Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նոր Անդրկովկասի» շինարարությունը՝ Հայաստանի շահերը զոհաբերելու հաշվին

«Նոր Անդրկովկասի» շինարարությունը՝ Հայաստանի շահերը զոհաբերելու հաշվին
27.05.2023 | 18:35

Հարավային Կովկասը որևէ գլոբալ կենտրոնի համար առանձին, մասնատված հետաքրքիր չէ։ Որպեսզի Հարավային Կովկասը ռազմավարական ամբողջական նշանակություն ունենա, պետք է լինի ամբողջական` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Պատահական չէ, որ դեռ 1918-ին Ռուսական կայսրության վերացմամբ սկիզբ առած առաջին գաղափարը հենց Անդրկովկասյան ընդհանուր պետության գաղափարն էր, որը աջակցություն էր ստանում արևմտյան պետությունների կողմից, սակայն ռեգիոնալ ձևափոխումները և քեմալականների կշռի բարձրացումը տապալեցին այս գաղափարը։

Հիմա և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը ունեն այդ նույն պատկերացումը` Հարավային Կովկասը ստանալ ամբողջությամբ։
Միայն այդ դեպքում է, որ Հարավային Կովկասում հաստատված կողմը կստանա ողջ տարածաշրջանն ու Միջին Ասիան։ Ընդ որում, նկատենք, որ մերթ Արևմուտքի, մերթ Ռուսաստանի հետ խաղալով Թուրքիան հավակնություններ ունի դառնալ այս տարածաշրջանի «նայողը»: Այդ իմաստով Թուրքիային հարկավոր է ստանալ Ռուսաստան-Արևմուտք այնպիսի դիմակայություն, որ ինքը դառնա չարյաց փոքրագույնը և կոնսենսուսային թեկնածու տարածաշրջանում։
Իսկ ինչո՞ւ է այնքան կարևոր տարածաշրջանն ամբողջական տեսքով։

Վրաստանը դեպի արտաքին ավազան դարպասն է, որը հնարավորություն է տալիս Արևելքը կապել Արևմուտքի հետ։ Միջին Ասիայի և Կասպիական ավազանի հարստությունները դեպի Եվրոպա փոխադրելու ջրային դարպասն է և կոմունիկացիոն հանգույցը։
Ադրբեջանը դեպի Կասպիական ավազան և Միջին Ասիա տանող բանալին է, որի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է կասպիական հարստության հիմնական դարպասը։

Հայաստանը, բացի այն, որ կոմունիկացիոն իմաստով Թուրքիան և Մերձավոր Արևելքը ուղիղ Կասպիական ավազանի հետ կապող ցամաքային հանգույց է, նաև պաշտպանական իմաստով կարևոր տարածաշրջան է, որը հանդիսանում է Կասպիական տարածաշրջանի արևմտյան դարպասը։

Ռեսուրսային, աշխարհագրական, ռազմավարական իմաստով տարածաշրջանի (Հարավային Կովկաս) նշանակությունը չափազանց մեծ է ամբողջականության մեջ, իսկ առանձին-առանձին այն ունի ավելի մարտավարական նշանակություն, քան աշխարհառազմավարական։
Հետևաբար, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց փորձեր կարվեն ստեղծել տարածաշրջանային միասնական հարթակ։ Ընդ որում, այս ամենը՝ զուտ Հայաստանի կենսական, ռազմավարական շահերի հաշվին։
Ահա թե ինչու 2020 թվականի պատերազմի 44-օրյա ակտիվ փուլը ուներ բոլոր դերակատարների ուղիղ կամ լուռ համաձայնությունը։ Ահա թե ինչու Բոլթոնի այցից հետո Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ինչ-ինչ աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում կարող է փակվել ՀՀ-Իրան սահմանը։ Հետո սկսեցին խոսել հայերիս մեջ պատմական ստերեոտիպեր կոտրելու անհրաժեշտության, իսկ պատերազմի առաջին օրը ԱԺ-ում` «ինչ էլ լինի, մեզ պարտված չհամարելու» մասին։ Այս բոլորը, թերևս, նոր «Հարավային Կովկաս» ձևավորելու փորձի արտահայտումն են, որտեղ ամբողջովին զոհաբերվել են Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 13890

Մեկնաբանություններ