Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Չկա ողջամտություն

Չկա ողջամտություն
17.07.2022 | 11:46

Տակավին թարմ է հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլիի արհամարհական քմծիծաղի, «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանով ողջույնի արձագանքը:


25.04.2022 թվագրությամբ հոդվածում մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը ու հավելել, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեզանում արգելված է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը երկիր, առաջարկել էինք արգելել Չավուշօղլիի մուտքը Հայաստան` միաժամանակ գիտակցելով, որ երկրում վարվող քաղաքականության պայմաններում իշխանությունները չեն գնալու այդ քայլին:


Փոխարենը մեր իշխանությունները վայրկյան իսկ չհապաղեցին անհիմն, առանց պատճառի կասեցնելու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) մուտքը Հայաստան: Մուրադ Փափազյանն այն անձն է, ով տասնամյակներ շարունակ միջազգային ատյաններում գործունեություն է ծավալել հօգուտ Հայաստանի ու Արցախի, նրա ուշադրության կենտրոնում են 44-օրյա պատերազմի ընթացքն ու դրան հաջորդած զարգացումները:
Երկրում մթնոլորտը կարգավորելու փոխարեն իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը: Որքան էլ չուզենաս, ակամայից հանգում ես այն հետևությանը, որ այս ամենը կարծես արվում է ադրբեջանաթուրքական ուժերին հաճոյանալու համար:


Պետք է վճռականապես բացառել նման երևույթերը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին:
Սա մեր բոլորի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք հավասար իրավունքներ:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 15961

Մեկնաբանություններ