Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵՄ դեսպանն ասաց՝ համակրանքը մեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը

ԵՄ դեսպանն ասաց՝ համակրանքը մեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը
20.10.2020 | 16:29

ՀՀ-ում ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին՝ չնայած որոշակի բախումներ եղան ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված՝ ԵՄ դեսպանատանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Արցախի ճանաչման պահանջով ակցիայի մասնակիցներից երեքի հետ հանդիպումից հետո ասաց նրանցից մեկը:

«ԵՄ դեսպանն ասաց՝ համակրանքը մեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Այն հարցին, թե եթե գիտեն, ինչու են առաջին ելույթում հայկական կողմին որակել ագրեսոր և միայն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից հետո մեղմել են հաջորդ հայտարարության տեքստը, դեսպանը մի քիչ կարկամեց, բայց ասաց, թե ԵՄ որոշումները միակողմանի չեն ընդունվում: Վերջնական գնահատականը հնչեցնում են 20 և ավելի երկրներ, իսկ ՀՀ-ում ԵՄ դեսպանատնից միայն կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական»,-ներկայացրեց հանդիպման մասնակիցը: Նրա խոսքով՝ ԵՄ դեսպանին ասել են, որ այսօր բոլոր եվրոպական կառույցները նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016-ին Ապրիլյան պատերազմի ժամանակ:

«2016-ին մեր գերիների նկատմամբ խոշտանգումների, դիակների նկատմամբ անարգանքի մասին փաստերը ՀՀ և ԱՀ մարդու իրավունքի պաշտպանները ներկայացրել էին միջազգային ատյաններին, և բոլորը մնացել էին անպատասխան, որի հետևանքով Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց»,-ասաց նա: Թեև ԵՄ դեսպանին խոշտանգումների տեսանյութերը ցուցադրելու հնարավորություն չեն ունեցել, սակայն պատմել են դրանց մասին, իսկ ԵՄ դեսպանն արձագանքել է, որ ծանոթ է տիրող իրավիճակին, և իրենք ուսումնասիրում են բոլոր տեսանյութերն ու լուսանկարները: «Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր, դա տեսանելի էր: Նա ասաց, որ մեծագույն ցավ է ապրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման պատճառով»,-ասաց նա՝ հավելելով, թե հանդիպման ընթացքում դարձյալ ընդգծել են, որ Արցախի հարցն ունի մեկ լուծում, և դա Արցախի ճանաչումն է:
ԵՄ դեսպանի հետ հանդիպման երեք մասնակիցներից մյուսն էլ հայտարարեց՝ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, բայց նա պնդում էր ԵՄ տեսակետը, այն է՝ միջազգայնորեն ընդունված օրենքներ. «Մասնավորապես շեշտվեց տարածքային ամբողջականության թեման, բայց մենք ավելի քան կարևոր համարեցինք ազգերի ինքնորոշման հարցը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 3331

Մեկնաբանություններ