Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այնուա­մե­նայ­նիվ, Ի­րա­նից ո՞վ է կրա­կել թուր­քա­կան բա­նա­կի վրա

Այնուա­մե­նայ­նիվ, Ի­րա­նից ո՞վ է կրա­կել թուր­քա­կան բա­նա­կի վրա
21.07.2020 | 16:49

Հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­ներն ան­կաս­կած դար­ձել են մեր հա­սա­րա­կու­թյանն ա­մե­նա­շա­տը հու­զող թե­ման։ Հա­յաս­տա­նի գրե­թե ոչ մի ԶԼՄ ձեռն­պահ չմ­նաց հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի վեր­ջին զին­ված մի­ջա­դե­պի քն­նար­կու­մից։ Շատ են նաև զա­նա­զան են­թադ­րու­թյուն­ներն ու վար­կած­նե­րը, թե այդ ա­մենն ին­չու սկս­վեց հենց հի­մա՝ 2020 թ. հու­լի­սին, երբ բա­նա­կից վե­րա­դար­ձավ վար­չա­պետ Փա­շի­նյա­նի որ­դին։ Եվ այդ սահ­մա­նա­յին սադ­րան­քով ի՞նչ էր ու­զում ա­սել Իլ­համ Ա­լիևը։

Մեր կար­ծի­քով՝ այդ հար­ցերն ու «վար­կած­նե­րը» որևէ հա­տուկ ի­մաստ չու­նեն։ Շատ ա­վե­լի կարևոր է այս­պի­սի հար­ցի պա­տաս­խա­նը գտ­նե­լը. ին­չու՞ ԱՊՀ ՀԱՊԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար, Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցու­ցիչ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ստա­նիս­լավ Զա­սը ո­րո­շեց հե­տաձ­գել այդ մի­ջա­դե­պի քն­նար­կու­մը։ Չէ՞ որ, ոչ հու­լի­սի 13-ին, ոչ 14-ին դեռ հայտ­նի չէր, թե ՀԱՊԿ-ի ան­դամ եր­կր­նե­րից որն է հան­դես ե­կել այն նա­խա­ձեռ­նու­թյամբ, ո­րին հա­վա­նու­թյուն է տվել գե­նե­րալ Զա­սը։ Մինչ­դեռ Հա­յաս­տա­նը պար­տա­վոր էր պն­դե­լու, որ մի­ջա­դե­պը քն­նարկ­վի՝ հաշ­վի առ­նե­լով մեր երկ­րի ՊՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ներ­կա­յաց­րած տե­ղե­կու­թյու­նը։ ՀԱՊԿ-ի ներ­սի ի­րադ­րու­թյան «ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն» ա­նու­շադ­րու­թյան չմատ­նեց նաև Հա­յաս­տա­նի հին բա­րե­կա­մը՝ ՌԴ Պետ­դու­մա­յի նախ­կին պատ­գա­մա­վոր, ԱՊՀ եր­կր­նե­րի և հայ­րե­նա­կից­նե­րի գոր­ծով ռու­սա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն Կոնս­տան­սին Զա­տու­լի­նը։ Ի դեպ, միայն նա չի հա­մա­րում, որ տպա­վո­րու­թյուն է, թե Նի­կոլ Փա­շի­նյանն ու Իլ­համ Ա­լիևն զբաղ­ված են, պատ­կե­րա­վոր ա­սած, «ի­րար փո­խան­ցում­ներ ա­նե­լով»։ Նույն­պի­սի կար­ծիք է հայտ­նել նաև ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի նախ­կին գլ­խա­վոր խոր­հր­դա­կան Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նը։

Ա­ռա­վել հե­տաքր­քիր է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան դիր­քո­րո­շու­մը, ա­վե­լի ճիշտ՝ հս­տակ ու կոշտ դիր­քո­րոշ­ման բա­ցա­կա­յու­թյու­նը։ Քն­նարկ­ման ժա­մա­նակ հն­չեց նույ­նիսկ ար­տա­քի­նից ան­մեղ այն­պի­սի են­թադ­րու­թյուն, թե մի­գու­ցե «նրանք պար­զա­պես մո­լոր­վե՞լ են»։ Եվ դա՝ ադր­բե­ջան­ցի սադ­րիչ­նե­րի ու դի­վեր­սանտ­նե­րի մա­սին է, ո­րոնք, «ինչ-որ մե­կի մո­լոր­վե­լուց» հե­տո, փոր­ձել են գրա­վել սահ­մա­նի վրա հայ­կա­կան բա­նա­կի հե­նա­կե­տը։ Ա­յո, գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Յու­րի Խա­չա­տու­րո­վի որ­դու՝ գե­նե­րալ-մա­յոր Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ թուր­քե­րը հետ են շպրտ­վել՝ կեն­դա­նի ու­ժի զգա­լի կո­րուստ­ներ կրե­լով։ Փա­շի­նյանն ի­րա­վունք չու­նի ձևաց­նե­լու, որ չգի­տի, թե Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ու զին­վո­րա­կան­ներն ինչ­պես են վար­վում սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի իս­կա­պես մո­լոր­ված հայ բնա­կիչ­նե­րի հետ։ Նրանց պար­տա­դիր մե­ղադ­րում են լր­տե­սու­թյան մեջ, և ե­թե նրանք ան­գամ վե­րա­դառ­նում են, ա­պա շու­տով բա­ռա­ցիո­րեն «հանգ­չում» ու մա­հա­նում են՝ չգի­տես ին­չից։ 1991-94 թթ. Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեր թշ­նա­մի­նե­րը նույ­նիսկ հայ պա­տանդ­նե­րի ու գե­րի­նե­րի ա­րյան մեջ կե­րո­սին էին նե­րար­կում։ Ո՞վ գի­տի, գու­ցե հի­մա էլ Ադր­բե­ջա­նում գե­րու­թյան մեջ պահ­վող հա­յե­րի նկատ­մամբ այդ­պի­սի փոր­ձեր են ար­վում, ո­րոնք կա­րե­լի է հա­մե­մա­տել 1941-45 թթ. գեր­մա­նա­կան ֆա­շիստ­նե­րի կող­մից հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում գտն­վող կա­լա­նա­վոր­նե­րի վրա կա­տար­վող փոր­ձե­րի հետ։

Երևա­նում 2020 թ. հու­լի­սին ապ­շե­ցու­ցիչ «մտա­հո­գու­թյուն» է հայ­տն­վում ադր­բե­ջան­ցի սադ­րիչ­նե­րի ու դի­վեր­սանտ­նե­րի բախ­տի առն­չու­թյամբ։ Ի՞նչ է, պա­րոն Փա­շի­նյան, Ձեր սիրտն այդ­քան ու­ժե՞ղ է ցա­վել մի եր­կու տաս­նյակ թուր­քե­րի մահ­վան պատ­ճա­ռով։ Թուր­քերն ի­րենք են մե­ղա­վոր դրա հա­մար։ Ո՞վ էր նրանց խնդ­րել, որ հար­ձակ­վեն հայ­կա­կան բա­նա­կի սահ­մա­նա­յին հե­նա­կե­տի վրա։ Ագ­րե­սո­րը միշտ պետք է պատժ­վի։ Ա­վե­լի խո­րա­նալն այժմ ի­մաստ չու­նի։

Հու­լի­սի 13-ին ՌԴ ԱԳՆ-ն հա­ղոր­դել է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հետ Սեր­գեյ Լավ­րո­վի հե­ռա­խո­սազ­րույց­նե­րի մա­սին, ո­րոն­ցում վեր­ջինս նրանց հետ քն­նար­կել է ի­րա­վի­ճա­կի սրու­մը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին և կող­մե­րին կրա­կի ան­հա­պաղ դա­դա­րեց­ման կոչ ա­րել։ Լավ­րովն ար­տա­հայտ­վել է հօ­գուտ զսպ­վա­ծու­թյան դրսևոր­ման՝ «հաշ­վի առ­նե­լով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և ԵԱՀԿ-ի գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը»։ Իսկ այժմ՝ ու­շադ­րու­թյուն. Լավ­րո­վը նշել է նաև այն բա­նի կարևո­րու­թյու­նը, որ Մինս­կի խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցում դրսևո­րեն ստեղծ­վող ի­րադ­րու­թյան գնա­հա­տա­կան­նե­րում և խու­սա­փեն այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք կա­րող են լար­վա­ծու­թյան լրա­ցու­ցիչ աճ հրահ­րել։ Սա թա­փան­ցիկ ակ­նարկ է, որ հենց Մինս­կի խմ­բի ան­դամ­նե­րից մեկն է Ադր­բե­ջա­նին մղել տա­րա­ծաշր­ջա­նում ի­րադ­րու­թյան սր­ման հեր­թա­կան փոր­ձին։

Եվս մեկ դի­տո­ղու­թյուն ի­րադ­րու­թյան առն­չու­թյամբ։ Մեր կար­ծի­քով, պա­տա­հա­կան չէ, որ Ադր­բե­ջա­նի պե­տանվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը և գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը հենց հու­լի­սի 13-ին հայ­տա­րա­րե­ցին պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Ռա­հիմ Ղա­զիևի ձեր­բա­կալ­ման մա­սին՝ նրան մե­ղադ­րե­լով «հան­րա­յին ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րե­լու և պե­տու­թյան դեմ կո­չե­րի» մեջ։ Իբր հու­լի­սի 12-ին և 13-ին Ղա­զիևը «սոց­ցան­ցե­րում նպա­տա­կադր­ված կեր­պով տա­րա­ծե­լով ի­րա­կա­նու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող լու­րեր, քա­ղա­քա­ցի­նե­րին երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը թու­լաց­նող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դր­դե­լով, զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման ու պե­տա­կան մար­մին­նե­րի գրավ­ման կո­չեր է ա­րել»։ Հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­վում է, որ «Ղա­զիևը կա­լա­նա­վոր­վել է Ադր­բե­ջա­նի քրեա­կան օ­րենս­գր­քի 281-րդ («Պե­տու­թյան դեմ ուղղ­ված բա­ցա­հայտ կո­չեր») և 282-րդ («Դի­վեր­սիա») հոդ­ված­նե­րի հայ­տա­նիշ­նե­րով»։ Ընդ­գծ­վում է, որ ան­թույ­լատ­րե­լի է պե­տա­կան գաղտ­նիք հան­դի­սա­ցող տե­ղե­կույ­թի տա­րա­ծու­մը, ո­րը կա­րող է վնա­սել երկ­րի բա­նա­կի պաշտ­պա­նու­նա­կու­թյա­նը, պաշտ­պա­նա­կան նե­րու­ժին, ազ­գա­յին շա­հե­րին ու անվ­տան­գու­թյա­նը։ Պարզ­վում է, որ Ղա­զիևը մինչ այդ հայ­տա­րա­րել էր, թե Հա­յաս­տա­նի սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պի հետևան­քով ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը 12 մար­դու կո­րուստ է ու­նե­ցել, թեև պաշ­տո­նա­կան Բա­քուն հայտ­նել էր 4 զո­հի մա­սին։ Թեև Ղա­զիևն էլ էր նվա­զեց­րել զո­հե­րի թի­վը, բայց դա էլ հա­մա­րե­ցին «պե­տա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն»։ Ղա­զիևի ճա­կա­տա­գի­րը ակ­նա­ռու օ­րի­նակ է Փա­շի­նյա­նի հա­մար և՛ հի­մա, և՛ հե­ռան­կա­րում. եր­բեք մի փոր­ձիր ար­դա­րաց­նել թշ­նա­մուն ու վախ­կոտ մի ե­ղիր։

Այժմ ըն­թա­նում է անս­պա­սե­լի հե­ռա­կա «վեճ», ո­րի պատ­ճա­ռով անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում վե­րա­դառ­նալ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի զին­ված մի­ջա­դե­պե­րի թե­մա­յին։ Ինչ­պես հայտ­նի է, ա­ռա­ջին իսկ ժա­մե­րից Թուր­քիան «Ապ­շե­րո­նի խա­նու­թյան» միա­կող­մա­նի ա­ջակ­ցու­թյան դիրք է բռ­նել։ Ա­ռանձ­նա­նում են եր­կու նա­խա­րար­նե­րի՝ ԱԳՆ և ՊՆ, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Ա­ռա­ջի­նը՝ Մևլութ Չա­վու­շօղ­լուն, հու­լի­սի 13-ին TRT ա­լի­քի ե­թե­րում Երևա­նին բա­ցեի­բաց սպառ­նաց պա­տե­րազ­մով. «Այն, ինչ ա­նում է Հա­յաս­տա­նը, ա­նըն­դու­նե­լի է։ Թող Հա­յաս­տա­նը խել­քի գա։ Մենք օգ­նե­լու ենք Ադր­բե­ջա­նին, որ պահ­պան­վի նրա տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նը միայ­նակ չէ»։ Կր­կին ա­ռաջ քա­շե­լով Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան շուրջ թուրք-ադր­բե­ջա­նա­կան դրույթ­նե­րը՝ Չա­վու­շօղ­լուն հի­շեց­րեց, թե Հա­յաս­տանն իբր մինչ այ­սօր չի հա­մա­ձայ­նել հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման պլան­նե­րից ոչ մե­կին։ Ըստ նրա, Թուր­քիան պատ­րաստ է ու­ժե­րի նե­րա­ծի չա­փով օգ­նե­լու Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան պաշտ­պան­մա­նը։

Նրան­ցից երկ­րոր­դը՝ Խու­լու­սի Ա­քա­րը, հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյան մա­սին՝ «հայ­կա­կան կող­մի սադ­րանք­նե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար»։ Ընդ ո­րում, հի­շել է վա­ղուց ան­ցյա­լի գիրկն ան­ցած Սու­լեյ­ման Դե­մի­րե­լի և Հեյ­դար Ա­լիևի ձևա­կեր­պու­մը. «Մենք լի­նե­լու ենք Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կող­քին, մեր եղ­բայր­նե­րին ա­ջակ­ցե­լու ենք «մեկ ազգ, եր­կու պե­տու­թյուն» սկզ­բուն­քի հի­ման վրա»։ Ար­դեն այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո նա­խա­գահ Էր­դո­ղանն էլ հան­դես ե­կավ Հա­յաս­տա­նի հաս­ցեին սպառ­նա­լիք­նե­րով։ Բաք­վում ու­րա­խա­ցան, թեև հասց­րին պաշ­տո­նան­կել ԱԳ նա­խա­րար Մա­մե­դյա­րո­վին։ Իսկ հու­լի­սի 16-ին Ա­լիևնե­րի կլա­նը սպառ­նաց հր­թի­ռա­յին հար­ձակ­մամբ... Հայ­կա­կան ԱԷԿ-ի վրա։ Ի­զուր չէ, որ ա­սում են՝ հի­մար­նե­րի հա­մար օ­րենք չի գր­ված։ Աստ­ված չա­նի, որ պայ­թի մեր ԱԷԿ-ը. ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը կհայ­տն­վի ա­ղե­տի մեջ, Թուր­քիան ու Ի­րանն էլ այն­պես կտու­ժեն, որ կո­րո­նա­վի­րու­սը ման­կա­կան թո­թո­վանք կթ­վա։ Ինչ­պես հայտ­նի է, մարդ­կա­յին հի­մա­րու­թյունն ան­սահ­ման է. Բաք­վի բթա­միտ­ներն այդ­պես էլ չեն հաս­կա­ցել, որ հայ­կա­կան ԱԷԿ-ը Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան կարևոր բա­ղադ­րիչն է ոչ միայն է­ներ­գե­տիկ, այլև ռազ­մա­կան ո­լոր­տում։

Մեզ կա­րող են հարց­նել, թե որն է հե­ռա­կա «վե­ճը» և ում միջև։ Հիմ­նա­կա­նում՝ հայ փոր­ձա­գետ­նե­րի և նրանց ռուս գոր­ծըն­կեր­նե­րի միջև։ Իսկ այդ «վե­ճը» հե­ռա­կա է, ո­րով­հետև ա­ռայժմ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում ի­րադ­րու­թյան վեր­ջին սր­ման հար­ցով որևէ հե­ռուս­տա­կա­մուրջ չի ե­ղել հայ և ռուս փոր­ձա­գետ­նե­րի միջև։ Այս­պի­սով, երևա­նյան մի շարք փոր­ձա­գետ­նե­րի դիր­քո­րոշ­մամբ, քն­նար­կե­լով հայ­կա­կան բա­նա­կի դեմ Ադր­բե­ջա­նի դի­վեր­սիա­յի փոր­ձի առն­չու­թյամբ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան այն հատ­վա­ծը, ո­րում նա ակ­նար­կում է Մինս­կի խմ­բի ան­դամ եր­կր­նե­րից ինչ-որ մե­կի ա­նըն­դու­նե­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոշ­ված է հա­մա­րել, որ Լավ­րովն ար­ձա­գան­քել է հենց Թուր­քիա­յի սպառ­նա­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Իս­կա­պես, թուր­քե­րը պաշ­տո­նա­պես և՛ Մինս­կի խմ­բի կազ­մում են, և՛ ԵԱՀԿ-ի։ Բայց ի­րա­կա­նում Թուր­քիան վա­ղուց հե­ռաց­ված է Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի խա­ղաղ ա­ռա­ջարկ­նե­րի ման­րա­մաս­նե­րի նույ­նիսկ քն­նար­կում­նե­րին որևէ ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նից։ Այ­սինքն՝ ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի և Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջարկ­նե­րի (և նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի)։

Վեր­հի­շենք Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան այդ մա­սը. «Ռու­սա­կան կող­մը նշում է այն բա­նի կարևո­րու­թյու­նը, որ Մինս­կի խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցում դրսևո­րեն ստեղծ­վող ի­րադ­րու­թյան գնա­հա­տա­կան­նե­րում և խու­սա­փեն այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք կա­րող են լար­վա­ծու­թյան լրա­ցու­ցիչ աճ հրահ­րել»։ Եվ ա­հա, ըստ մեր փոր­ձա­գետ­նե­րի, ՌԴ նա­խա­րա­րի հենց այդ խոսքն էլ պետք է գնա­հա­տել որ­պես Թուր­քիա­յին ուղղ­ված ազ­դան­շան, ո­րով­հետև Մինս­կի խմ­բի ան­դամ­նե­րից միայն այդ եր­կիրն է Հա­յաս­տա­նի հաս­ցեին սպառ­նա­լից ե­լույթ ու­նե­ցել։ Եվ իբր հենց այդ պատ­ճա­ռով, այ­սինքն՝ Լավ­րո­վի ակ­նար­կի, ՀԱՊԿ-ի մշ­տա­կան խոր­հր­դի ար­տա­հերթ նիս­տը ձեռն­պահ է մնա­ցել կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյու­նից։

Սա­կայն, մեր կար­ծի­քով, միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է ա­մեն ինչ պարզ ու հաս­կա­նա­լի։ Շատ հայտ­նի ռուս փոր­ձա­գետ, պաշ­տո­նա­թող գն­դա­պետ և «Կոմ­սո­մոլս­կա­յա պրավ­դա­յի» ռազ­մա­կան մեկ­նա­բան Վիկ­տոր Բա­րա­նե­ցը հու­լի­սի 14-ին հա­մոզ­մունք է հայտ­նել, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յիս սրու­մը կա­րող է լի­նել Բաք­վի թի­կուն­քում կանգ­նած ԱՄՆ-ի ձեռ­քի գոր­ծը։ «Բա­ցառ­ված չէ, որ ԱՄՆ-ը ցան­կա­նում է Ռու­սաս­տա­նը ներգ­րա­վել ևս մեկ հա­կա­մար­տու­թյան մեջ։ Դա կլի­նի չոր­րորդ տե­ղա­յին հա­կա­մար­տու­թյու­նը, ո­րում այս կամ այն կերպ ներգ­րավ­ված կլի­նի Մոսկ­վան, ե­թե հաշ­վի առ­նենք Սի­րիան, Լի­բիան ու Դոն­բա­սը։ Հենց դա էլ ԱՄՆ-ի մար­տա­վա­րու­թյունն է,- են­թադ­րում է Բա­րա­նե­ցը,- որ Ռու­սաս­տա­նին պար­տադ­րեն հա­զար կտոր լի­նե­լու միան­գա­մից մի քա­նի ուղ­ղու­թյամբ և դրա­նով վա­տաց­նեն նրա տն­տե­սա­կան դրու­թյու­նը, քա­նի որ, նե­րե­ցեք, բայց ար­կե­րը նույն­պես գին ու­նեն։ Այս­պի­սով, դա կա­րող է նույ­նիսկ լի­նել Ռու­սաս­տա­նի դեմ Արևմուտ­քի նոր ռազ­մա­վա­րու­թյան ու մար­տա­վա­րու­թյան թաքն­ված ձև։ Եվս եր­կու եր­կիր հա­նել ի­րար դեմ, իսկ Ռու­սաս­տա­նը, ի­հար­կե, մի կողմ քաշ­ված չի մնա։ Թվում է, թե հենց այդ սխե­մա­յով էլ հի­մա գոր­ծում է ԱՄՆ-ը»։

Սկզ­բուն­քո­րեն եր­կու տե­սա­կետ­ներն ի­րար չեն բա­ցա­ռում, ինչ­քան էլ դա տա­րօ­րի­նակ թվա։ Նախ՝ ԱՄՆ-ի մա­սին. Թրամ­փի հա­մար մո­տե­նում է ընտ­րու­թյու­նը։ Ինչ ա­սես, որ չես ա­նի «ճեղք­ման» հա­մար, երբ ա­մե­նու­րեք Վա­շինգ­տո­նի քա­ղա­քա­կա­նու­թյան ձա­խո­ղում­ներն են՝ սկ­սած Հե­ռա­վոր Արևել­քից և վեր­ջաց­րած Եվ­րո­պա­յով։ Ինչ ա­սես, որ չես ա­նի իս­կույն թու­լաց­նե­լու հա­մար ՌԴ-ն, Ի­րա­նը, ՉԺՀ-ն կամ էլ այդ բո­լոր եր­կր­ներն ա­ռան­ձին-ա­ռան­ձին։ Հա­յերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը՝ հեչ, մա­տա­ղա­ցու են... Երկ­րորդ. փա­կու­ղում է նաև թուրք նա­խա­գահ Էր­դո­ղա­նը. տա­րա­ծաշր­ջա­նա­յին պար­տու­թյուն­ներ Ի­րա­քում, Սի­րիա­յում, հի­մա նաև Լի­բիա­յում։ Իսկ Ան­կա­րա­յում բարձ­րա­ձայն խո­սում են, որ 2023 թ., ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Էր­դո­ղա­նը կփոր­ձի վե­րըն­տր­վել։ Ա­հա և ա­ռիթ, որ ԱՄՆ-ի և Թուր­քիա­յի ջան­քերն ըն­կալ­վեն միա­տե­սակ՝ որ­պես սպառ­նա­լիք։ Մեր դեպ­քում դա ոչ միայն Ռու­սաս­տա­նի ա­պա­կա­յու­նաց­ման, այլև Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք է։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 14370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ