Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Մելիքյան, Ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին

Ռուբեն Մելիքյան, Ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին
24.12.2020 | 15:41

Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հանրապետության հրապարակում խաղաղ անհնազանդության գործողություններ կատարող քաղաքացիներին ոստիկանությունը զանգվածաբար բռնում է։ Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին», - գրել է նա:

Դիտվել է՝ 5423

Մեկնաբանություններ