Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն. Քաշաթաղի վարչակազմի աշխատակից

Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն. Քաշաթաղի վարչակազմի աշխատակից
25.11.2020 | 21:57

Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ այն պետք է մնար որպես միջանցք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանը։

«Սիրելի սրտացավ հայրենակիցներ. Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջան Բերձոր քաղաքը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ նիկոլ ոչնչության ստորագրածի մեջ Բերձորը պետք է մնար որպես միջանցք»,- գրել է նա։

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ