«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԽԻՍՏ «ՎԱԺՆԻ ՊԵՐՍՈՆ»

ԽԻՍՏ «ՎԱԺՆԻ ՊԵՐՍՈՆ»
26.07.2011 | 00:00

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, որ ձևավորվել է «Facebook» սոցիալական ցանցում, նպատակ ունի քաղաքացիների համար ապահովելու արժանապատվորեն երթևեկելու իրավունք: Այդ նպատակով նախաձեռնության մասնակիցներն իրականացնում են «ԿանգԱՌ» գործողությունը. լուռ կանգնում են կանգառում և անցորդներին տեղեկատվական թերթիկներ բաժանում` երթուղային տաքսիներում կանգնելու վտանգավորության մասին, հիշեցնելով նաև, որ երթուղային տաքսիներում կռացած վիճակում երթևեկելը կարող է հանգեցնել ողնաշարային տարբեր խնդիրների:
Իսկ պահանջները շատ պարզ են. «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն ավտոբուսներով և տրոլեյբուսներով, ոչ ոք չպետք է կռացած երթևեկի, ուշանա, նեղություն կրի տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով, սպասարկումը պիտի լինի նաև կեսգիշերից հետո, տրանսպորտում երաժշտություն չպիտի չհնչի, վարորդները չպիտի ծխեն:
Կարծում եմ, միջոցառման կազմակերպիչները` տեղեկատվական թերթիկներով քաղաքացիներին հիշեցնելով այն, ինչ նրանք արդեն գիտեն, պետք է ընդգծեն, որ առաջին հերթին խեղվում է «Գազելի» մեջ կռացած մարդու հոգեբանությունը, ու նա արդեն չի մտածում «արժանապատիվ տրանսպորտ»-ի, միջողային խնդիրների, ցավային քրոնիկ սինդրոմների մասին, այլ ընդամենը` մի ոտնաչափ տեղի:
Մեր տրանսպորտային առօրյայի մասին բազմիցս է խոսվել, բայց քանի որ այն ևս մեկ անգամ բարձրաձայնվում է երիտասարդների կողմից, փորձեցի պարզել` ի՞նչ գիտեն նախաձեռնության մասին տրանսպորտի նախարարությունում, ինչ-որ կերպ արձագանքելո՞ւ են, առհասարակ, քայլեր արվո՞ւմ են խնդիրը փոքր-ինչ շտկելու ուղղությամբ:
Տրանսպորտի նախարարությունում նախաձեռնությանը տեղյակ չէին, իսկ նախարարի մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանի պատասխանը` հեռախոսով իրեն ուղղված հարցերին, մեղմ ասած, հե՛չ մամուլի քարտուղարի պատասխան չէր։ «Հիմա ես Ձեզ հարցազրո՞ւյց պետք է տամ»։ Հետաքրքիր է, իսկ տրանսպորտի նախարարությանն անմիջականորեն առնչվող հարցերին ո՞վ պետք է պատասխանի, չլինի՞ թե գյուղնախարարի մամուլի քարտուղարը։ ՈՒ թեև տեղին էր տիկին (թե՞ օրիորդ) քարտուղարին հիշեցնել, որ պետությունն իրեն «ռոճիկ» է տալիս հենց լրագրողների՛ հարցերին պատասխանելու, ոչ թե «շեֆին» քարտուղարուհիություն անելու համար, ընդամենն ասացի, որ հարցազրույց տալու կարիք չկա, միայն մեկ հարցի պիտի պատասխանի` միջոցառումն ի՞նչ արձագանք կգտնի և ի՞նչ արդյունք կտա: «Իրե՛նց հարցրեք»,- ասաց ու դրեց լսափողը:
Համա՜ թե բարքեր են էս տրանսպորտի նախարարությունում։ Իսկ մեր միամիտ «ջահելները» դեռ «արժանապատիվ տրանսպորտ» են ակնկալում։
Ինչևէ, եթե մի կողմ թողնենք ակցիան, մեր տրանսպորտի վիճակն այնքան տխուր է, որ առանց մամուլի քարտուղարի պատասխանի էլ կարելի է ասել, թե կռացած ուր կհասնենք, թեև հարցի պատասխանը պետք է տրանսպորտի և կապի նախարարությունը տա, ոչ թե մի խումբ մտահոգ ֆեյսբուքցիներ:
Հարց է առաջանում, եթե սույն ոլորտին առնչվող էլի հարցեր լինեն (իսկ ոլորտը լի է խնդիրներով), ո՞ւմ պետք է դիմել: Եվս մեկ հարց` ի՞նչ արդյունք կարող են տալ նման միջոցառումները, ո՞ւմ են ուղղված բողոքի լուռ ու բարձրաձայն ակցիաները, եթե նախարարությունը ներկայացնող հետնապահ մի դեմք իրեն «վաժնի պերսոն» է երևակայում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ