Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար
23.10.2020 | 00:11

(Նախորդ մասը)

Այս­տեղ մենք պար­տադր­ված ենք մի­ջամ­տե­լու։ Կամ վեր­լու­ծա­բա­նը չի տի­րա­պե­տում հար­ցի էու­թյա­նը, կամ մի­տում­նա­վոր ստում է։ Դեռ Տա­վու­շի հու­լի­սյան դեպ­քե­րից հե­տո Մոսկ­վան ԱԳՆ-ի մա­կար­դա­կով հաս­կաց­րեց թուր­քե­րին, որ Ան­կա­րա­յի հա­մար տեղ չկա Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման գոր­ծում։ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն, ար­դեն ներ­կա­յիս պա­տե­րազ­մի սան­ձա­զեր­ծու­մից հե­տո, հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նել է, որ Ար­ցա­խի հա­մար Ան­կա­րան պա­հան­ջել է «սի­րիա­կան տար­բե­րա­կը», ո­րին ռուս­նե­րը կտ­րուկ մեր­ժու­մով են պա­տաս­խա­նել։ Չա­վու­շօղ­լուի ա­սա­ծից բա­ռա­ցիո­րեն բխում էր՝ մենք հենց այդ ժա­մա­նակ օգ­նե­ցինք Իլ­համ Ա­լիևին։ Չնա­յած ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, որ թուր­քերն են Ա­լիևին ստի­պել, որ «օգ­նի» Ան­կա­րա­յին, ո­րով­հետև Մոսկ­վան եր­կար ժա­մա­նակ թքա­կոծ էր ա­նում ան­ձամբ Չա­վու­շօղ­լուին։ Ե՛վ Սի­րիա­յում, և՛ Լի­բիա­յում, և, ա­ռա­վել ևս, Ար­ցա­խում։


Վե­րա­դառ­նանք ՈՒ­րու­մո­վի գա­ղա­փար­նե­րին. «Այս­տեղ, հա­վա­նա­բար, Էր­դո­ղա­նի գլ­խա­վոր վրի­պումն է։ Ե՛վ բլիցկ­րի­գը չհա­ջող­վեց, և՛ ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման սե­ղա­նի շուր­ջը Թուր­քիան տեղ չի ստա­նա։ ՈՒղ­ղա­կիո­րեն ա­սենք, որ հօ­գուտ առ­կա ձևա­չա­փի պահ­պան­ման ա­ռա­ջին հեր­թին հան­դես կգա Ռու­սաս­տա­նը։ Եվ այն պատ­ճա­ռով, որ Թուր­քիան թշ­նա­մի է հա­կա­մար­տու­թյան կող­մե­րից մե­կին, ան­գամ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չու­նի նրա հետ, այ­սինքն, ըստ սահ­ման­ման, չի կա­րող միջ­նորդ լի­նել։ Հաշ­վի առ­նե­լով վերևում աս­վա­ծը՝ ի­րադ­րու­թյան հեր­թա­կան սր­ման դեպ­քում ԱՄՆ-ը կա­րող է մի կողմ քաշ­վել ու թող­նել, որ «վատ տղա­նե­րը» դե­մառ­դեմ պար­զեն ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, իսկ Ֆրան­սիան բարձ­րա­գոչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նե­լու, ո­րոնք հա­ճո կլի­նեն տե­ղի հայ­կա­կան լոբ­բիին, բայց բա­ցար­ձա­կա­պես ա­նի­մաստ կլի­նեն գործ­նա­կան տե­սա­կե­տից։ Եվ այդ ըն­թաց­քում կկորց­նեն միջ­նոր­դի կար­գա­վի­ճա­կի ի­րա­վուն­քը, ինչն էլ ի­րա­կա­նում տե­ղի է ու­նե­նում նաև հի­մա։ Դա­տե­լով ա­ռողջ ցի­նիզ­մի շր­ջա­նա­կում՝ դեռ մի քա­նի տա­րի ա­ռաջ կա­րե­լի էր հնա­րա­վոր հա­մա­րել, որ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան լիո­վին ըն­դու­նակ են պայ­մա­նա­վոր­վե­լու։ Ոչ թե ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գոր­ծում, այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, գրոս­մայս­տեր Մի­խա­յիլ Տա­լի ո­ճով փո­խա­նա­կում­նե­րով կոմ­բի­նա­ցիա­ներ ա­նե­լով ամ­բողջ տախ­տա­կով մեկ։ Բայց այդ­պես չար­վեց. քաղ­գոր­ծիչ­նե­րին խորթ է մտ­քի սլաց­քը, նրանք պա­տաս­խա­նա­տու և օգ­տա­պաշտ մար­դիկ են, ու­զում են ստա­նալ ա­մեն ինչ՝ փո­խա­րե­նը ո­չինչ չտա­լով։ Էլ ի՞նչ կոմ­բի­նա­ցիա­նե­րի մա­սին է խոս­քը։


Երևում է՝ թուրք ա­ռաջ­նոր­դից Կրեմ­լում էլ են սկ­սել հոգ­նել։ Էր­դո­ղա­նը ճա­մար­տա­կու­թյուն­ներ է տե­ղում Թուր­քիա­յի ինչ-որ պատ­մա­կան ու ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րի մա­սին Ղրի­մում, Կով­կա­սում, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում և նույ­նիսկ Թա­թարս­տա­նում՝ ռու­սա­կան այդ տա­րա­ծաշր­ջա­նի ղե­կա­վա­րին օս­մա­նյան բա­րի սո­վո­րու­թյամբ «եղ­բայր» ան­վա­նե­լով։ Բայց դա ար­դեն վե­րա­բե­րում է ոչ թե մի­ջանձ­նա­յին «քի­միա­յին», ինչ­պես ա­սում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը, այլ «միջ­պե­տա­կան» կա­պե­րին։ Այդ­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է պատժ­վեն։ Բա­ցի դրա­նից, ինչ­պես Էր­դո­ղա­նի, այն­պես էլ նրա կու­սակ­ցու­թյան ժո­ղովր­դա­կա­նու­թյունն է ան­շե­ղո­րեն նվա­զում։ Նախ­կին վե­հու­թյամբ հեշտ է «գոր­ծի գցել» հետ­կայ­սե­րա­կան հա­մախ­տա­նի­շով տա­ռա­պող ժո­ղովր­դին, բայց ոչ 100 տա­րի անց։ Թուր­քե­րի մեջ զար­մա­նա­լիո­րեն զու­գակց­վում են նիր­հած ազ­գայ­նա­կա­նու­թյու­նը և գոր­ծա­րար ճարպ­կու­թյու­նը, նրանց մե­ծա­մաս­նու­թյան հա­մար «Ոս­կե­դա­րը» Սու­լեյ­ման I-ի (1520-66 թթ.) Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը չէ (Էր­դո­ղա­նը միան­գա­մայն լր­ջո­րեն ա­ռա­ջար­կում է վե­րաց­նել նույ­նիսկ երկ­րին շա­հա­վետ 1923 թ. Լո­զա­նի պայ­մա­նա­գի­րը)։ Նրանց հա­մար «ոս­կե­դա­րը» ի­րենց ե­րի­տա­սար­դու­թյան տա­րի­ներն էին, երբ ոչ­խա­րի հո­տե­րը քշում էին Ան­թա­լիա­յի կենտ­րո­նա­կան փո­ղո­ցով, էլ չենք խո­սում Ա­լա­նիա­յի, Բոդ­րու­մի, Կե­մե­րի կամ Մար­մա­րի­սի մա­սին։ Բայց եվ­րո­պա­ցի զբո­սաշր­ջիկ­ներն ար­դեն փոր­ձել են «թուր­քա­կան Ռի­վիե­րան», իսկ Ներ­քին Ա­նա­տո­լիա­յից սե­րած գեղ­ջուկ տղան կա­րող է ցան­կա­ցած գործ սկ­սել ու դուրս գալ չքա­վո­րու­թյու­նից։ Այ­սօր Թուր­քիան կանգ­նած է էմ­բար­գո­յի շե­մին, ո­րը կվե­րա­բե­րի ոչ միայն «Բայ­րակ­թար» ա­նօ­դա­չու­նե­րի սեն­սոր­նե­րին։ Եվ սրա նա­խա­ձեռ­նո­ղը ե­ղել է Սաու­դյան Ա­րա­բիան, ո­րը փա­կել է Թուր­քիա ներդ­րում­ներն ու զբո­սաշր­ջու­թյու­նը, ար­գե­լել է թուր­քա­կան տեքս­տի­լի և տխ­րահռ­չակ լո­լիկ­նե­րի ներ­մու­ծու­մը։ Այդ­պի­սին է Էր­դո­ղա­նի այն ա­սա­ծի պա­տաս­խա­նը, թե տա­րա­ծաշր­ջա­նի ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րը «դեռ ե­րեկ գո­յու­թյուն չու­նեին և հա­վա­նա­բար գո­յու­թյուն չեն ու­նե­նա վա­ղը»։ Է­լի մի քա­նի այդ­պի­սի սխալ, և Ակ-սա­րա­յի տի­րո­ջը կա­րող են պա­լա­տից դուրս ա­նել մեկ օ­րում։ Իսկ ա­հա ստա­տուս քվոն որևէ տեղ, ա­սենք նույն Ղա­րա­բա­ղում, ե­թե թույլ տան, որ Էր­դո­ղանն այն­տեղ մտ­նի որ­պես «միջ­նորդ», ար­դեն չի հա­ջող­վի վե­րա­կանգ­նել. նրան ար­ված զի­ջում­նե­րը կփո­խանց­վեն հետ­նորդ­նե­րին։ Ի վեր­ջո, նա Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սը տնօ­րի­նող յո­թե­րորդ թուրք նա­խա­գահն է։ Ի դեպ, բա­ցառ­ված չէ նաև Բրյու­սե­լի հետ նրա հաշտ­վե­լու տար­բե­րա­կը, ա­սենք, պան­թուր­քիզ­մը (նաև նեոօս­մա­նիզ­մը) Կով­կա­սի, Մեր­ձա­վոր Արևել­քի, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի «ժո­ղովր­դա­վա­րաց­ման» և ՆԱ­ՏՕ-ի հա­րա­վա­յին թևը Չի­նաս­տա­նի սահ­ման­նե­րին հասց­նե­լու հա­մար որ­պես գոր­ծիք­ներ «վե­րաի­մաս­տա­վո­րե­լու» մի­ջո­ցով։ Հրա­պու­րիչ հե­ռան­կար­ներ են, հա­նուն ո­րոնց կա­րե­լի է նե­րել ա­մեն ինչ»,- կար­ծում է Հա­կո­բյան-ՈՒ­րու­մով փոր­ձա­գե­տը։


Այս­տեղ ճիշտ է նկա­տա­ռու­մը, որ ա­րա­բա­կան աշ­խարհն ա­տում է թուր­քե­րին, և Բա­շար Ա­սա­դի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­ներն են դրա ճա­կա­տագ­րա­կան (Թուր­քիա­յի հա­մար) հաս­տա­տու­մը, ոչ թե Սաու­դյան Ա­րա­բիա­յի վա­հա­բա­կան թա­գա­վո­րու­թյան դի­վա­նա­գի­տա­կան ե­լույ­թը։ Բայց, հա­վա­նո­րեն, նույ­նիսկ Ռու­սաս­տա­նում «ո­մանք» (ո­րոնց հա­յացք­ներն էլ ար­տա­ցո­լում է ՈՒ­րու­մո­վի ու­սում­նա­սի­րու­թյու­նը) հակ­ված չեն Սի­րիան հա­մա­րե­լու ա­րա­բա­կան աշ­խար­հի հա­կա­թուր­քա­կան պայ­քա­րի դրո­շա­կա­կիր, չնա­յած Մեր­ձա­վոր Արևել­քի բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, սկ­սած 2012-ից, վկա­յում են Ա­րաբս­տա­նի նոր ա­ռա­ջա­տար երկ­րի՝ Սի­րիա­յի մա­սին։ Մի՞­թե 2012-16 թթ., Թուր­քիան ու Սաու­դյան Ա­րա­բիան բա­րի­կադ­նե­րի նույն կող­մում չէին հենց Ի­րա­քի և Սի­րիա­յի դեմ ա­հա­բեկ­չա­կան ագ­րե­սիա­յի ժա­մա­նակ։ Թեր­թեք այդ թվա­կան­նե­րի հա­մա­ցան­ցա­յին է­ջե­րը և կհա­մոզ­վեք, որ սաուդ­ցի­ներն ու թուր­քե­րը Բա­շար Ա­սա­դի, Ի­րա­նի, շիա­նե­րի ա­մե­նաակ­տիվ թշ­նա­մի­ներն էին։ Այն­պես որ, ե­թե նույ­նիսկ ինչ-որ մե­կը ո­րո­շի «պատ­ժել» Էր­դո­ղա­նին, ինչ­պես վեր­ջերս նա­խազ­գու­շաց­նում էր ԱՊԼ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ահ­մեդ Ա­բուլ Գեյ­թը, ա­պա «պատ­ժի» մեկ­նար­կը կլի­նեն ա­մենևին էլ ոչ Սաու­դյան Ա­րա­բիա­յի հա­կա­թուր­քա­կան ե­լույթ­նե­րը։


Այ­նուա­մե­նայ­նիվ, մեզ օգ­տա­կար է մինչև վերջ ի­մա­նալ Հա­կո­բյան-ՈՒ­րու­մո­վի և ՌԴ այն շր­ջա­նակ­նե­րի տե­սա­կե­տը, ո­րոնց նա այս կամ այն ձևով ներ­կա­յաց­նում է։ Չէ՞ որ պետք է ի­մա­նալ, թե այ­սօր աշ­խար­հի ա­ռաջ ինչ­պի­սի Ռու­սաս­տան է կանգ­նած։ «Էր­դո­ղա­նի ճա­կա­տագ­րա­կան սխա­լը կա­րող է դառ­նալ նաև Ղա­րա­բա­ղը, ե­թե նաև նախ­կին ԽՍՀՄ-ի և Ռու­սա­կան կայս­րու­թյան սահ­ման­նե­րը (ո­րոնք այլ կերպ էին անց­նում և ոչ հօ­գուտ Թուր­քիա­յի) նրա հա­մար «աշ­խար­հագ­րա­կան նո­րու­թյուն» են։ Ընդ ո­րում, խոս­քը ռուս-թուր­քա­կան նոր պա­տե­րազ­մի մա­սին չէ։ ՈՒ­ժեղ­նե­րի հետ պա­տե­րազ­մելն ան­բա­նա­կան է։ Կան ռազ­մա­վա­րու­թյան՝ ա­րյու­նով գր­ված ե­րեք­հա­զա­րա­մյա կա­նոն­ներ, ո­րոնց մեջ ա­մե­նա­կարևոր­նե­րից մե­կը հետևյալն է. հար­վա­ծել հա­կա­ռա­կոր­դի թույլ օ­ղա­կին, թույլ, մե­կու­սաց­ված ստո­րա­բա­ժան­մա­նը։ Ե­թե բա­նը հաս­նի Թուր­քիա­յի հետ պա­տե­րազ­մին, այն կլի­նի միջ­նոր­դա­վոր­ված։ Այս­տեղ չի բե­րել Ադր­բե­ջա­նի բախ­տը։ Նրա թի­կուն­քում Ռու­սաս­տանն է։ Ա­յո, Թուր­քիան Հա­յաս­տա­նի թի­կուն­քում է։ Բայց Հա­յաս­տա­նում ռու­սա­կան բա­զա կա։ Իսկ պե­տու­թյան զին­ված ու­ժե­րի վրա հար­ձա­կու­մը ագ­րե­սիա­յի գոր­ծո­ղու­թյուն է ըստ ՄԱԿ ԳԱ-ի 1974 թ. «Ագ­րե­սիա­յի սահ­ման­ման» 3-րդ հոդ­վա­ծի դ) կե­տի։ ՌԴ-ի ա­ռաջ­նոր­դի հոկ­տեմ­բե­րի 7-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ յու­րա­քան­չյու­րը լսեց այն, ինչ ու­զում էր։ Ո­մանք՝ այն, որ ԼՂ-ն ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տու մեջ չէ, մյուս­նե­րը՝ որ Հա­յաս­տա­նի դեմ հար­ձա­կու­մը կոշտ պա­տաս­խան կս­տա­նա։ Դուք չե՞ք փոր­ձել ռին­գում կամ գոր­գի վրա մե­նա­մար­տել մո­տա­վո­րա­պես հա­վա­սա­րա­զոր հա­կա­ռա­կոր­դի հետ այն­պի­սի պայ­ման­նե­րով, երբ ձեզ (բայց ոչ նրան) ար­գել­ված է այս կամ այն հար­վա­ծը կամ հնար­քը։ Ղա­րա­բա­ղյան ճա­կա­տը վս­տա­հո­րեն մսա­ղա­ցի է վե­րած­վում։ Կո­րուստ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը ոչ միայն չի պահ­պան­վե­լու, այլև հար­ձակ­ման փոր­ձե­րի շա­րու­նակ­մա­նը զու­գըն­թաց ա­վե­լի շատ է փոխ­վե­լու ոչ հօ­գուտ Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ի։ Իսկ ե­թե այն կանգ առ­նի, ա­պա դա կդառ­նա նա­հան­ջի սկիզ­բը։ Ար­դեն այն­քան էլ ֆան­տաս­տիկ չի թվում կող­մե­րի շփ­ման նոր գծի քար­տե­զը, ո­րում այդ գի­ծը դուրս կգա դե­պի Կու­րը՝ Եվ­լա­խից քիչ ներքև ու ելք կու­նե­նա դե­պի Կաս­պից ծո­վը՝ Կու­րի գե­տա­բե­րա­նի և Ա­րաք­սի հին կաս­պիա­կան գե­տա­բե­րա­նի միջև։ Թա­լիշս­տա­նը Ի­րա­նին կանց­նի ան­հան­գս­տու­թյան հա­մար։ Ադր­բե­ջա­նը խախ­տել է զի­նա­դա­դա­րի ան­ժամ­կետ հա­մա­ձայ­նա­գի­րը։ Այ­սինքն՝ պա­տե­րազմ է սկ­սել։ Նա կա­րող էր հա­մա­ձայ­նագ­րից դուրս գա­լու մա­սին հայ­տա­րա­րել 2-3 ա­միս ա­ռաջ, թե­կուզ 2016 թ. ապ­րի­լին։ Ո­չինչ չշա­հե­լով «հա­կա­հար­ձակ­ման» հան­կար­ծա­կիու­թյու­նից (այն ա­ռանց այդ էլ հան­կար­ծա­կի չդար­ձավ), Ադր­բե­ջա­նը փչաց­րեց իր դիր­քերն աշ­խար­հում։ Հաղ­թա­նա­կի դեպ­քում Ադր­բե­ջա­նը կա­րող է ա­նու­շադ­րու­թյան մատ­նել դա։ Պար­տու­թյան կամ «ոչ-ո­քի» (հաշ­վի առ­նե­լով հա­զա­րա­վոր զո­հե­րը) ար­դյուն­քի դեպ­քում Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը դա կհի­շեց­նեն։ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Վլա­դի­միր Պու­տի­նի, Դո­նալդ Թրամ­փի և Է­մա­նուել Մակ­րո­նի հայ­տա­րա­րու­թյան մեջ կա գրե­թե այն ա­մե­նը, ին­չը ե­ղել է ան­ցյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, բա­նաձևե­րում։ Բա­ցի մե­կից. ան­հե­տա­ցել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին նշու­մը»։


Ա­հա և մո­տե­ցանք ըն­թա­ցիկ պա­հի բարձ­րա­կե­տին, և այդ մա­սին դեռ եր­կար ենք խո­սե­լու։ Իսկ ա­ռայժմ մինչև վերջ հետևենք ՈՒ­րու­մո­վի հե­տաքր­քիր, բայց ոչ միան­շա­նակ դա­տո­ղու­թյուն­նե­րին. «Հե­տո Ադր­բե­ջանն իր ձեռ­քով ոչն­չաց­րեց հար­ձա­կումն ար­դա­րաց­նող իր գլ­խա­վոր փաս­տար­կը։ Հայ­կա­կան կող­մը 25 տա­րի պա­հան­ջում էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) ան­կա­խու­թյան ճա­նա­չու­մը՝ որ­պես հենց ադր­բե­ջա­նա­կան շր­ջա­կա շր­ջան­նե­րի ա­զատ­ման նախ­նա­կան պայ­ման։ Այ­լա­պես ո­չինչ չի խան­գա­րի Ադր­բե­ջա­նին, որ «մի­ջան­կյալ կար­գա­վի­ճա­կը» մեկ­նա­բա­նի իր ու­զած ձևով. ոչ թե՝ «ար­դեն Ադր­բե­ջան չէ», այլ՝ «դեռ Հա­յաս­տան չէ»։ Ի­հար­կե, Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շումն այն­քան էլ «ար­դա­րա­ցի» չէր։ Օ­րի­նակ, ի՞նչ կա­րիք կար ան­վա­նա­փո­խե­լու ադր­բե­ջա­նա­կան բնա­կա­վայ­րե­րը, առն­վազն 5 շր­ջան­նե­րը։ Դա բա­ցա­հայտ ցույց է տա­լիս, որ մտա­դիր չեն դրանք վե­րա­դարձ­նե­լու։ ՈՒ­ժե­ղաց­նու՞մ էին բա­նակ­ցա­յին դիր­քե­րը։ ՈՒ­ժե­ղաց­րի՞ն։ Այ­նուա­մե­նայ­նիվ, միջ­նորդ­նե­րի բո­լոր ա­ռա­ջարկ­նե­րը՝ և՛ Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը, և՛ Կա­զա­նի բա­նաձևը, հիմն­վում էին ԼՂ բա­նա­կի նախ­նա­կան նա­հան­ջին զու­գըն­թաց հա­ջոր­դա­կա­նու­թյան վրա։ Իսկ դա իր հեր­թին Բաք­վին ի­րա­վունք էր տա­լիս ա­սե­լու, որ կար­գա­վո­րու­մը շր­ջա­փա­կում է հա­կա­ռա­կորդ կող­մը։ Սեպ­տեմ­բե­րի 27-ը ցույց տվեց, որ հա­յերն ի­րա­վա­ցի էին ի­րենց կաս­կած­նե­րում։ Մինս­կյան հա­ջոր­դա­կա­նու­թյունն ա­ռա­ջար­կելն այ­սու­հետ անհ­նար կլի­նի։ Եվ Ադր­բե­ջա­նի ա­մե­նա­կո­պիտ սխալն էր սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րի և այլ իս­լա­մա­կան­նե­րի ներգ­րա­վու­մը։ Նրանց ոչն­չաց­նե­լու հա­մար պետք չի լի­նի ան­գամ ձևա­կան պատր­վա­կը. բա­վա­րար է ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գո­յու­թյուն ու­նե­ցող հա­յե­ցա­կար­գի այն մա­սը, ո­րը վե­րա­բե­րում է սահ­մա­նա­կից տա­րածք­նե­րում ա­հա­բե­կիչ­նե­րի առ­կա­յու­թյա­նը։ Իսկ ա­հա­բե­կիչ­նե­րի վտա­րու­մը կամ «չե­զո­քա­ցու­մը հրա­վի­րող կող­մի ու­ժե­րով» բա­ցա­սա­բար կանդ­րա­դառ­նա ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի բա­րո­յա­կան ո­գու և մար­տու­նա­կու­թյան վրա։ Իսկ դա, որ կող­մից էլ նա­յես, կլի­նի հան­ձն­վել և դա­վա­ճա­նել դաշ­նակ­ցին։ Նման բա­նը երբևէ չի ամ­րապն­դել ոչ բա­նա­կը, ոչ էլ իշ­խա­նու­թյու­նը»։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 28643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ