­կու տա­րի նա տրա­մադ­րեց իր հայ­րե­նի­քին, ի­րեն շր­ջա­պա­տեց Վա­նա հա­րա­զատ ան­կյուն­նե­րով և 1970 թվա­կա­նին ա­վար­տեց իր կյան­քը։
Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ

Հ. Գ. -Մկր­տիչ Խե­րա­նյա­նի մա­հից հե­տո նրա պատ­րաս­տած Վա­նա մա­կետ­նե­րը որ­դին՝ Հեն­րի­կը, նվի­րեց Ե­ղեռ­նի թան­գա­րա­նին։

Լուսանկարները`
By Nairamkrtchyan - CC BY-SA 4.0, commons.wikimedia.org

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3941

Մեկնաբանություններ