Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հաղ­թե­լու ենք

Հաղ­թե­լու ենք
29.09.2020 | 00:34

Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես:
Վազգեն Սարգսյան

Սեպ­տեմ­բե­րի 27-ի ա­ռա­վո­տյան Ադր­բե­ջա­նը սկ­սեց հեր­թա­կան ագ­րե­սիան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ՝ շփ­ման գծի եր­կայն­քով: Մենք հաղ­թե­լու ենք, ինչ­պես հաղ­թել ենք միշտ, հար­ցը հաղ­թա­նա­կի գինն է: Եվ՝ վեր­ջա­պես օգ­տա­գոր­ծե­լու՞ ենք մեր ռազ­մա­կան հաղ­թա­նա­կը ի­րա­վա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տե­րում:


Ին­չու՞ Ա­լիևը գնաց ար­կա­ծախ­նդ­րու­թյան հենց հի­մա: Ո­րով­հետև այլևս ժա­մա­նակ չու­նի: Նրա հա­մար տագ­նա­պի ազ­դան­շան էր Բե­լա­ռու­սը, որ վկա­յեց՝ երկ­րում ընդ­դի­մու­թյուն չլի­նե­լը չի նշա­նա­կում հա­վերժ իշ­խա­նու­թյուն: Ա­լիևը ժա­մա­նակ չու­նի, ո­րով­հետև այլևս պետք չէ ոչ մի երկ­րի՝ իբրև իշ­խա­նու­թյուն: Նույ­նիսկ Թուր­քիա­յին, որ վա­ղուց է ցան­կա­նում եր­կու պե­տու­թյուն­նե­րը միա­վո­րել: Ա­լիևը նախ և ա­ռաջ պետք չէ սե­փա­կան ժո­ղովր­դին, ու դա դա­տավ­ճիռ է: Նրան մնում է միայն պա­տե­րազ­մը՝ ա­պա­ցու­ցե­լու, որ ին­քը տաս­նա­մյակ­նե­րով չի խա­բել ու չի մո­լո­րեց­րել ադր­բե­ջան­ցի­նե­րին՝ հայ­տա­րա­րե­լով, որ ի­րենց բա­նա­կը կա­րող է Ղա­րա­բա­ղի հար­ցը մի քա­նի օ­րում լու­ծել: Հի­մա՝ նաև այն պատ­ճա­ռով, որ մեկ ա­միս է մնում ԱՄՆ նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րին, ո­րի ար­դյուն­քից է կախ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շատ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քը: Ա­լիևը կար­ծում է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ ԱՄՆ նա­խա­գա­հը խո­րա­պես ան­տար­բեր է Հա­րա­վա­յին Կով­կա­սում ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նկատ­մամբ, և ու­րեմն՝ ինքն ա­զատ է լի­նել սադ­րիչ. ԱՄՆ-ը չի խառն­վե­լու: Հի­մա նաև այն պատ­ճա­ռով, որ Ա­լիևին թվա­ցել է, թե ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ Ֆրան­սիան ևս չե­զո­քու­թյան գո­տում է՝ նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը գե­րա­դա­սում է զբաղ­վել ՈՒկ­րաի­նա­յի, Լի­բա­նա­նի, Բալ­կա­նյան եր­կր­նե­րի, Մեր­ձա­վոր Արևել­քի հար­ցե­րով, բայց ոչ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկ­տով, ուս­տի իր ձեռ­քերն ա­զատ են: Հի­մա նաև այն պատ­ճա­ռով, որ Իլ­համ Ա­լիևը հա­մոզ­ված է՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ Ռու­սաս­տա­նը ժա­մա­նակ է տա­լու հար­ցե­րը ռազ­մա­կան ճա­նա­պար­հով լու­ծե­լու, ինչ­պես 2016-ին էր, և մի­ջամ­տե­լու է, երբ ի­րեն հետ շպր­տեն, իսկ իր ռազ­մա­կան ա­ռա­վե­լու­թյան դեպ­քում՝ ան­հա­պաղ խա­ղա­ղա­պահ­ներ է մտց­նե­լու, որ տաս­նա­մյակ­ներ ե­րա­զում է, ուս­տի ձեռն­տու է սպա­սելն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից բա­ցի ո­չինչ չա­նե­լը: Ա­լիևին իս­կա­պես թվում է, որ իր ձեռ­քը ոչ ոք չի բռ­նե­լու: Մա­նա­վանդ՝ հի­մա դա նշա­նա­կում է՝ Էր­դո­ղա­նի ձեռ­քը, ի­մա՝ մո­ջա­հեդ­նե­րով պրոք­սի պա­տե­րազմ­ներ մղող երկ­րի:


Ի­րա­կա­նում այս պա­տե­րազ­մը մե­րը չէ միայն: Այս պա­տե­րազ­մը ա­ռա­ջին հեր­թին ԵՄ-ի պա­տե­րազմն է, որ տա­րի­նե­րով սի­րա­խա­ղեր է ա­նում Թուր­քիա­յի հետ ու մի­լիար­դա­վոր եվ­րո­ներ հատ­կաց­նում Ան­կա­րա­յին՝ փա­կե­լու միգ­րանտ­նե­րի հոս­քը ԵՄ, բայյց չու­նի քա­ղա­քա­կան կամք ու խի­զա­խու­թյուն՝ տես­նե­լու, թե ին­չի վրա է Թուր­քիան մի­լիարդ­նե­րը ծախ­սում ու ինչ քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում տա­րա­ծաշր­ջա­նում ու աշ­խար­հում: ԵՄ-ի թողտ­վու­թյունն է, որ Էր­դո­ղա­նը դար­ձել է սպառ­նա­լիք աշ­խար­հին ու թշ­նա­մի է բո­լոր հարևան­նե­րի հետ՝ ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րի պատ­ճա­ռով: Ե­թե Բրյու­սելն Ան­կա­րա­յին կանգ­նեց­ներ Սի­րիա­յում, Ի­րա­քում, Լի­բիա­յում ու Մի­ջերկ­րա­կա­նում, այ­սօր այս պա­տե­րազ­մը չէր սկս­վի, Ադր­բե­ջա­նը խա­մա­ճիկ չէր դառ­նա Թուր­քիա­յի ձեռ­քում:


Այս պա­տե­րազ­մը ա­ռա­ջին հեր­թին ՆԱ­ՏՕ-ի պա­տե­րազմն է, ո­րի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գը մտա­հոգ­ված է ռու­սա­կան սպառ­նա­լի­քով, բայց չի կա­րո­ղա­նում հրա­պա­րա­կավ գնա­հա­տել, թե հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի ինչ սպառ­նա­լիք է իր ան­դամ Թուր­քիան հենց ՆԱ­ՏՕ-ին: Իս­կա­պես ՆԱ­ՏՕ-ի ու­ղե­ղը մե­ռած է, ինչ­պես Ֆրան­սիա­յի նա­խա­գահն էր ա­սել, այ­լա­պես չէր կա­րող դա­շին­քը հա­մար­ժեք գնա­հա­տա­կան չտալ իր ան­դա­մի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, որ հա­կա­սում են իր կա­նո­նադ­րու­թյա­նը, ռազ­մա­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րին ու գո­յու­թյան տրա­մա­բա­նու­թյա­նը: ՆԱ­ՏՕ-ի պատ­մու­թյան մեջ նոն­սենս է, որ իր ան­դա­մը իբրև ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն պրոք­սի պա­տե­րազմ­ներ է մղում Մեր­ձա­վոր Արևել­քից Ար­ցախ: ՈՒ ՆԱ­ՏՕ-ն այս­քա­նից հե­տո կրա­կը դա­դա­րեց­նե­լու կո­չը ու՞մ է ա­նում: Սա ցի­նիզմ է:
Այս պա­տե­րազ­մը նախ և ա­ռաջ ԱՄՆ-ի պա­տե­րազմն է, միայն Վա­շինգ­տո­նը կա­րող է կանգ­նեց­նել Էր­դո­ղա­նին, ինչ­պես կանգ­նեց­րեց Մի­ջերկ­րա­կա­նում: Միայն Վա­շինգ­տո­նը կա­րող է հար­ցը փա­կել՝ ճա­նա­չե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: Ա­րա­բա­կան աշ­խար­հի ու Իս­րա­յե­լի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու հա­մար ի­րեն Նո­բե­լյան մր­ցա­նա­կի ար­ժա­նի հա­մա­րող Դո­նալդ Թրամ­փը շանս ու­նի պատ­մու­թյան մեջ մտ­նե­լու ընտ­րու­թյուն­նե­րից մեկ ա­միս ա­ռաջ: Միևնույն է՝ ԱՄՆ քա­ղա­քա­ցի թուր­քերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը նրան ընտ­րու­թյուն­նե­րում ձայն չեն տա­լու ԱՄՆ-Թուր­քիա լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով նա ընտ­րա­զանգ­ված չի կորց­նում, իսկ հա­յե­րի ձայ­նե­րը ստա­նա­լու է:


Այս պա­տե­րազ­մը նախ և ա­ռաջ Ռու­սաս­տա­նի պա­տե­րազմն է, ինքն է սպա­ռա­զի­նում Բաք­վին ու Ան­կա­րա­յին: Ան­կա­րան Մոսկ­վա­յին է ու­զում ա­պա­ցու­ցել, որ տա­րա­ծաշր­ջա­նում ին­քը ևս Կրեմ­լին հա­վա­սար խա­ղա­ցող է, իր խոս­քը ևս պետք է կա­տար­վի՝ ինչ­պես ջա­նում էր թե­լադ­րող լի­նել Սի­րիա­յում, Ի­րա­քում, Լի­բիա­յում ու Լի­բա­նա­նում: Այս պա­տե­րազ­մը ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չլուծ­ված հար­ցե­րի ա­սի­մետ­րիկ պա­տաս­խանն է: ՈՒ Կրեմ­լում դա գի­տեն:
Այս պա­տե­րազ­մը ՀԱՊԿ-ի պա­տե­րազմն է, որ պի­տի ա­պա­ցու­ցի՝ ի վեր­ջո գո­յու­թյուն ու­նի՞, թե՞ ոչ` իբրև ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք: Դի­մե՞լ է Հա­յաս­տա­նը, չի՞ դի­մել, հար­ձակ­վե­լով Ար­ցա­խի վրա Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը վտան­գում են ՀԱՊԿ-ի դիր­քե­րը, որ նախ­կի­նում իր բե­լա­ռու­սա­ղա­զա­խա­կան հատ­վա­ծով պաշտ­պա­նել է Բաք­վին, հի­մա ըն­դա­մե­նը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, որ նույնն է, թե նո­րից պաշտ­պա­նում են Բաք­վին:
Այս պա­տե­րազ­մը նաև Ի­րա­նի պա­տե­րազմն է՝ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րից մեկ տա­րի ա­ռաջ վտան­գի տակ է իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը:


Վեր­ջին հաշ­վով՝ սա մի­ջազ­գա­յին բո­լոր կա­ռույց­նե­րի ու այն եր­կր­նե­րի պա­տե­րազմն է, որ միշտ պա­րի­տե­տա­յին կո­չեր են ա­նում՝ հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լով կող­մե­րի միջև: 21-րդ դարն է, կան, թե չկան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն­ներ շփ­ման գծում, կան ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար­ներ, որ փաս­տա­ցի ա­պա­ցու­ցում են՝ ով է հար­ձակ­վել ու երբ: Պետք է այդ լու­սան­կար­նե­րին բաց աչ­քե­րով նա­յե­լու խի­զա­խու­թյուն ու քա­ղա­քա­կան կամք` ագ­րե­սո­րին՝ ագ­րե­սոր կո­չե­լու: Նրանք բո­լո­րը մե­ղա­վոր են մեր ա­ռաջ, բայց քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ մե­ղա­վոր-ան­մեղ հաս­կա­ցու­թյուն­ներ չկան, կան քա­ղա­քա­կան շա­հեր ու պրագ­մա­տիկ ո­րո­շում­ներ: Ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում վա­ղուց չեն գոր­ծում ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյու­նը, Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տը, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան կոն­վեն­ցիան, տաս­նյակ այլ օ­րենք­ներ ու հա­մա­ձայ­նագ­րեր: Աշ­խար­հը անց­նե­լու է ու­ժե­ղի կող­մը՝ ով հաղ­թեց պա­տե­րազ­մում, նրան էլ պաշտ­պա­նե­լու է՝ սա է այ­սօր­վա ա­մե­նա­գոր­ծուն օ­րեն­քը, հա­մա­ձայ­նա­գի­րը, կոն­վեն­ցիան: Մեզ մնում է միայն հաղ­թե­լը, մենք չու­նենք այ­լընտ­րանք, ո­րով­հետև մեր նա­խորդ հաղ­թա­նակ­նե­րից հե­տո չենք կա­րո­ղա­ցել մեր ռազ­մա­կան հաղ­թա­նա­կը ամ­րագ­րել ի­րա­վա­կա­նո­րեն ու քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճակ տալ: Հա­յաս­տա­նը չա­փա­զանց քա­ղա­քա­կիրթ է՝ վայ­րե­նու դեմ հան­դի­ման, որ թի­րա­խա­վո­րում է քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը, սպա­նում ե­րե­խա­նե­րին ու սպան­ված զին­վոր­նե­րին գլ­խա­տում, սպառ­նում Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ը հր­թի­ռա­կո­ծել… Մեր հաղ­թա­նա­կը պետք է ար­ձա­նագր­վի, ոչ թե մնա պատ­մու­թյան ան­նալ­նե­րում: Այդ­պես ե­ղավ 1994-ին, երբ կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տի փո­խա­րեն Ռու­սաս­տա­նի թեթև ձեռ­քով մեզ պար­տադր­վեց զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գիր: Այդ­պես ե­ղավ 2016-ին, երբ մեզ կան­խե­ցին կորց­րա­ծը վե­րա­դարձ­նե­լիս:


Մեզ պար­տադր­ված է պա­տե­րազմ, ո­րի նպա­տա­կը Հա­յաս­տա­նի ու հա­յու­թյան վե­րա­ցումն է իր բնօր­րա­նում: Ե­թե նույ­նիսկ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը հա­մա­ձայ­նեին Ադր­բե­ջա­նի սուբս­տան­ցիո­նալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի պա­հան­ջին՝ հանձ­նել ա­զա­տագր­ված շր­ջան­նե­րը, Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը չէր ճա­նաչ­վե­լու, ոչ միայն Ար­ցա­խի, այլև Հա­յաս­տա­նի ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյունն էր դր­վե­լու սպառ­նա­լի­քի տակ: Դա ի­մա­ցել են, գի­տեն, հաս­կա­նում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր ժա­մա­նակ­նե­րի բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը: Փաս­տա­ցի հի­մա ու այս­տեղ մենք չպետք է սպա­սենք, թե հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյու­նը ինչ գնա­հա­տա­կան կտա ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­նի, մեր կռի­վը մենք պետք է կռ­վենք ու մեր հաղ­թա­նա­կը մենք պետք է հաղ­թենք:

ՈՒ հենց հի­մա է պա­հը, որ պետք է ստո­րագր­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան միջև ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քը: Ե՞րբ, ե­թե ոչ հի­մա, երբ այլևս Ադր­բե­ջա­նը ինքն է պար­տադ­րում քայ­լեր, ո­րոն­ցից մենք խու­սա­փում էինք՝ խու­սա­փե­լով պա­տե­րազ­մից: Հենց հի­մա պետք է քն­նարկ­վի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու հար­ցը, իր սկ­սած պա­տե­րազ­մով Բա­քուն ինքն է ի­րա­վի­ճա­կի այդ զար­գա­ցու­մը կան­խո­րո­շում: Մենք չէինք ճա­նա­չում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, որ չվ­տան­գենք բա­նակ­ցու­թյուն­նե­րը, Բա­քուն մեր­ժել է բա­նակ­ցու­թյուն­նե­րը ու փո­խա­րի­նել պա­տե­րազ­մով: Մենք չէինք ճա­նա­չում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ հա­մա­րե­լով, որ կն­շա­նա­կեր պա­տե­րազմ, մենք ար­դեն պա­տե­րազ­մի մեջ ենք: ՈՒ պա­տե­րազ­մին զու­գա­հեռ հենց հի­մա ու հենց այս­տեղ պետք է Երևանն ու Ստե­փա­նա­կեր­տը ա­նեն ի­րենց վճ­ռա­կան քայ­լը: Զու­գա­հեռ, ոչ թե պա­տե­րազ­մի ել­քին սպա­սե­լով, ո­րով­հետև դա ևս հաղ­թա­նակ է: Դա նոր ի­րա­վի­ճա­կի հա­մար­ժեք ար­ձա­գանք է, ի­րա­վի­ճակ, որ­տեղ մենք չենք նա­խա­հար­ձակ ե­ղել, բայց վեր­ջին խոս­քը ա­սում է հաղ­թո­ղը, իսկ հաղ­թո­ղը մենք ենք լի­նե­լու: Բայց այս ան­գամ պետք է ամ­բող­ջա­կան հաղ­թենք: Ա­ռանց հետ նա­յե­լու՝ ո՞վ ու՞մ ի՞նչ է ա­սել, ե՞րբ է ա­սել ու ին­չու՞: Ա­ռանց կոն­ֆի­դեն­ցիալ բա­ցա­հայ­տում­նե­րի: Ա­ռանց հե­տուա­ռա­ջի: Թուր­քա­յի ա­վիա­ցիան որ­քան էլ զի­նած լի­նի, Բաք­վին Աֆ­րի­նից մո­ջա­հեդ­ներ փո­խադ­րի՝ Ար­ցա­խի դեմ կռ­վե­լու, որ­քան էլ հայ­տա­րա­րի, թե Ադր­բե­ջա­նի կող­քին է, Ան­կա­րան գլ­խա­վոր պար­տու­թյու­նը կրե­լու է հենց Թուր­քիա­յում, Բա­քուն՝ Ադր­բե­ջա­նում: Դա է նրանց դա­տավ­ճի­ռը, որ Հա­յաս­տա­նը չի կա­յաց­րել, այլ ի­րենք՝ ի­րենց պատ­մու­թյամբ: Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյու­նը Բաք­վին՝ Ադր­բե­ջա­նը դարձ­նում է մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում իզ­գոյ եր­կիր՝ ինչ­պես ինքն է: Դա գի­տեն Ե­գիպ­տո­սում, Հու­նաս­տա­նում, Կիպ­րո­սում, Ա­ՄԷ-ում, Իս­րա­յե­լում, Ի­րա­նում, Ֆրան­սիա­յում, Ի­տա­լիա­յում, որ ի­րենց անձ­նա­կան պատ­ճառ­ներն ու­նեն Էր­դո­ղա­նին իր տե­ղը ցույց տա­լու: Պետք է օգ­տա­գոր­ծել շա­հե­րի բա­խու­մը՝ ի շահ մեզ:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Սեպ­տեմ­բե­րի 26-ին ԱՄՆ դես­պա­նատ­նե­րը Հա­յաս­տա­նում ու Ադր­բե­ջա­նում կոչ էին ա­րել ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին՝ ի­րենց իսկ անվ­տան­գու­թյան հա­մար սահ­մա­նա­փա­կել տե­ղա­շար­ժե­րը: Ե­թե հա­մե­մա­տենք ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին հոր­դոր­վող աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քը, ստաց­վում է հե­տաքր­քիր պատ­կեր: Երևա­նում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը խոր­հուրդ է տա­լիս Տա­վուշ չգ­նալ՝ Դի­լի­ջան ազ­գա­յին պար­կի սահ­ման­նե­րից այն կողմ M4 և M16 մայ­րու­ղի­նե­րով չերթևե­կել: Բաք­վում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը խոր­հուրդ է տա­լիս դուրս չգալ Ապ­շե­րո­նի թե­րակղ­զուց: Այ­սինքն՝ ԱՄՆ դես­պա­նա­տան գնա­հա­տա­կա­նով՝ Հա­յաս­տա­նում վտանգ­ված է Տա­վու­շի մար­զը, Ադր­բե­ջա­նի ամ­բողջ տա­րածքն է վտան­գա­վոր մինչև Կաս­պից ծով: Գու­ցե ա­մե­րի­կա­ցի­նե­րը մեզ­նից ա­վե­լին գի­տեն: Կամ բրի­տա­նա­ցի­նե­րը, որ զար­մա­նում էին՝ ին­չու՞ է Ա­լիևը հա­վա­քում քա­ղա­քա­ցի­նե­րի պի­կապ­նե­րը ու ռազ­մա­կան դրու­թյուն չհայ­տա­րա­րե­լով՝ տո­տալ զո­րա­հա­վաք է սկ­սել: Հա­յաս­տա­նում ևս հայ­տա­րար­վեց ռազ­մա­կան դրու­թյուն, հա­զա­րա­վոր կա­մա­վոր­ներ Ար­ցա­խում են: Ցա­վոք, ար­դեն զո­հեր էլ կան, լույս իջ­նի նրանց հո­գուն, որ եր­կն­քից են մեզ պաշտ­պա­նում: Ռազ­մա­կան դրու­թյու­նը են­թադ­րու՞մ է ՀՀ 4 նա­խա­գահ­նե­րի քա­ղա­քա­կան ռե­սուր­սի հա­մախմ­բում՝ հա­նուն հաղ­թա­նա­կի, թե՞ դեռ կռիվ-կռիվ ենք խա­ղա­լու ներ­սում, իսկ թշ­նա­մուն՝ մեզ մաս­նա­տե­լու տար­բե­րակ ենք տա­լու: Մենք հաղ­թե­լու ենք, ինչ­պես հաղ­թել ենք միշտ, հար­ցը հաղ­թա­նա­կի գինն է: ՈՒ ինչ սահ­ման­ներ էլ մե­ծա­նան, տա Աստ­ված, որ չմե­ծա­նան Ե­ռաբ­լու­րի սահ­ման­նե­րը: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 7562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ